Լիդիա Ռուսլանովա

խորհրդային և ռուս երգչուհի

Լիդիա Անդրեևնա Ռուսլանովա (ծննդյան անունը՝ Պրասկովյա Անդրիանովնա Լեյկինա-Գորշենինա[5], հոկտեմբերի 14 (27), 1900[1], Chernavka, Սերդոբսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 21, 1973(1973-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երգչուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1942)[6]։ Ռուսլանովայի երգացանկում հիմնական տեղ են զբաղեցնում ռուսական ժողովրդական երգերը։ Լիդիա Ռուսլանովան ԽՍՀՄ ամենահայտնի կատարողներից մեկն է[7], իսկ ռուսական ժողովրդական երգերի նրա կատարումը համարվում է էտալոնային[8]։

Լիդիա Ռուսլանովա
Ի ծնե անունռուս.՝ Прасковья Андриановна Лейкина-Горшенина
Ծնվել էհոկտեմբերի 14 (27), 1900[1]
Chernavka, Սերդոբսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 21, 1973(1973-09-21) (72 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերռուսական ժողովրդական երգ, ռուսական քաղաքային ռոմանս, Cruel romance? և ուղղափառ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո, սոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՍարատովի Լ․ Սոբինովի անվան պետական ​​կոնսերվատորիա
ԱմուսինՄիխայիլ Գարկավի[3] և Վլադիմիր Կրյուկով[4]
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Lidiya Ruslanova Վիքիպահեստում

Ռուսլանովան ունեցել է լայն դիապազոնի գեղեցիկ և զորեղ ձայն։ Նա ստեղծել է ժողովրդական երգեր կատարելու իր սեփական ոճը, որը հավաքել է ամբողջ կյանքի ընթացքում։ Ռուսլանովայի ամենատարածված երգերից են` «Շուրջբոլորը տափաստան ու տափաստան է», «Դարավոր լորենին», «Ես բլուր բարձրացա», «Ոսկե սարեր», «Ամիսը կարմիր էր ներկված», «Ամիսը լուսավոր է», «Վալենկաներ» և շատ այլ երգեր։ Լիդիա Ռուսլանովան կատարել է նաև խորհրդային կոմպոզիտորների երգեր։ Նա առաջիններից է, որ կատարել է «Կատյուշա» երգը[9]։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Պրասկովյա Լեյկինան՝ ապագա երգչուհի Լիդիա Ռուսլանովան, ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 14-ին (27), աղքատ գյուղացու հնադավանական ընտանիքում[8]։ Մորական կողմից նա էրզյա ազգության ներկայացուցիչ էր[10]։ Բացի Պրասկովյայից, ընտանիքում եղել են ես երկու երեխա՝ Յուլյան և Ավդեյը։ Լիդիայի հայրը՝ Անդրեյ Մարկելովիչ Լեյկինը, նավամատույցում աշխատել է որպես բեռնակիր[11][12]։

Այդ ժամանակ գյուղում նրանք շատ են երգել դաշտային աշխատանքների, հավաքույթների և տոնախմբությունների ժամանակ։ «Գյուղում նրանք սրտանց երգում էին ողբի և ուրախության երգեր, սրբորեն հավատալով հատուկ, վերերկրյա կյանքին», - հետագայում հիշում է երգչուհին[13]։ Ապագա երգչուհու ընտանիքում տատիկը լավ է երգել, իսկ հորեղբայրը՝ քեռի Յաշան, գյուղի հայտնի մարդկանցից է եղել։ «Բնածին տաղանդի տեր բարձր հարգի անձնավորություն էր», ինչպես հետագայում նրան բնութագրել է Լիդիա Ռուսլանովան։ Յաշան երգել է գյուղական տոների, հավաքույթների և հարսանիքների ժամանակ։ Իմացել է շատ երգեր, բայց ամենից շատ ունկնդիրները գնահատել են նրա «իմպրովիզները»[9]։

Ռուս-ճապոնական պատերազմը սկսելուց անմիջապես հետո ընտանիքի միակ կերակրող Անդրեյ Լեյկինին բանակ են տարել։

  Իմ լսած առաջին իսկական երգը ողբն է եղել։ Հորս զինվորները տարան, իսկ տատս կառչել էր կառքին ու լաց էր լինում[13]։  

Լիդիայի մայրը՝ Տատյանան, մնացել է մենակ երեք երեխաների, կույր սկեսուրի և հիվանդ սկեսրայրի հետ։ Նա ստիպված է եղել աշխատանքի անցնել Սարատովի աղյուսի գործարանում,իսկ երեխաներին խնամել են հոր ծնողները, ովքեր իրենք էլ ապրում էին աղքատության մեջ։ Ապագա երգչուհու մայրը երկար չի աշխատել գործարանում, նա ուժասպառ է եղել և հիվանդացել։ Հիվանդ, նա անշարժ պառկում էր թախտին, իսկ Լիդան անցուդարձ էր անում, ասես բեմի վրա, ռուսական վառարանի մոտ և երգում էր այն ամենը, ինչ գիտեր՝ և՛ գյուղական, և՛ քաղաքային երգեր։ Բոլորը զարմանում էին՝ «Այդ սատանի ճուտը, ինչ հիշողություն ունի»[12]։ Լիդան հազիվ վեց տարեկան է եղել, երբ մայրը մահացել է[11]։ Հայրը տուն չի վերադարձել․ ծանուցագրում նշվել է, որ նա անհայտ կորել է։ Իրականում նա ողջ է եղել, բայց կորցրել է ոտքը[14]։

Ընտանիքի հոգսը ընկել է Լիդայի ու կույր տատիկի վրա։ Նրանք շրջել են Սարատովում և շրջակա գյուղերում, երգել և ողորմություն խնդրել։ Լիդան երգել է, ճչացել ինչպես նապաստակ և գորտ, իսկ տատը ողբալով երգել է․ «Խղճացեք որբերին, նրանց մայրը մահացել է, հայրը արյուն է թափել հավատի, ցարի ու հայրենիքի համար, օգնեք նրանց և կոպեկ տվեք»։ Ներկայացումները հաջող են անցել, փողոցային երգչուհուն նույնիսկ հրավիրել են հարուստ վաճառականների տներ։ Տատը մահացել է, երբ Լիդան յոթ տարեկան է եղել[11]։

Պայուսակով քայլելը տևել է գրեթե մեկ տարի, մինչև ռուս-ճապոնական պատերազմում[14] զոհված պաշտոնյայի այրին ուշադրություն է դարձրել տաղանդավոր աղջկա վրա։ Խղճալով որբերին՝ նա իր հաշվին որոշել է երեխաների համար ապաստարաններ գտնել։ Նա յուրաքանչյուրի համար խնդրագիր է գրել, գնացել իշխանությունների մոտ և համոզել, որ բոլոր երեխաներին տեղավորեն մանկատներում։ Ավագին հաջողվեց տեղավորել Կինովիա եկեղեցու Սարատովի լավագույն մանկատանը[10], որտեղ գործում էր երեխաների եկեղեցական երգչախումբ, բայց քանի որ գյուղացիական դասի երեխաներին այնտեղ չէին ընդունում  և աղջկա անունն ու ազգանունը բացահայտում էին նրա գյուղացիական ծագումը, շինծու պատվոգիրը հայտնվեց նոր անուն ազգանունով՝ «Լիդիա Ռուսլանովա»[11][15]։

Մանկատանը Լիդիան ընդունվեց ծխական դպրոցի առաջին դասարան։ Նա ընդունվեց երգչախումբ և անմիջապես դարձավ մենակատար։ Երգում էր տոնակատարությունների և հուղարկավորությունների ժամանակ։ Մանկատանը դրսևորվեց նրա ոչ միայն երգելու, այլև դերասանական տաղանդը։ Ձեռագործ աշխատանքները նրա մոտ չէին ստացվում, ընկերուհիները կատարում էին նրա դասերը՝ պարզապես այնտեղ հորինված «արտասովոր պատմությունները» լսելու ընթացքում մասնակիցներից մեկը պետք է երգեր[15]։ Մանկատանը կյանքը դաժան էր[16]։

