Լևոն Ղալումյան

հայ ճարտարապետ

Լևոն Մամիկոնի Ղալումյան (հունիսի 25, 1940(1940-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 28, 2017(2017-08-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (մայիսի 24, 2010Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1972

Լևոն Ղալումյան
Ծնվել էհունիսի 25, 1940(1940-06-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 28, 2017(2017-08-28) (77 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀԱՊՀ (1964)
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Պարգևներ
 Levon Ghalumyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը Երևանում, ճարտարապետ` Լևոն Ղալումյան, քանդակագործ` Տիգրան Արզումանյան

1964 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964 թվականից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում, 1985-1997 թվականներին և 2001 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար, 1997-2001 թվականներին՝ տնօրեն։

2002 թվականին հիմնել է «Արխիտոն» ՍՊ ընկերությունը։

Լևոն Ղալումյանի նախագծերով են կանգնեցվել Նալբանդյան գյուղում՝ Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների (1972, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), Ստեփանակերտում՝ Ալեք Մանուկյանի (1999, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան), Երևանում՝ Վիլյամ Սարոյանի կիսանդրին (իր անվան դպրոցի առջև, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, 2000), Անդրեյ Սախարովի հուշարձանը Երևանում (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, 2001, Ավագ Պետրոսյանի հուշարձանը Երևանում, 2014, (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։

Ռուզան Ալավերդյանի համահեղինակությամբ կառուցվել է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981), «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտը, Առաջին ատյանի դատարանի շենքը Երևանում, Ստեփանակերտի թատրոնի շենքի նախագիծը, «Հայերկրաբանություն» թանգարանը (1986), 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմել է Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990) և կառուցապատման (1990-1991), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001), Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը (1992, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ), քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր (Ջերմուկ, Արզնի, Սևան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, Բերդ և այլն), բազմաֆունկցիոնալ կառույց Երևանի Հյուսիսային պողոտայում, «Անի» և «Մուշ-2» թաղամասերի նախագծերը, Սպիտակ քաղաքի «Վարպետաց թաղամաս»-ի նախագիծը (2010-2012), «Երազ» բնակելի թաղամասի գլխավոր հատակագիծը և 18-հարկանի բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի առաջին համալիրը (2008-2012

Ղալումյանի նախագծերով են կառուցվել նաև.

  • Բնակելի շենք Մամիկոնյանց 38 հասցեում (13-հարկանի)
  • Բնակելի շենք Կիևյան 14ա հասցեում (16-հարկանի)
  • Բնակելի շենք Դավթաշեն 33/1 հասցեում (16-հարկանի)
  • Բնակելի շենքեր Գյումրիի «Անի» և «Մուշ-2» թաղամասերում, Ախուրյան քաղաքում (4-հարկանի)
  • Բնակելի շենք Մանանդյան 41/3 հասցեում (վերակառուցում)
  • «Միկա» մարզադաշտի արևելյան տրիբունայի ծածկը։

Հեղինակ է Արաբկիր և Շենգավիթ համայնքների գոտեվորման նախագծերի, Տաթևի վանական համալիրին հարող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքային կազմակերպման նախագծի (2013

2011 թվականին Երևանում տեղադրված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանի ճարտարապետն է, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան[1]։
2013 թվականին մասնակցել է «Համազգային» պետական թատրոնի շենքի նախագծի բաց մրցույթին և արժանացել առաջին մրցանակի[2]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1981)
  • «Տարվա լավագույն կառույց» միջազգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր (1995)
  • Միութենական և հանրապետական մրցույթների դափնեկիր
  • Գերմանիայի տրանսպորտի և շինարարության նախարարության մրցանակ՝ Ջերմուկ և Արզնի քաղաքների գլխավոր հատակագծերի մշակման համար (2005)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2010)[3]։
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Համազգային թատրոնի նախագիծը կա` փող չկա
  3. ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին