Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց
Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1932 |
Անվանված է | Էռնստ Թելման |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյաց պողոտա 20 |
Կայք | yerevan13.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելԴպրոցը կառուցվել է 1932 թվականին Երևանի «Նոր թաղ» կոչվող թաղամասում։ 1933 թվականին անվանակոչվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Էռնստ Թելմանի անունով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես հոսպիտալ ընդունել է հազարավոր վիրավորների։ 1986 թվականին Կոմունիստական Կուսակցության շրջանային կոմիտեի որոշմամբ դպրոցի հին շենքը քանդվել է` տեղը նորը կառուցելու նպատակով, իսկ դպրոցն իր 450 աշակերտներով զբաղեցրել է Վլադիմիր Մայակովսկու անվան դպրոցի մի մասնաշենքը։ Դպրոցի կառուցումը ձգձգվել է և 1992 թվականի հոկտեմբերի 5-ին դպրոցի նորակառույց շենքը դարձել է անկախ Հայաստանի առաջին դպրոցական կառույցը (ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ)[1][2]։
Դպրոցում գործում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմանդրամը[3]։ 2013 թվականի հունիսի 26-ին դպրոցի բակում «Հայ ասպետ» հիմնադրամը Կարո Քահքեջյանի մարտական ընկերների հետ բացել է հերոսի հուշակոթող-աղբյուրը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««ՀԱՅ ԱՍՊԵՏ»». hayaspet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. բացվեց Սպիտակ Արջի հուշակոթողը | Ռազմ.info». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2017-03-02 Wayback Machine