Երգչախմբի ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձնում Լիդային։ Շուտով ամբողջ Սարատովը նրան ճանաչեց «Սիրոտա» անունով և նրան լսել ցանկացողները հավաքվում էին տաճարում, որտեղ Լիդիան երգում էր։ Կիրակնօրյա տոնակատարություններից հետո նա վերադառնում էր մանկատուն և սկսվում էին առօրյա աշխատանքային փորձերը, որտեղ յուրաքանչյուր սխալ նոտային հաջորդում էր պատիժը[17]։ Այդ ժամանակ նրա վրա մեծ տպավորություն թողեց Նադեժդա Պլևիցկայայի համերգը։ Չնայած տոմսի փող չուներ, հսկիչը համաձայնվեց ներս թողնել՝ իմանալով, որ իր առջևում նույն «Սիրոտան» է[18]։

Իոսիֆ Պրուտը, ով 1908 թվականին լսել էր նրա երգը Ավագ շաբաթվա ընթացքում, հետագայում այսպես է նկարագրել իր տպավորությունները[15]

Վեհաշուք տաճարի լիակատար լռության մեջ, մեծահասակների երգչախմբի մարող ձայների ֆոնին լսվեց մի ձայն, որը շարունակում էր բարձրանալ, չկորցնելով իր բնական մաքրությունը։ Եվ ինձ թվում էր, որ ոչ ոք, այդ թվում նաև ես, չէի շնչում մարդկանց այդ զանգվածի մեջ։ Իսկ ձայնն ավելի ու ավելի ուժեղ էր հնչում  և դրա մեջ միստիկական, այնքան անհասկանալի մի բան կար։ Եվ ես վախեցա, հպվելով այդ կախարդանքի հետ, դողացի, երբ լսեցի, թե ինչպես է իմ կողքին կանգնած միանձնուհին շշնջում․ «Հրեշտակ երկնային Հրեշտա՛կ ...»:

Ձայնը սկսեց լռել, անհետանալով և մարելով տաճարի գմբեթի տակ, նույնքան հանկարծակի, ինչպես հայտնվել էր։ Եկեղեցու գավթում նստած Գեորգիևյան խաչով մի ոտանի զինվորը, որ ողորմություն էր մուրում, Լիդիա Ռուսլանովայի հայրն էր։ Երկուսն էլ ձևացնում էին, թե չեն ճանաչում միմյանց, քանի որ եթե հայտնի դառնար, որ որբը կերակրող է ունեցել, նրան կարող էին վտարել մանկատնից։ Անդրեյ Լեյկինը ամուսնացել էր ռազմաճակատից վերադառնալուց հետո, բայց երեխաներին չէր վերցրել, քանի որ  չէր կարող կերակրել[15]։ Հաջորդ ձմռան վերջում նա մրսեց, հիվանդացավ թոքաբորբով և մահացավ մուրացկանների հիվանդանոցում[9]։

Մանկատնից հետո Լիդիային ուղարկել են կահույքի ֆաբրիկա՝ որպես աշակերտ[12][9]։ Որոշ ժամանակ նա ապրել է հորեղբոր հետ, աշխատել տարբեր ֆաբրիկաներում։ Երգը օգնել է Ռուսլանովային. «Բոլորն ինձ օգնում էին երգերի համար»[12]։ Նրա ձայնը լսել է Սարատովի կոնսերվատորիայի մանկավարժ Միխայիլ Մեդվեդևը։ Նա Լիդիա Ռուսլանովային տարել է կոնսերվատորիա և կանխորոշել նրա օպերային կարիերան[14]։ Որոշ ուսանողներ փակում էին իրենց քթերը Ռուսլանովայի հետ շփվելիս՝ «ասելով, որ նրանից լաքի հոտ է գալիս», իսկ  Լիդիան պատասխանում էր նրանց. «Հիմա ես կերգեմ ձեզ համար, և դուք դաշտերի և ծաղիկների հոտ կառնեք»։ Երգչուհին այնտեղ սովորել է երկու տարի, բայց վերջում որոշել է, որ կատարելու է միայն ժողովրդական երգեր. «Հասկացա, որ չեմ կարող ակադեմիական երգչուհի դառնալ։ Իմ ողջ ուժը անմիջականության և բնական զգացողության մեջ է, այն աշխարհի միության հետ, որտեղ ծնվել է երգը»[8]։

1916 թվականին Լիդիա Ռուսլանովան մեկնել է ռազմաճակատ որպես գթության քույր և մինչև 1917 թվականի հոկտեմբեր ծառայել սանիտարական գնացքում[19]։ 

Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներ խմբագրել

1917 թվականի մայիսին Լիդիա Ռուսլանովան ամուսնացավ համբարակ Վիտալի Ստեպանովի հետ, ով երեսունհինգ տարեկան էր[14], ծագումով ազնվական ընտանիքից։ Նա Ռուսլանովային սովորեցրեց լավ վարվելակերպ և համեստություն։ Նրանք որդի ունեցան, բայց մեկ ամիս չանցած երեխան մահացավ[5]։ Քաղաքացիական պատերազմը նրանց բաժանեց[20]։ Նույն թվականին Սարատովի օպերային թատրոնի բեմում տեղի ունեցավ Լիդիա Ռուսլանովայի առաջին պաշտոնական համերգը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լիդիա Ռուսլանովան հյուրախաղերի մեկնեց ողջ երկրով մեկ, բնակվեց Պրոսկուրովում, Բերդիչևում, Մոգիլյովում, Կիևում և այլ քաղաքներում[9]։ «Տասնյոթ տարեկան հասակում ես արդեն փորձառու երգիչ էի, ոչնչից չէի վախենում՝ ոչ բեմից, ոչ էլ հանդիսատեսից», հետագայում հիշում է արտիստուհին [9]։ Ընտանեկան կյանքը երկար չտևեց,  1918 թվականին ամուսինը թողեց նրան և հեռացավ։

Քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում Ռուսլանովան հանդես էր եկել կանոնավոր Կարմիր բանակի զինվորների առջև։ Իոսիֆ Պրուտը նշում է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին Լիդիա Ռուսլանովային հաջողվեց անթիվ մենահամերգներ տալ։ 1919 թվականին Վիննիցայում Ռուսլանովան ամուսնացավ Պետանվտանգության աշխատակից Նաում Նաումինի հետ։

Լիդիա Ռուսլանովան բեմում հայտնվում էր գեղջկական հագուստով՝ շքեղ բրդյա շրջազգեստով, քոթանակով և տրեխներով (հետագայում դրանք փոխարինվեցին երկարաճիտ կոշիկներով), իսկ մազերը ծածկում էր գլխաշորով։ Համերգները սովորաբար ավարտվում էին «Սարատովյան տառապանքներով», որից հետո Ռուսլանովան վեհաշուք խոնարհվում էր և աստիճանաբար հեռանում[13]։ Այդ ժամանակ նրան  անվանում էին «Սարատովյան թռչուն»[11]։ Այդ տարիներին Լիդիա Ռուսլանովան զբաղվում էր ինքնակրթությամբ, շատ էր կարդում, սկսել էր հավաքել իր գրադարանը։

  Քաղաքացիական պատերազմ էր ընթանում, երբ ամուսինս և ես սկսեցինք հավաքել գրադարանը։ Գրքերի վաճառքն այդ տարիներին այնքան էլ սովորական չէր։ Բուկինիստ գրավաճառները, ուսանողները, ճարտարապետները, բժիշկները և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, գրքեր էին բերում Մոսկվայի Մոխովայա փողոց։ Կենսագրություններով շքեղ թղթապանակում Այստեղ կարելի էր գտնել մատենագիտական հազվագյուտ գրականություն և ցածրարվեստ գրական հրատարակություններ, ռուսական և համաշխարհային գրականության դասականների գրքեր, Պետդումայի բոլոր 499 անդամների լուսանկարներով ալբոմներ։ Պատահաբար այդ ժամանակ ինձ հաջողվեց ձեռք բերել Պուշկինի կողմից հրատարակված «Սովրեմեննիկ» ամսագիրը բանաստեղծի ինքնագրով, ինչպես նաև Ալեքսանդր Ռադիշչևի կենդանության օրոք հրատարակված «Ճանապարհորդություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» գիրքը[9]։  

