Ավագ Պետրոսյանի հուշարձան (Երևան)
Ավագ Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում, բացվել է 2014 թվականի հունիսի 11-ին։
Ավագ Պետրոսյանի հուշարձան | |
---|---|
![]() Ավագ Պետրոսյանի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Ավագ Պետրոսյան փողոց |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Նախագծի հեղինակ | Երևանի քաղաքապետարան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Ղալումյան |
Հիմնադրում | 2014, հունիսի 11 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՊատմություն
խմբագրելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, օպերային երգիչ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2014 թվականի հունիսի 11-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկում բացվեց տենորի հուշարձանը։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, գործընկերները[1][2]։
Հուշարձանի հետնամասում փորագրված են Ավագ Պետրոսյանի խոսքերը.
Ի՞նչը կարող է ավելի մեծ երջանկություն պարգևել, քան հարազատ ժողովրդի համար երգելը։ |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Ավագ Պետրոսյանի հուշարձանը
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավագ Պետրոսյանի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |