Նիկոլայ Նիկողոսյան
Նիկողայոս Բագրատի Նիկողոսյան (դեկտեմբերի 2, 1918, Նալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - օգոստոսի 10, 2018, Մոսկվա, Ռուսաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԴ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)[1]։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Նիկոլայ Նիկողոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1918 |
Ծննդավայր | Նալբանդյան, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | օգոստոսի 10, 2018 (99 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1947) |
Ստեղծագործություն(ներ) | Միքայել Նալբանդյանի հուշարձան, Ավետիք Իսահակյանի հուշարձան, Եղիշե Չարենցի հուշարձան և Վահան Տերյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Պատվո շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան, ԺՏՆՑ արծաթե մեդալ և Բարեկամության շքանշան |
Անդամություն | Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա և ԽՍՀՄ նկարիչների միություն |
Երեխաներ | Դավիթ Նիկողոսյան |
Nikolay Nikoghosyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Նիկողայոս Նիկողոսյանը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 2-ին, Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ qյուղ Նալբանդյան, ՀՀ Արմավիրի մարզ): 1930 թվականին տեղափոխվել է Երևան: 1937-1940 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտին կից գեղարվեստի դպրոցում: 1944 թվականից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում[2]։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը (պրոֆեսոր Ա. Տ. Մատվեևի արվեստանոց)։ Գրաֆիկական ինքնադիմանկարների հեղինակ է[3]: 1942 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում[3], Ռուսական թանգարանում:
Նիկոլայ Նիկողոսյանը կյանքին հրաժեշտ է տվել Մոսկվայի իր արվեստանոցում՝ 2018 թվականի օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին: Մեկ օր անց կյանքից հեռացել է նաև նրա երկրորդ կինը՝ Էթերին[4][5]:
2018 թվականին Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որի նպատակը ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել 20-րդ դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» արձանիկների շարքը («Մայրը», «Հարսը», «Դուստրը», բոլորը՝ 1942, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ),
- «Չեմ ասի» (1942, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ),
- «Վերջին խուրձը» (1943, բրոնզ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)
թեմատիկ հաստոցային քանդակներ՝
- «Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի» (1944, երանգավորված գիպս, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան) դիմաքանդակը,
- «Պրոֆեսոր Կոնստանտին Իգումնովի (1944, երանգավորված գիպս) դիմաքանդակը։
Պլաստիկայի թրթռուն լեզուն, նյութի դինամիկ մեկնաբանումը Նիկողոսյանի դիմաքանդակներին հաղորդել են կենսական լիցքավորում։
- «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան», 1954, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա,
- «Եվգենի Սիմոնով, 1954, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն, Մոսկվա,
- «Արա Սարգսյան», 1960, երանգավորված գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ
- «Դերասան Սերգեյ Մարտինսոն, 1980, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ
- «Պրոֆեսոր Գուրգեն Ավետիսյան», 1985, բրոնզ, Հայաստանի ազգային պատկերասրահ
Բարդ հոգեբանական նկարագիր ունեն կոմպոզիցիոն լուծումներով տարբեր՝ «Հայ բանաստեղծ, դեմոկրատ Միքայել Նալբանդյան» (1952, բրոնզ, Գեղարվեստական ցուցահանդեսների և համապատկերների տնօրինություն), «Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոն» (1953, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ) կիսանդրիները։
Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են
- Միքայել Նալբանդյանի հուշարձան (Երևան) (1966, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան)
- Ավետիք Իսահակյանի հուշարձան (1976, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1977, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Գյումրի),
- Եղիշե Չարենցի հուշարձան (Երևան), (1985, բրոնզ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան),
- Վահան Տերյանի հուշարձան (Երևան, Մալաթիա-Սեբաստիա), (1994, գիպս, 2007, բրոնզ, գրանիտ. Երևան)
Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Ստեղծել է նաև հաստոցային գեղանկարչության («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977) և գրաֆիկ. («Վարդան Աճեմյանի դիմանկարը», 1974, Երկուսն էլ՝ հեղինակի սեփականություն) գործեր։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1965
- ԺՏՆՑ մեդալ («Մայա Պլիսեցկայա» քանդակի համար), 1967
- ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, 11.12.1970[6]
- ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ («Արարատյան դաշտի աշխատող» քանդակի համար), 1976
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1977
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1977[7]
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, 24.06.1982[8]
- Լեհական մշակույթի առաջ ունեցած վաստակի համար կրծքանշան, 1987
- Ժողովուրդների բարեկամության շքանշան, 28.04.1989[9]
- Բարեկամության շքանշան, 09.05.2005[10]
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, 2008
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան 2009[11]
- Պատվո շքանշան (Ռուսաստան), 21.07.2014[12]
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նիկողոսյան Նիկողայոս. Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք II
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ 3,0 3,1 Николай Никогосян. Уходящая классика. 100-летию мастера посвящается
- ↑ «Կյանքից հեռացել է 100-ամյա հայտնի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին։ Վերցված է 2018-08-12
- ↑ Супруга армянского мастера ушла из жизни через день после его кончины
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР
- ↑ Собрание Постановлений Правительства СССР, 1977 год, № 27—28, с. 627
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР
- ↑ Указ Президента РФ
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը Ն. Բ. Նիկողոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Указ Президента РФ