1921-1939 թվականներ խմբագրել

1921 թվականին Լիդիան տեղափոխվում է Մոսկվա՝ մասնագիտական դերասանական աշխատանքի[12]։ Նույն թվականին Ռոստովում նա առաջին անգամ հանդես է գալիս որպես «Скоморохи» էստրադային թատրոնի պրոֆեսիոնալ դերասան[21]։

1923 թվականին Դոնի Ռոստովում Ռուսլանովան առաջին անգամ հանդես եկավ որպես էստրադային երգչուհի։ Առաջին համերգը մեծ հաջողություն ունեցավ։ Ռուսլանովան նկատվեց պրոֆեսիոնալ բեմում և 1924 թվականին նա որպես մենակատար հրավիրվեց Կարմիր բանակի կենտրոնական տուն[9]։

1920-ականներին վերջապես ձևավորվեց նրա կատարողական ոճը, բեմական վարքագիծը և համերգային հագուստների ընտրությունը։ Թատերական և բեմական հավաքածուն, որը  ձևավորվել էր նրա ողջ կյանքի ընթացքում, կաին վառ ասեղնագործ վերնաշապիկներ, շքեղ բրդյա շրջազգեստներ, թավշյա մարածալքավոր  քոթանակներ, գունագեղ գլխաշորեր և ուսաշորեր։ Մի քանի անգամ Լիդիա Ռուսլանովան հանդես է եկել ազնվական կնոջ հագուստով, բայց հասկանալով, որ այդպիսի հագուստը չի համընկնում երգեր երգելու ձևի հետ, նա վերադարձել է գեղջկական հագուստներին[9]։ Հետագայում երգչուհին միշտ ընտրում էր հանդերձանք, որն առավելագույնս համապատասխանում էր երգացանկին և հանդիսատեսի ճաշակին․ նա ուսուցիչների առջև հագնում էր խիստ ռուսական զգեստ՝ առանց զարդարանքների, իսկ գյուղ գնալիս ընտրում էր ամենապայծառ հանդերձանքը[22]։

Այդ ժամանակահատվածում Լիդիա Ռուսլանովան մտերմություն էր անում բազում երաժիշտների, գրողների և արտիստների հետ[9]]: Նրանք իրենց հերթին նշում էին երգչուհու դերասանական տաղանդը։ Լիդիա Ռուսլանովան ինքն այդ մասին ասել է՝ «Ես որոշել էի, հենց որ զգամ, որ ձայնս չի հնչում, ես կանցնեմ ասմունքի։ Ես կպատմեմ Դոնի հեքիաթներ, ռուսական բիլինաներ Բովա արքայազնի, Իլյա Մուրոմեցի, Միկուլ Սելյանինովիչի, Գեղեցկուհի Վասիլիսայի և Իվան Ցարևիչի մասին ... Ես դրանցից շատերի մասին լսել եմ տատիկիցս»[9]։

1920-1930-ականներին գրամոֆոնի սկավառակները հասանելի դարձան լայն հասարակության համար։ Ռուսլանովայի ձայնագրություններով սկավառակները թողարկվում էին մեծ քանակությամբ։ Նրա ձայնը հնչում էր նաև ռադիոյով, որը նույնպես արագորեն լսարան էր հավաքում[23]։ Ռուսլանովան հատկապես սիրված էր զինվորականների շրջանում, նրա տաղանդի երկրպագուներից էր նաև Ֆեոդոր Շալյապինը։ Ալեքսանդր Մենդելևիչին ուղղված մի նամակում նա գրում է․

 

Անցած գիշեր ես ռադիոյով Մոսկվա էի լսում, երգում էր մի ռուս կին։ Նա երգում էր մեր, վոլգյան ձևով, իսկ ձայնն իսկական գեղջկական էր։ Երգն ավարտվեց, ես միայն այդ ժամանակ նկատեցի, որ թառափի պես ոռնում եմ։ Եվ հանկարծ հնչեց աղմկարար սարատովյան հարմոնը, և լսվեցին սարատովյան կատակերգերը։ Ամբողջ մանկությունս կանգնեց դիմացս և հայտարարեցին, որ երգում է Լիդիա Ռուսլանովան։ Ով է նա, հավանաբար մի գեղջուկ, բայց տաղանդավոր կին։ Նա գերազանց էր երգում, եթե նրան ճանաչում ես, իմ կողմից մեծ ռուսական շնորհակալություն հայտնիր[11]։

 

1929 թվականին Լիդիա Ռուսլանովան բաժանվեց Նաում Նաումինից և ամուսնացավ հայտնի հանդիսավար Միխայիլ Գարկավիի հետ[7]։ Նաումինը բռնադատվեց և մահացավ 1938 թվականին[24]։ Գարկավին բավականին գեր էր (մոտ 120 կգ), բայց սրամիտ, կենսուրախ, կոռեկտ անձնավորություն էր և արտիստների շրջանում հարգված[11][9], հրապուրվում էր կոլեկցիաներ հավաքելով։ Նրա օրինակին հետևեց նաև Լիդիա Ռուսլանովան։ Այդ ժամանակ նա լավ էր վաստակում[24]։

1933 թվականից Լիդիա Ռուսլանովան աշխատում էր Երաժշտական, էստրադային և կրկեսային ձեռնարկությունների պետական միավորման երաժշտական և էստրադային վարչությունում որպես դերասան[25]։

1930-ականներին Լիդիա Ռուսլանովան հյուրախաղերով հանդես եկավ ողջ Խորհրդային Միությունում՝ մի քանի անգամ այցելեց Հեռավոր Արևելք, Հեռավոր Հյուսիս, Սիբիր, Անդրկովկաս, Ուրալ, Բելառուսիա, երգում էր շինարարների և կոլտնտեսականների համար։ Նրա ձայնը հզոր էր ու դիմացկուն կարող էր մեկ երեկոյի ընթացքում մասնակցել 4-5 համերգների[9]։ 1930-ականների վերջին Լիդիա Ռուսլանովան ԽՍՀՄ ամենաբարձր վարձատրվող արտիստուհին էր, նրա ձայնը հնչում էր ռադիոյով և գրամոֆոններից, համերգների տոմսերը արագ սպառվում էին։ Նա իր վաստակած միջոցները ծախսում էր ռուս նկարիչների նկարներ, սրբապատկերներ, հնաոճ իրերի կահույք, զարդեր, ճենապակյա հավաքածուների ձեռք բերման վրա, սիրում էր գեղեցիկ և թանկ հագնվել[21]։

Խորհրդա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմի տարիներ խմբագրել

1939 թվականին սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը։ 1940 թվականի ձմռանը Լիդիա Ռուսլանովան համերգային բրիգադի կազմում մեկնեց ռազմաճակատ։ Երեսուն աստիճանի ցրտի պայմաններում նրանք ստիպված էին աշխատել և հանդես գալ համերգներով։ Հաճախ արտիստները հանդես էին գալիս ոչ հարմար պայմաններում հանդիսատեսների մի մասը համերգները դիտում էին պառկած կամ կիսով չափ նստած վիճակում։ Հյուրախաղերի գնում էին գնացքով, ավտոբուսով, ինքնաթիռով, սահնակներով, իսկ երբեմն էլ դահուկներով։ Ոչ միայն համերգների ընթացքում, այլ նաև հանգստանալիս  բաճկոնները չէինք հանում[26]։ Արտիստները քնում էին առանց հանվելու, գլուխը դեպի սառած պատը, ոտքերը դեպի վառարանը[27]։ Ռուսլանովան օգտագործում էր ստրեպտոցիդ  մրսածությունից ձայնը չկորցնելու և ոչ մի համերգ բաց չթողնելու համար։ Քսանութ օրվա ընթացքում համերգային բրիգադը տվել էր 101 համերգ[28]։ Արդեն այդ տարիներին Ռուսլանովան հատկապես սիրված էր բանակում։ Առաջնագծի յուրաքանչյուր համերգում նա անպայման ցանկալի հյուր էր և ծրագրի կարևորագույն դերակատարը[29]։ Այնուամենայնիվ, ամենադժվար պայմաններն ու նյարդայնությունը հանգեցրին նրան, որ սկսվեցին բախումներ Ռուսլանովայի և Գարկավիի միջև՝ անաչառ դիտողությունների փոխանակման պատճառով[30]։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից Լիդիա Ռուսլանովան մեկնում է ռազմաճակատ  լավագույն համերգային բրիգադներից մեկի կազմում, որտեղ ընդգրկված էին նաև Վլադիմիր Հենկինը, Միխայիլ Գարկավին, Իգնատի Գեդրոյցը և այլ արտիստներ։ Բրիգադը ղեկավարում էր թատերական գործիչ և Արվեստի աշխատողների կենտրոնական տան տնօրեն Բորիս Ֆիլիպովը[31]։

