Լվովի մաթեմատիկական դպրոց

Լվովի մաթեմատիկական դպրոց, Լվով քաղաքի համալսարանում աշխատած մաթեմատիկոսների խմբակ, որը 1929 թվականից հրատարակել է Studia Mathematica ամսագիրը։ Այդ գիտնականներից շատերը, հատկապես նրանք, ովքեր հրեական ծագում ունեին, փախել են քաղաքից 1941 թվականին, երբ ակնհայտ է դարձել, որ գերմանական ֆաշիստները մոտ են Լվովը գրավելոն։ Նրանցից քչերին է հաջողվել ողջ մնալ պատերազմական ժամանակների թոհուբոհում և շարունակել իրենց գիտական աշխատանքները, բայց արդեն՝ Վրոցլավ քաղաքում։ Իսկ Ստանիսլավ Ուլամն ու լվովյան մաթեմատիկական դպրոցի ևս մի քանի անվանի ներկայացուցիչներ իրենց գիտական կարիերան շարունակել և համբավ են ձեռք բերել Արևմուտքում կատարած աշխատանքներով։

Լվովի մաթեմատիկական դպրոցը, 1930 թ.
,,Շոտլանդական գրքի,, էջեր՝ Բանախի և Ուլամի նշումներով

Լվովի մաթեմատիկական դպրոցն անվանում են նաև «շոտլանդական»՝ նկատի առնելով այն տարիներին Լվովում գործած «Շոտլանդական սրճարան»-ը, որտեղ սովորաբար անց են կացվել գիտնականների հավաքույթները[1][2]։

Անվանի մասնակիցներԽմբագրել

  • Գերման Աուերբախ
  • Ստեֆան Բանախ
  • Մարկ Կաց
  • Անտոնիյ Լեմնիցկի
  • Ստանիսլավ Մազուր
  • Վլադիսլավ Օռլիչ
  • Ստանիսլավ Ռուզևիչ
  • Ստանիսլավ Սաքս
  • Վլոդիմեժ Ստոժեկ
  • Ստանիսլավ Ուլամ
  • Լեոն Հվիստեկ
  • Յուլիուշ Շաուդեր
  • Հուգո Շտայնհաուզ
  • Բացլավ Սերպինսկի

ԳրականությունԽմբագրել

  • Roman Duda - Lwowska Szkoła Matematyczna| wydawca = Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego| miejsce = Wrocław| rok = 2010| strony = | isbn =978-83-229-2868-4 }}
  • Kazimierz Kuratowski - Pół wieku matematyki polskiej 1920–1970| wydawca = Książka i Wiedza| miejsce = Warszawa| rok = 1973| strony = | isbn =978-83-244-0381-3 }}
  • Mariusz Urbanek - Genialni. Lwowska Szkoła Matematyczna| wydawca = Wydawnictwo „Iskry” miejsce = Warszawa| rok = 2014| strony = | isbn =978-83-244-0381-3 }}

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Dlaczego Stefan Banach?
  2. «Fotograf»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2019-04-22 

Արտաքին հղումներԽմբագրել