Լեոն Խվիստեկ (լեհ.՝ Leon Chwistek, հունիսի 13, 1884(1884-06-13)[1][2][3][…] կամ հունվարի 13, 1884(1884-01-13)[4][5][6], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7] - օգոստոսի 20, 1944(1944-08-20)[1][6][8][…], Barvikha[9][4]), 20-րդ դարի առաջին կեսի լեհ փիլիսոփա, տրամաբան, մաթեմատիկոս, նկարիչ, գրող, գրաքննադատ, արվեստաբան,արվեստի տեսաբան, մանկավարժ։ Եղել է ավանգարդիստական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում։

Լեոն Խվիստեկ
լեհ.՝ Leon Chwistek
Ծնվել էհունիսի 13, 1884(1884-06-13)[1][2][3][…] կամ հունվարի 13, 1884(1884-01-13)[4][5][6]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7]
Վախճանվել էօգոստոսի 20, 1944(1944-08-20)[1][6][8][…] (60 տարեկան)
Մահվան վայրBarvikha[9][4]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունԿրակովի համալսարան և Jan III Sobieski High School in Kraków?
Մասնագիտությունմաթեմատիկոս, նկարիչ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, գրական քննադատ, արվեստի տեսաբան և գեղագետ
Թեմաներգեղանկարչություն[10], փիլիսոփայություն[10], մաթեմատիկա[10], մաթեմատիկական տրամաբանություն[10], էսթետիկա[10] և արվեստի տեսություն[10]
Պարգևներ
Cross of Independence
ՊաշտոնMember of the Sejm of the Polish People's Republic?
ԱնդամակցությունՈւկրաինայի գրողների ազգային միություն և Pan-Slavic Committee?
 Leon Chwistek Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեոնի հայրը ճանաչված բժիշկ էր, իսկ մայրը եղել է Յան Մատեյկոյի շնորհալի սանուհիներից մեկը, նկարչուհի, դաշնակահարուհի։ Լեոնը մանկությունն անց է կացրել Զակոպանեում, որտեղ մտերմացել է Շիմանովսկու, Բրոնիսլավ Մալինովսկու, Վիտկևիչի հետ (հետագայում՝ տարիներ շարունակ վերջինիս հետ սուր բանավեճերի մեջ է մտել, նրան զանազան կերպարանքներով պատկերել իր ստեղծագործություններում)։ 1903—1904 ազատ ունկնդիր էր Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է Յուզեֆ Մեհոֆերին։ Այնուհետև Յագելոնյան համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն ու մաթեմատիկա, ուսումնառությունը շարունակել Գյոթինգենում ու Վիեննայում (1908—1910 թթ.): 1913—1914 թվականներին նկարչություն է սովորել Փարիզում, ծանոթացել կուբիստների արվեստին։ 1914—1916 թվականներին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի կռիվներին։

1917 թվականից անդամակցել է «Լեհաստանի էքսպրեսիոնիստներ» խմբին (Վիտկևիչ, Տիտուս Չիժևսկի և այլք, 1918 թվականից հանդես է եկել ֆորմիզմի դրոշի ներքո), եղել է արվեստագետների այդ խմբի գլխավոր տեսաբանը, 1919—1921 թվականներին լույս է ընծայել «Ֆորմիստներ» ամսագիրը (հրատարակել է վեց համար)։ 1922 թվականից մաթեմատիկա է դասավանդել Յագելոնյան համալսարանում, 1928-ին այնտեղ գիտական ատենախոսություն է պաշտպանել մաթեմատիկական տրամաբանության թեմայով։ 1930 թվականից դասախոսել է Լվովի համալսարանում, դարձել Լվովի մաթեմատիկական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկը։

Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խվիստեկը մնացել է խորհրդային զորքերի կողմից գրավված Լվովում, համագործակցել խորհրդային իշխանություններին աջակցող «Czerwony Sztandar» թերթի հետ, խորհրդային իշխանությունն ու Ստալինին փառաբանող հոդվածներ տպագրել այնտեղ։ 1940 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունվել է Ուկրաինայի գրողների միության շարքերը, 1941-ի հունիսին՝ նախքան հիտլերականների հարձակումը, խորհրդային զորքերի հետ տարհանվել է։ 1941—1943 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Թբիլիսիում, այնուհետև՝ Մոսկվայում։ Մասնակցել է Լեհ հայրենասերների միության աշխատանքներին։

Փիլիսոփան խմբագրել

1929 թվականից Խվիստեկը, որպես տրամաբանության պրոֆեսոր, դասախոսել է Լվովի համալսարանում։ 1930-ական թվականներին նրան առանձնապես հետաքրքրել են գիտության փիլիսոփայության հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ նրա հեղինակած աշխատությունը թարգմանվել է անգլերեն և 1948 թվականին հրատարակվել The Limits of Science խորագրով[11]։