  Նա իր մարտական մկրտությունը ստացել է Ելնյայի մոտ։ Նա երգերից մեկը նոր էր ավարտել, երբ «յունկերսները» հայտնվեցին գլխավերևում ՝ «մեսերշմիտների» ուղեկցությամբ։ Ռումբերը թափվեցին, գնդացիրները դղրդացին, գետինը դողաց պայթյուններից ... Ես տեսա, որ ոչ ոք չէր լսում, նրանք լուռ էին ինչպես Սյունազարդ դահլիճում։ Կարծում եմ, որ ես նույնպես չպետք է խրամատում նստեմ  և համերգը նույնպես չպետք է ընդհատվեր ... Ընդհանրապես, ես դիմակայեցի նացիստների արշավանքին և  ծրագիրը հասցրեցի ավարտին։  

Երգչուհի Տամարա Տկաչենկոն, ով մասնակցում էր այդ համերգային բրիգադի ելույթներին, հիշում է, որ տասնյոթ օրվա ընթացքում հիսունմեկ համերգ է տրվել։ Չնայած ռազմաճակատը շատ  մոտ էր, արտիստները չէին հրաժարվում ոչ մի համերգից։ Համերգները հաջող էին ընթանում, արտիստներին ջերմորեն էին  ընդունում[21]։          

Պատերազմի սկզբում Ռուսլանովայի երգացանկում հայտնվեց «Վալենկի» երգը, որը դարձավ նրա «այցեքարտը»[32]։ Լիդիա Ռուսլանովան պատերազմի ընթացքում համերգներ էր տալիս զինվորների համար։ Նրանք հաճախ ստիպված էին ելույթներ ունենալ դժվար պայմաններում՝ խրամատներում, գետնահյուղերում, հիվանդանոցներում և բաց երկնքի տակ։

1942 թվականի ապրիլին Վոլոկոլամսկի մոտակայքում գտնվող Սպաս-Նուդելում, որտեղ Լիդիա Ռուսլանովան համերգներով հանդես էր գալիս 2-րդ գվարդիական հեծելազորային կորպուսում, հանդիպեց կորպուսի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Կրյուկովին, Գեորգի Ժուկովի զինակից ընկերոջը։ Կրյուկովի կինը մահացել էր 1940 թվականին՝ ամուսնուն թողնելով հինգ տարեկան դստերը՝ Մարգարիտային։ Մի քանի անգամ Ռուսլանովան գեներալի հրավերով եկավ Կրյուկովի կորպուս։ Հուլիսին Լիդիա Ռուսլանովան ամուսնացավ Կրյուկովի հետ[25]:Գարկավիի հետ նրա ամուսնությունն արդեն այդ ժամանակ խզվել էր։ Այնուամենայնիվ, նրանք պահպանում էին փոխադարձ բարեկամությունն ու հարգանքը[33]։

Ինչպես հետագայում հիշում է Լիդիա Ռուսլանովան, գեներալը նվաճեց իր սիրտը՝ պահեստում գտնելով ֆրանսիական կրունկներով հին կանացի կոշիկներ նվիրեց ինձ՝ «Նա ինձ գրավեց իր ուշադրությամբ։ Իսկ ինչ վերաբերում է կոշիկներին։ Ես այդպիսի բան չէի տա նույնիսկ տնային աշխատողին»[25]։ Կրյուկովի հետ հարսանիքից անմիջապես հետո նա գնաց Տաշքենդ, վերցրեց Կրյուկովի դստերը՝ Մարգարիտային, բնակություն հաստատեցին Մոսկվայում, ապա դաստիարակեց նրան որպես իր երեխայի[11]։ Պատերազմի ավարտին Ռուսլանովան հղիացավ Կրյուկովից, բայց բժիշկները ստիպեցին դադարեցնել հղիությունը, քանի որ նրանք հայտնաբերեցին, որ նա նախնական փուլում շաքարախտ ունի և պետք է հնարավորինս շուտ բուժվի[5]։

1942 թվականի հունիսի 28-ին Լիդիա Ռուսլանովային շնորհվեց ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում։

Նախապատերազմական շրջագայության ընթացքում վաստակած իր սեփական միջոցներով, ինչպես վկայում է Մարգարիտա Կրյուկովան, Լիդիա Ռուսլանովան ձեռք էր բերել Կատյուշայի երկու մարտկոց, որոնք ուղարկվել էին Բելառուսական առաջին ռազմաճակատ՝ իր ամուսնու հրամանատարության ներքո գտնվող կորպուսին[14]։

1945 թվականի գարնանը Լիդիա Ռուսլանովան, հարձակվող բանակի հետ միասին, ժամանեց Բեռլին, որը դեռ չէր ազատագրվել նացիստական զորքերից։ Մի սպա, փողոցում տեսնելով նրան, բղավեց. «Ո՞ւր ես գնում։ Պառկիր, քեզ կսպանեն»։ Ռուսլանովան նայեց նրան և պատասխանեց. «Այդ, որտե՞ղ ես տեսել, որ ռուսական երգը խոնարհվի թշնամու առաջ»[7]։

 
Լիդիա Ռուսլանովան Ռայխստագի պատերի մոտ, 2 մայիսի 1945 թվական

Ռուս արտիստների առաջին ելույթը Բեռլինում կայացավ 1945 թվականի մայիսի 2-ին, Ռայխստագի պատերի մոտ։ Ռուսլանովան ելույթ ունեցավ Միխայիլ Տուգանովի կազակական երգի-պարի համույթի հետ[14]։ Ամենից շատ, զինվորները խնդրեցին կատարել հանրահայտ «Վալենկի»-ն, և երգիչը հայտարարեց. «Հիմա վալենկիները մաշվել են քանի որ, մինչև Բեռլին քայլել են»[13]։ Մասնակիցներից մեկը՝ Բորիս Ուվարովը, հիշում է՝ «Սկզբում ելույթ ունեցավ մեր կազակական երգչախումբը, հետո՝ Ռուսլանովան  ... Կոկորդիս գուղձ էր կանգնել և արցունքներս չէի կարողանում զսպել։ Բայց ոչ միայն ինձ հետ էր այդպես։ Հերոսները, ռազմաճակատային արծիվները, նույնիսկ շքանշանակիր մարդիկ, առանց ամաչելու լաց էին լինում։ Եվ նրանք պատվիրում էին  իրենց  սիրած երգերը՝ ոմանք սիբիրյան, ոմանք՝ մայր Վոլգայի մասին»։ Համերգը տևեց մինչ ուշ գիշեր։ Գեորգի Ժուկովը հանեց կրծքից շքանշանը և հանձնեց Ռուսլանովային[23]։ Համերգից հետո Ռուսլանովան ածուխով իր ստորագրությունը դրեց Ռայխստագի սյունին՝ զինվորների ազգանունների կողքին[8]։ Լիդիա Ռուսլանովայի մի քանի համերգներ կայացան Բեռլինում՝ Ռայխստագի և Բրանդենբուրգյան դարպասների մոտ։

