Ալեք Մանուկյան

ամերիկացի գործարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)

Ալեք Թագավորի Մանուկյան (հունիսի 28, 1901(1901-06-28), Զմյուռնիա, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 10, 1996(1996-07-10), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ Հայաստանի ազգային հերոս (1994)։

Ալեք Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1901(1901-06-28)
ԾննդավայրԶմյուռնիա, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 10, 1996(1996-07-10) (95 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ԳերեզմանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ, ձեռնարկատեր, գյուտարար և ճարտարագետ
ԱշխատավայրՄասկո
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի ազգային հերոս և Էլիս Այլընդ պատվո մեդալ
ԱնդամությունՀԲԸՄ
ԵրեխաներԼուիզ Սիմոն Մանուկյան
 Alex Manoogian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1924 թվականից՝ հաստատվել Դետրոյթում։ 1930 թվականից անդամագրվել է ՀԲԸՄ-ին։ 1953-1989 թվականներին՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970 թվականից՝ ցկյանս նախագահ, 1989 թվականից՝ ցկյանս պատվավոր նախագահ։ 1929 թվականին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության։ Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1994 թվականին Մանուկյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։

Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, և ամեն տարի Բարեկենդանի տոնին առանձին հիշատակվում են Մանուկյան ամուսինների անունները[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ի հիշատակ խմբագրել

 
2006 թվականին Հայաստանում թողարկված նամականիշ. Պողոս Նուբար և Ալեք Մանուկյան

Կատարած գյուտերը խմբագրել

  • Ժամանակակից ջրի ծորակի հայտնագործություն[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 7. — էջ 253.
  2. «Масленица Преображенского поста в Армянской Апостольской Церкви»։ РИА Новости։ Վերցված է 2015-12-06 
  3. Փարսադանյան Ալբերտ (2006)։ Գիտելիքների շտեմարան-3.Գիտե՞ք որ ...։ Երևան: ՎՄՎ Պրինտ։ էջ 29 
  4. Պողոսյան Ժաննա։ «Ինչպես Ալեք Մանուկյանը ստեղծեց ջրի միաբռնակ ծորակը»։ 168 Ժամ։ Վերցված է 2015-12-06 
  5. «Հայտնագործություններ. ջրի ծորակ»։ www.1tv.am։ Վերցված է 2015-12-06 (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253