1920-30-ական թվականներին եվրոպացի բազմաթիվ փիլիսոփաներ փորձում էին մաթեմատիկական տրամաբանության միջոցներով բարեփոխել ավանդական փիլիսոփայությունը։ Լեոն Խվիստեկը գտնում էր, որ այդ «բարեփոխումները» հաջողությամբ չեն կարող պսակվել։ Ըստ նրա՝ իրականությունը անկարելի է նկարագրել մարդու կողմից ստեղծված, ձևական տրամաբանության սկզբունքների վրա հիմնված մեկ համակարգի միջոցով, քանզի իրականությունը մեկը չէ, այլ բազում է, բազմաձև, բազմատեսք։

Խվիստեկը վիճարկելի էր համարում աքսիոմատիկ մեթոդը՝ ցույց տալով, որ գոյություն ունեցող աքսիոմատիկ համակարգերը հակասական են[12]։

Վիպասանը խմբագրել

Լեոն Խվիստեկը հեղինակել է երկու վեպ։

  • «Կարդինալ Պանիֆլետը». 1906 թվականին գրած այս վեպի ձեռագիրը 1917 թվականին ոչնչացվել է[13];
  • «Աստծո պալատները». Խվիստեկն այս վեպը գրել է 1932-1933 թվականներին։ Հետագա տարիներին մի քանի անգամ փորձել է հրատարակել, բայց հրատարակիչները մերժել են՝ վախենալով վեպում ցցուն կերպով դրսևորված սոցիալական ծայրահեղ արմատականությունից (հեղինակն էլ հրաժարվել է կոմպրոմիսի գնալ և փոփոխությունների ենթարկել իր ստեղծագործությունը)։ 1934 թվականին վեպից մի քանի հատված լույս է ընծայվել Czas ամսագրում։ 1939 թվականին Ստեֆան Նապերսկին որոշել է տպագրել այդ երկը իր «Աթենեում»-ում[14]։ Պատերազմից հետո Լյուդվիկ Բոգդան Գրզենևսկին ձեռնամուխ է եղել պահպանված հատվածների հիման վրա վեպի վերականգնման աշխատանքներին[15]։

Գեղանկարիչը խմբագրել

Կերպարվեստի բնագավառում Խվիստեկը հանդես է եկել որպես տարերային ստեղծագործության ջատագով։ Հրապուրված է եղել քաղաքով, քաղաքային կյանքի դինամիզմով։

Կազմակերպել է իր գեղանկարչական աշխատանքների երկու ցուցահանդես. 1927 թվականին՝ Կրակովում, 1934-ին՝ Լվովում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kazimierz Pasenkiewicz, Pierwsze systemy semantyki Leona Chwistka, Kraków: UJ, 1961.
  • Karol Estreicher (mł.), Leon Chwistek. Biografia artysty (1884-1944), Kraków: PWN, 1971.
  • Mieczysław Wallis, Secesja, Wydanie II, Warszawa: Wydawnictwo Arkady, 1974.
  • Zofia Baranowicz, Polska awangarda artystyczna 1918–1939, Warszawa: Wydawnictwa Artystyczne i Filmowe, 1979.
  • Zofia Jeżewska, Leon Chwistek (krótki zarys życia i twórczości), Warszawa: Epoka, 1980.
  • Joanna Pollakówna, Malarstwo polskie między wojnami 1918-1939, Warszawa: Auriga, Wydawnictwa Artystyczne i Filmowe,1982, 83-221-0191-0.
  • Alina Dawidowiczowa, Zeschnięte liście i kwiat..., Kraków: Wydawnistwo Literackie, 1989.
  • Karol Chrobak, Niejedna rzeczywistość. Racjonalizm krytyczny Leona Chwistka, inter esse, Kraków 2004.
  • Karol Chrobak, What Plurality of Realities? Some Critical Remarks on the Philosophy of Leon Chwistek, „Polish Journal of Philosophy”, Vol. VI, No. 1 (Spring 2012), s. 7-25.
  • Mariusz Urbanek - Genialni. Lwowska Szkoła Matematyczna, Wydawnictwo „Iskry”, Warszawa, 2014, isbn =978-83-244-0381-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Enzyklopädie des europäischen Ostens (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 համացանցային հանրագիտարան
  5. 5,0 5,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118520784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 Włodarczyk W. Chwistek, Leon // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017695
  9. 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. Linsky, Bernard (2009). «Leon Chwistek's Theory of Constructive Types». The Golden Age of Polish Philosophy: 203–219. doi:10.1007/978-90-481-2401-5_15.(չաշխատող հղում)
  12. First chapter of Chwistek, The Limits of Science
  13. Stanisław Ignacy Witkiewicz, Pożegnanie jesieni, Państwowy Instytut Wydawniczy, 1983, 83-06-00783-2 (s. 7).
  14. Ludwik Bohdan Grzeniewski, Leona Chwistka Pałace Boga, s. 19.
  15. Leona Chwistka Pałace Boga – próba rekonstrukcji, Warszawa, PIW, wyd.: 1968, 1979, 83-06-00072-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Խվիստեկ» հոդվածին։