Հայրենական մեծ պատերազմը դարձավ Լիդիա Ռուսլանովայի հռչակի գագաթնակետը[13]։ Ընդհանուր առմամբ, Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում նա ավելի քան 1120 համերգ էր տվել[24]։ 1945 թվականի օգոստոսի 24-ին Գեորգի Ժուկովը ստորագրեց թիվ 109 / ն հրամանը՝ «Գերմանա - ֆաշիստական զավթիչների դեմ պայքարի ռազմաճակատում հրամանատարության առաջադրանքների հաջող կատարման և ցուցաբերած քաջության, Կարմիր բանակին նորագույն տեխնիկական միջոցներով զինելու գործում անձնական օժանդակության համար Ռուսլանովա Լիդիա Անդրեևնային շնորհել Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան»։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

Պատերազմից հետո Ռուսլանովան և Կրյուկովը շքեղ էին ապրում։ Ինչպես պատերազմից առաջ, Ռուսլանովան շարունակում էր հավաքել հին նկարներ և հնաոճ իրեր։ Լիդիա Ռուսլանովայի ծանոթներից մեկը հիշում է․ «Նա ապրում էր Գրողների տան հարևանությամբ գտնվող մի նրբանցքում։ Նրա տունը կարծես թանգարան լիներ, այնտեղ կար շատ գեղեցիկ պավլովյան կահույք։ Ես հիշում եմ մի բազմոց, որի վրա կար սևագորշ աղվեսի մշակված մորթուց  ծածկոց ... Նա շատ նկարներ ուներ։ Ռուսլանովան ուներ նաև խորամանկ կողպեքներով գեղեցիկ կարմրափայտից պատրաստված զարդատուփ, որը   լի էր զարդերով ...»[25]։

Նրա որդեգրված դուստրը՝ Մարգարիտան, հիշում է․ «Ես Լիդիա Անդրեևնային միշտ մայրիկ եմ ասել։ Նա և հայրիկը պայծառ զույգ էին։ Մայրիկը գիտեր, թե ինչպես պետք է ներկայանա, որ բոլորի վրա տպավորություն թողնի իր թագավորական կեցվածքով։ Իսկ հայրս իսկական առնականության տիպար էր։ Մեր տունը միշտ լի էր հյուրերով։ Մայրիկը հոյակապ հեքիաթասաց էր, նա հորինում էր զվարճալի բառահանելուկներ, խաղարկություններ նվերներով և գործնական կատակներով։ Եվ մեզ մոտ կարկանդակները ամենահամեղն էին՝ մայրս ինքն էր թխում»[34]։

1947 թվականի հունիսին Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի «Ժուկովի և Տելեգինի կողմից Խորհրդային Միության շքանշաններով և մեդալներով երգչուհի Ռուսլանովային և մյուս արտիստներին ապօրինի պարգևատրելու մասին» որոշմամբ Լիդիա Ռուսլանովան զրկվեց Հայրենական պատերազմի շքանշանից։ Ռուսլանովայի հետ միասին ևս 27 արտիստներ զրկվեցին իրենց պարգևներից, Ժուկովը կուսակցական նկատողություն ստացավ, գեներալ-լեյտենանտ Տելեգինը հեռացվեց կուսակցությունից, ազատվեց բանակից, իսկ հետո ձերբակալվեց[19]։ Նրանք բոլորն էլ ընդգրկված էին  մարշալ Գեորգի Ժուկովի ծանոթների շրջանակի մեջ[35]։

1948 թվականի կեսերին «ռազմաավարի գործը» հասցվեց մինչև «ռազմական դավադրություն» ձևակերպման[36]։ Սեպտեմբերին Ժուկովի մերձավոր շրջապատի գեներալները միարժամանակ ձերբակալվեցին նրա դեմ ապացույցներ ձեռք բերելու նպատակով։ Նրանց թվում էր Լիդիա Ռուսլանովայի ամուսինը՝ Վլադիմիր Կրյուկովը։ 1948 թվականի սեպտեմբերի 18-ին, վաղ առավոտյան, գեներալը պատրաստվում էր Վնուկովոյի օդանավակայանում դիմավորել հյուրախաղերից վերադարձող կնոջը, բայց ձերբակալվեց[36]։

Ձերբակալում և ազատազրկում խմբագրել

 
Horch 951A ավտոմեքենա:

Գրեթե ամուսնու հետ միաժամանակ ձերբակալվեց նաև Լիդիա Ռուսլանովան, ով այդ ժամանակ գտնվում էր Կազանում։ Ըստ Կրյուկովի դստեր՝ Մարգարիտայի, Լիդիա Ռուսլանովան ձերբակալվեց, քանի որ նա կարող էր «աղմուկ բարձրացնել» ամբողջ երկրով մեկ[14]՝ «արդյոք մայրս կարող էր լռել,  նա այնպիսի աղմուկ կբարձրացներ, որ խայտառակ կլիներ ոչ միայն ամբողջ Կենտրոնական կոմիտեն, այլ նաև ընկեր Ստալինը»[20]։ Լիդիա Ռուսլանովային մեղադրանք է առաջադրվեց «հակախորհրդային քարոզչության» համար (ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 58-րդ հոդված)[35] և «մեծ մասշտաբի ռազմաավարային գույքի կողոպուտ և յուրացում», այն է՝ պատերազմի ավարտից հետո՝ գեներալ Կրյուկովը թալանել է նահանջող գերմանացիների տները և Մոսկվա տեղափոխել մեծաքանակ կահույք, նկարներ, զարդեր։ Թիվ 0046 և 1762 արխիվային քննչական գործերի նյութերի համաձայն, խուզարկությունների ընթացքում Վլադիմիր Կրյուկովից և Լիդիա Ռուսլանովայից առգրավել են՝ Horch 951A, երկու Mercedes-Benz[37], Audi ավտոմեքենաներ, 132 ռուս նկարիչների կտավներ[38], 35 հնաոճ գորգեր, գոբելեններ, հնաոճ իրեր, մորթիներ, բրոնզից և մարմարից պատրաստված քանդակներ, դեկորատիվ ծաղկամաններ, հին գերմանական ոսկեեզր գրքերի գրադարան, 700 հազար ռուբլի կանխիկ, 312 զույգ նորաձև կոշիկ, 87 կոստյում և այլն[11]։

Առաջին հարցաքննությունների ժամանակ քննիչը ասաց, որ ինքը տեղյակ է «հակախորհրդային բովանդակության խոսակցությունների» մասին, որոնք Ռուսլանովան վարել է հանդիսավար Ալեքսեևի հետ։ Նրան մեղադրում էին խորհրդային իրականության դեմ զրպարտություն տարածելու մեջ։ Ռուսլանովան իրեն մեղավոր չէր ճանաչել։ Բացի այդ, քննիչը խոսել էր հետաքննության նյութերի մասին, որով բացահայտվել էր, որ  Ռուսլանովաան Գերմանիայում գտնվելու ընթացքում նա զբաղվել էր մեծ չափերով ռազմավարի և գույքի յուրացման գործով։ Ռուսլանովան իրեն մեղավոր չէր ճանաչել և ի պատասխան քննիչի այն հայտարարության, որ ահռելի քանակությամբ թանկարժեք իրեր և գույք են հայտնաբերել ամառանոցում, նա ասել էր, որ այդ ամենը պատկանում է իր ամուսնուն։ Հարցաքննությունը տևել էր 6-7 ժամ, քննիչը հետաքրքրվել էր Ժուկովի հետ հարաբերություններով, բայց ցանկալի արդյունքի չհասնելով դադարեցրել էր հարցաքննությունները։

Հարցաքննությունն ավարտելուց հետո Լիդիա Ռուսլանովան սկսեց հանդարտվել, քննիչը նոր տեղեկություններ չուներ և նա շուտով ազատ կարձակվեր։ Սակայն գործն այլ ընթացք ստացավ։ 1949 թվականի հունվարին ԽՍՀՄ արվեստի գործերի կոմիտեին առընթեր խաղացանկի վերահսկման գլխավոր վարչության կողմից հրաման արձակվեց արգելել Ռուսլանովայի երգերը։ 

  Հետագա արտադրությունից հանել և արգելել օգտագործել բաց համերգների, հեռարձակումների և ռադիոհաղորդումների ժամանակ Լիդիա Ռուսլանովայի կատարմամբ բոլոր ձայնասկավառակները։ Թույլատրել առևտրային ցանցում առկա ձայնասկավառակների վաճառքը՝ կանխել խանութներում այդ ձայնագրությունների գովազդային հեռարձակումը[36][39]։  

Քննիչին հայտնի էր նաև, որ Լիդիա Ռուսլանովան թանկարժեք քարերի հավաքածու է ունեցել, բայց խուզարկությունների ընթացքում դրանք չեն հայտնաբերվել։ Զարդերը պահում էր Լիդիա Ռուսլանովայի տան կառավարչուհին, որին Ռուսլանովան լիովին վստահում էր։ Քննիչը Ռուսլանովայից փորձել էր պարզել, թե որտեղ է նա թաքցնում այդ գանձերը։ Երգչուհին երկար ժամանակ դիմադրել էր, բայց երբ նրանք սպառնացել էին, որ կձերբակալեն իր բոլոր հարազատներին և նրանց, ովքեր նախկինում ծառայել են տանը, Լիդիա Ռուսլանովան չդիմացավ։ «Երբ ես պատկերացրեցի, թե ինչպես են այդ ծեր կնոջը խոշտանգելու և ինչպես է նա մահանալու բանտում, ես չէի կարող այդպիսի մեղք վերցնել իմ հոգու վրա և իմ ձեռքով նրան երկտող գրեցի՝ խնդրելով հետ հանձնել զարդատուփը»։ 1949 թվականի փետրվարի 5-ին քննիչը հայտարարեց, որ «լրացուցիչ խուզարկությամբ ձեր նախկին դայակ Եգորովայի բնակարանում, որը ապրում է Պետրովկա 26-ում, խոհանոցում վառարանի տակ գտնվող հատուկ թաքստոցից, առգրավվել է ձեզ պատկանող 208 ադամանդ, բացի այդ, զմրուխտներ, շափյուղաներ, սուտակներ, մարգարիտներ, պլատինե, ոսկե և արծաթե զարդեր»։ Ռուսլանովան բացատրություն էրտվել, որ այդ ադամանդները գնվել են ռուսական երգերի կատարմամբ վաստակած գումարներով վերջին տարիներին՝ «Ես առանց մտածելու գնել եմ  դրանք, որպեսզի ավելի շատ ադամանդներն ունենամ։ Լավ գումար էի  վաստակում՝ կատարելով ռուսական երգեր։ Հատկապես պատերազմի տարիներին, երբ ավելի շատ «ձախ» համերգներ էին լինում»[40]։ Լիդիա Ռուսլանովային, երբ հարցրել էին  ռուս նկարիչների կտավների մասին, նա խոստովանել էր, որ «ամբողջ կրքով նվիրվել է արվեստի կտավների ձեռքբերմանը»։

Ռուսլանովայից նրանք ավելին չէին ստացել։ Պետական անվտանգության  քննիչները  պահանջել էին նաև Լիդիա Ռուսլանովայի առողջական վիճակի մասին տեղեկանք։   Լեֆորտովոյի բանտի բժշկական ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի մեջ ասվում էր․

  Բանտարկյալ Ռուսլանովա Լիդիա Անդրեևնայի առողջության ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նրա մոտ առկա է լեղապարկի և լյարդի քրոնիկ բորբոքում, կատար և ստամոքսի նևրոզ, վեգետատիվ նևրոզ։ Պիտանի է թեթև աշխատանքի համար։  

1949 թվականի հոկտեմբերի 28-ին Լիդիա Ռուսլանովան ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում կայացած հատուկ խորհրդակցությամբ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային ճամբարներում՝ գույքի բռնագրավմամբ։ Նրան ուղարկեցին պատիժը կրելու «Գուլագ-ի Տայշետի մասնաճյուղ»՝ Օզերլագ[36]։ Նախ Լիդիա Ռուսլանովային ուղարկվեցին Իրկուտսկի մարզի Չունսկի շրջանի Իզիկան գյուղ։ Իզիկանի շրջակայքում կար երեք զոնա։ Կանանց գաղութը գտնվում էր Իզիկանի մատույցներում։ Բանտարկյալները պետք է կառուցեին ԲԱՄ-ի առաջին ճյուղը` Տայշետ - Բրատսկ գիծը։ Իզիկանում Լիդիա Ռուսլանովան կառուցում էր ակումբի նոր շենք և գերաններով տներ Խաղաղության փողոցում։ Ռուսլանովան աշխատանքի էր գնում պահապանների՝երկու  ազատ արձակված բանտարկյալների հետ[36]։ Բանտարկյալներին հաճախ գաղութից գաղութ էին տեղափոխում, որպեսզի նրանք չկարողանային կազմակերպել իրենց ընկերությունը։ Երբ Լենա գետի երկայնքով մի բեռնանավ էր շարժվում, որի վրա բանտարկյալներ էին տեղափոխվում, ափամերձ տարածքում աշխատող մարդիկ լսում  էին կնոջ ուժեղ ձայն, որը երգում էր ռուսական ժողովրդական երգեր։ «Ռուսլանովան է երգում, Ռուսլանովայինն կրկին տեղափոխում են», - ասում էին մարդիկ[36]։ Ակումբը կառուցվեց մինչև նոյեմբերի 7-ը։ Այդ ակումբում Լիդիա Ռուսլանովան համերգ տվեց։

Իզիկանից հետո Լիդիա Ռուսլանովան տեղափոխվեց Տայշետ։ Օզերլագում ստալինյան բռնաճնշումների տարիներին շատ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ կային։ Ինչ-որ մեկը տխուր կատակել էր․ «Արվեստագետները հավաքագրվել են համամիութենական մրցույթի»։ Լիդիա Ռուսլանովան Տայշետում գտնվել է 1949 թվականի դեկտեմբերից մինչև 1950 թվականի մարտը։ Ըստ Օզերլագի նախկին ղեկավար գնդապետ Եվստիգնեևի՝ Լիդիա Ռուսլանովան իրեն պահում էր պարզ, հանգիստ, երբ բարկանում էր, կարող էր խիստ հանդիմանել։

Լիդիա Ռուսլանովան համերգներով հանդես էր գալիս ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Համերգների ժամանակ ծափահարություններն արգելված էին։ Գաղութի բարձր պաշտոնյաները նստում էին առաջին շարքերում։ Մեծ ճաշարանը միշտ լիքն էր լինում մարդկանցով։ Երբ ավարտվեց առաջին երգը, հանդիսատեսը լուռ էր։ Հետո նա երգեց երկրորդ երգը, և դա արեց այնպիսի ուժով, կրքով և մոլեգնությամբ, որ հանդիսատեսը չդիմացավ։ Գնդապետ Եվստիգնեևն առաջինը բարձրացրեց ձեռքերը և ամբողջ դահլիճը նրա հետ հիացմունքից թնդաց։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Լիդիա Ռուսլանովան փորձում էր հուսահատության մեջ չընկնել[9]։ Լիդիա Ռուսլանովան երկար չմնաց Օզերլագում. 1950 թվականի մարտի 26-ին նրան տեղափոխեցին Վլադիմիրի կենտրոնական բանտ։ Դրա պատճառը նրա անկախությունն էր, կամակոր բնավորությունը, ինչպես նաև «սուր լեզուն»։ Կապիտան Մերկուլովը գաղտնի ամբաստանություն էր գրել նրա վրա՝

  Ռուսլանովան իր շրջապատում տարածում է հակախորհրդային, զրպարտիչ հերյուրանքներ և նրա շուրջը խմբվում  են բանտարկյալների  տարբեր տեսակի թշնամական տարրեր։ Վերոգրյալի հիման վրա ես միջնորդագիր եմ ներկայացրել 10 տարվա ուղղիչ աշխատանքային ճամբարը 10 տարվա ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։  

Երեք ամիս նրան կրկին հարցաքննում էին  փորձելով Ժուկովին վարկաբեկող վկայություններ ստանալ[19]։ Լիդիա Ռուսլանովան ժամանեց Վլադիմիրի կենտրոնական բանտ 1950 թվականի հունիսի 29-ին, որտեղ նա իր պատիժն էր կրում ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում տեղի ունեցած Հատուկ խորհրդակցության 1950 թվականի հունիսի 7-ի թիվ 24 ա արձանագրության քաղվածքի հիման վրա, որի համաձայն «նրա ուղղիչ աշխատանքային ճամբարում կալանքը փոխարինվեց ազատազրկմամբ...»:

Այդ ժամանակ Վլադիմիրյան բանտում նստած էր դերասանուհի Զոյա Ֆեոդորովան, ում հետ Լիդիա Ռուսլանովան մտերմացել էր[41]։ Բանտի ղեկավարությունը, ակնարկելով հնարավոր ներողամտության մասին, մեկ անգամ չէ, որ Ռուսլանովային խնդրել էին երգել տոնական երեկոներին, որին Ռուսլանովան, արտահայտիչ նայելով ճաղերին, պատասխանել էր՝ «Սոխակը վանդակում չի երգում»։ Լիդիա Ռուսլանովան մի քանի անգամ ընկել էր պատժախուց[36][41], ինչի պատճառով մի քանի անգամ թոքաբորբ էր տարել[11]։

Այդ ժամանակ նրա ամուսնուն պահում էին բանտում և հարցաքննում։ 1951 թվականի նոյեմբերի 2-ին Վլադիմիր Կրյուկովը ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքի 58-10-րդ հոդվածի 1-ին մասի և 1932 թվականի օգոստոսի 7-ի օրենքով դատապարտվեց ազատազրկման ուղղիչ աշխատանքային ճամբարում 25 տարի ժամկետով, նրան  5 տարով զրկելով որոշակի իրավունքներից, բռնագրավելով ամբողջ ունեցվածքը և զրկելով «Լենինգրադի պաշտպանության համար», «Մոսկվայի պաշտպանության համար», «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար 1941-1945», «Բեռլինի գրավման համար», «Վարշավան ազատագրելու համար» և «Խորհրդային բանակի ու նավատորմի 30 տարի» մեդալներից։ Միևնույն ժամանակ, «ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության առջև միջնորդություն էր ներկայացվել Վ. Վ. Կրյուկովին զրկել Խորհրդային Միության հերոսի կոչումից, «Ոսկե աստղ» մեդալից, Լենինի երեք շքանշանից, «Կարմիր դրոշի շքանշանից», Սուվորովի 1-ին և 2-րդ աստիճանի, Կուտուզով 1-ին աստիճանի շքանշաններից»։

Ազատ արձակումը խմբագրել

1953 թվականի ապրիլի 25-ին Վլադիմիր Կրյուկովը հանգամանալի հայտարարություն գրեց ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե` խնդրելով « հանձնաժողով ստեղծել, որը կվերանայի ինչպես իր, այնպես էլ իր կնոջ` Ռուսլանովայի գործը», որում, մասնավորապես, նա գրել էր․

  Գերմանիայում պատերազմից հետո մենք գնել էինք մի շարք իրեր, որոնցից յուրաքանչյուրի համար համապատասխան հաշիվներ կային (գործի մեջ չկար)։ Իմ մոտ հայտնաբերված երեք մեքենաները նույնպես նշված են որպես յուրացված, բայց դրանցից մեկը նվիրել է Գերագույն գլխավոր հրամանատարը, որի վերաբերյալ կա համապատասխան փաստաթղթեր. երկրորդը գնվել է օկուպացիոն զորքերի գերագույն գլխավոր հրամանատարի թույլտվությամբ։ Ակտում նշված է որպես յուրացված նույնիսկ 1937 թվականի արտադրության ծառայողական «Բյուկ» ավտոմեքենան։ Բոլոր մեքենաներն էլ փաստաթղթեր ունեն։ Ակտում նույնիսկ Չեռնյախովսկ քաղաքում գտնվող իմ ծառայողական բնակարանի պետական ամբողջ կահույքն է ընդգրկվել իմ կողմից յուրացված ապրանքների ցանկում... Արդյոք ես մեղավոր եմ ռազմաավարային գույքի յուրացման մեջ։ Այո, մեղավոր եմ, բայց ոչ այնքան, որքան հիշատակված է գործում է։ Եվ կինս, որը ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, ոչ մի կերպ մեղավոր չէ...[42]։  

Նա այս հայտարարության պատճենը ուղարկեց Գեորգի Ժուկովին, ով Ստալինի մահից և Լավրենտի Բերիայի ձերբակալությունից հետո դարձավ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1953 թվականի հունիսի 2-ին Ժուկովը դիմում է Նիկիտա Խրուշչովին։ Մեկ օր անց, ԽՄԿԿ Կենտկոմի նախագահության անդամները Խրուշչովից ծառայողական գրություն ստացան, որտեղ նա գրել էր․ «Այս հարցի շուրջ անհրաժեշտ է մտքեր փոխանակել։ Այս գործը պետք է ստուգվի և վերանայվի»[42]։

Ռուսլանովայի գործը անհապաղ վերանայվեց։ Դրանում չկային նյութեր, որոնք կմեղադրեին նրան հակախորհրդային քայքայիչ գործունեության և ագիտացիայի մեջ։ Նրան մեղավոր չճանաչեցին նաև պետական գույքի յուրացման մեջ, հետևաբար, 1953 թվականի հուլիսի 31-ին ԽՍՀՄ ներքին գործերի նախարարին կից հատուկ հանձնաժողովը (թիվ 30-ա արձանագրություն) որոշում կայացրեց «ԽՍՀՄ Պետական անվտանգության  նախարարությանը կից հատուկ հանձնաժողովի 1949 թվականի սեպտեմբերի 28-ի և 1950 թվականի հունիսի 7-ի որոշումները Կրյուկովա-Ռուսլանովա Լիդիա Անդրեևնայի հետ կապված որոշումները չեղյալ համարել, կարճել գործը, ազատել կալանքից և լիովին ռեաբիլիտացիայի ենթարկել նրան։ Օգոստոսի սկզբին Լիդիա Ռուսլանովան ազատ արձակվեց։ Ազատվելուց հետո նա նամակ ուղարկեց Ներքին գործերի փոխնախարարին` Ալեքսեևի և Մաքսակովի գործերը վերանայելու խնդրանքով, քանի որ «երկուսն էլ դատապարտվել էին և իր հարկադիր ցուցմունքի հիման վրա»[43]։ 1953 թվականի օգոստոսի 5-ին նա ժամանում է Մոսկվա, որտեղ Ժուկովի հրամանով նրա համար սենյակ են ամրագրել Սովետական բանակի Կենտրոնական տան հյուրանոցում (Լավրուշինսկի նրբանցքի գրողների տան նրա բնակարանը բռնագրավվել էր)։ Մենակությունից ձանձրանալով՝ նա երկար ժամանակ անցկացրեց իր հին ընկերոջ՝ գրող Վիկտոր Արդովի[11][42] տանը, որի բնակարանում մշտապես բնակվում էր Աննա Անդրեևնա Ախմատովան։ Ազատ արձակվելուց հետո առաջին օրերին Լիդիա Ռուսլանովան խոսում էր շատ հանգիստ, գրեթե շշուկով, և եթե ինչ-որ մեկը սկսեր բարձրաձայն խոսել, նա կասեր. «Լռիր, լռիր, լռիր»[24]։

 
«ԶԻՄ»ավտոմեքենան։

Օգոստոսի վերջին Վլադիմիր Կրյուկովը նույնպես ազատ արձակվեց։ Ամուսինները Մարգարիտայի հետ միասին բնակվում էին վարձակալած բնակարանում։ Ըստ Մարգարիտա Կրյուկովայի հուշերի՝ Լիդիա Ռուսլանովան աներևակայելիորեն տառապել էր կրած նվաստացումներից, բայց դա ոչ ոքի ցույց չէր տվել։ Դստեր հարցին. «Այն ամենը, ինչ դու վաստակել էիր 30 տարվա ընթացքում, խլել են։ Ինչպե՞ս կարող ես հանգիստ վերաբերվել դրան»։ Լիդիա Ռուսլանովան պատասխանել էր. «Այդ ամենը նշանակություն չունի։ Նրանք ոչնչի համար ստորացրել են ինձ ամբողջ երկրի առաջ, այ դրան հնարավոր չէ դիմանալ»[14]։ Ազատազրկման ընթացքում նրա ձայնը կտրվել էր։ Լիդիա Ռուսլանովան չէր ցանկանում վերադառնալ բեմ՝ համարելով, որ հանդիսատեսը չի ընդունի իրեն[11]։

Բանտը խեղել էր Վլադիմիր Կրյուկովի առողջությունը։ Նա քայլում էր դանդաղ՝ մեջքը կռացած։ Լիդիա Ռուսլանովան որոշել էր վերադառնալ բեմ՝ ամուսնու համար մեքենայի համար փող աշխատելու։ Լիդիա Ռուսլանովան դարձավ Համամիութենական հյուրախաղա-համերգային միավորման արտիստ։ Բանտից վերադառնալուց մեկուկես ամիս անց՝ սեպտեմբերի 6-ին, Լիդիա Ռուսլանովան հանդես եկավ իր առաջին համերգով։ Չայկովսկու դահլիճը չէր կարող տեղավորել բոլոր հանդիսատեսներին, ուստի ներկայացումը հեռարձակվում էր ռադիոյով, ինչպես նաև համերգասրահի դիմացի հրապարակում, որտեղ հերթապահում էին ոստիկանները[14]։

Սկսվեց ակտիվ հյուրախաղային կյանքը՝ ձայնագրվեցին նոր սկավառակներ[21]։ Առաջին բանը, որ գնեց Լիդիա Ռուսլանովան, սև ԶԻՄ մեքենան էր ամուսնու համար։ Բնակարանն այդ պահին գրեթե դատարկ էր։ Որոշ ժամանակ անց նրանք ունեցան ոչ միայն մեքենա, այլև տուն Պերեդելկինում։ Հաջողվեց վերադարձնել առգրավված գույքի մի մասը, այդ թվում` 103 կտավներ[11]։ Լիդիա Ռուսլանովան այլևս չէր ցանկանում զբաղվել կոլեկցիաների հավաքելով[14]։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Լիդիա Ռուսլանովայի ամուսինը՝ Վլադիմիր Կրյուկովը, բանտարկությունից հետո չկարողացավ կազդուրվել։ Նա երկու անգամ սրտի կաթված էր տարել և 1959 թվականի օգոստոսի 16-ին մահացավ[44]։ Լիդիա Ռուսլանովան շատ ծանր տարավ ամուսնու կորուստը և գրեթե մեկ տարի հյուրախաղերի չէր գնում[8]։ Լիդիա Ռուսլանովան քրոջ՝ Յուլիա Անդրեևնայի հետ միասին եկեղեցում երգեցին ամուսնու հոգեհանգստյան արարողությանը[24]։

1960-ականներին Ռուսլանովայի ձայնը հաճախ հնչում էր ռադիոյով, նա մասնակցում էր փառատոների, ելույթներ էր ունենում երկրի համերգային հրապարակներում, չնայած ավելի հազվադեպ, քան 1930-1940-ականներին։ Չնայած տարեց հասակին Լիդիա Ռուսլանովան հյուրախաղերով հանդես էր գալիս Խորհրդային Միության քաղաքներում գրեթե մինչ կյանքի վերջին տարիները[10]։

Չնայած իր հսկայական ժողովրդականությանը՝ Լիդիա Ռուսլանովային ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում երբեք չի շնորհվել, նա մնաց ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի։ Երբ ունկնդիրները նամակներ էին ուղարկում Համամիութենական ռադիոյին, ծրարների վրա հաճախ գրում էին․ «ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ռուսլանովա»[45]։ Լեոնիդ Ուտյոսովը, որի հետ երգչուհին մտերմություն էր անում, այդ կապակցությամբ ասել է․ «Ռուսլանովային կոչումը բոլորովին էլ անհրաժեշտ չէ, նա ունի գլխավորը՝ անուն»։ Ռուսլանովային արգելված էր արտասահմանյան շրջագայությունները[46]։ Կյանքի վերջին տարիներին Ռուսլանովան հաճախ էր հիվանդանում, գանգատվում էր սրտից։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց, չդիմանալով հիվանդանոցի միջավայրին, նա ինքնակամ գնացել էր տուն։ Երբ բժիշկը զանգահարում էր նրան և հարցնում, թե ինչպես է իրեն զգում, նա սովորաբար պատասխանում էր. «Շարժվում եմ»։ Չնայած զառամյալ տարիքին՝ նրա ձայնը պահպանել էր հնչեղությունը[47]։

  Արտաքին պատկերներ
  «Լիդիա Ռուսլանովան 1970-ական թվականներին». cs409926.vk.me. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.


1970-ականների սկզբին ռեժիսոր Եվգենի Կարելովը Լիդիա Ռուսլանովային հրավիրեց նկարահանվել Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Ես Տ. Պ. Շապովալովն եմ» ֆիլմում[48]։ Ենթադրվում էր, որ Ռուսլանովան անտառում պետք է երգեր զինվորների երթադադարի ժամանակ։ Սկզբում Լիդիա Անդրեևնան հրաժարվեց, բայց ռեժիսորը համոզեց նրան, որ ոչ ոք չի կարող իրենից լավ կատարել այդ դերը։ Ռուսլանովան համաձայնվեց, բայց իր դեմքը չնկարահանելու պայմանով։ Ավելի ուշ գլխավոր դերակատար Եվգենի Մատվեևը հիշում է․ «Նա դուրս եկավ իր բեմական հագուստով և այդ պահին ժողովրդական սիրված դերասանուհուց, աստղից, պրիմայից, էստրադային աստվածուհուց ոչինչ չկար... Պարզապես տիպիկ ռուս կին ...»: Այս դրվագում նկարահանված զինվորները պետք է այնպես խաղային, իբր Ռուսլանովան իրենց դուր չի գալիս[49]։ Նրան նկարահանեցին թիկունքից, հեռավորության վրա։ Լիդիա Անդրեևնան նկարահանումներից հետո ասաց. «Օհ, ինչքան բնական հիշեցի պատերազմի տարիները։ Խրամատներ, գետնահյուղեր, բացատներ, հոսպիտալներ, պաշարված Լենինգրադի ակումբներ, որտեղ ասես չէի երգել»։

1973 թվականի օգոստոսին Ռուսլանովային հրավիրեցին մասնակցելու խոշոր մարզադաշտերում կայանալիք էստրադային համերգներին։ Հյուրախաղերը տեղի ունեցան հարավային քաղաքներում և ավարտվեցին Դոնի Ռոստովում, որտեղ նա կես դար առաջ, առաջին անգամ հանդես էր եկել որպես պրոֆեսիոնալ երգչուհի։ Լիդիա Անդրեևնան ընդունեց հրավերը, չնայած այդ տարի ամառն անսովոր շոգ էր։ Դոնի Ռոստովում կայացած վերջին համերգը երգչուհու համար իսկական հաղթարշավ դարձավ։ Մարզադաշտի վազքուղու երկայնքով կատարված պատվո շրջանը ստիպված էր մի քանի անգամ կրկնել։ Ամֆիթատրոնի միջանցքներում կանգնած հանդիսատեսը, մարզադաշտին մոտ գտնվող բլուրների վրա տեղեր զբաղեցրած երկրպագուները խանդավառությամբ ողջունում էին դանդաղ շարժվող բաց մեքենայի մեջ կանգնած երգչուհուն,  որն էլ  ժպտալով ողջունում էր հանդիսատեսին[50]։

Մահ խմբագրել

Լիդիա Անդրեևնա Ռուսլանովան մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում՝ 73 տարեկան հասակում, սրտի կաթվածից։ Ռուսլանովայի սրտի վրա հայտնաբերվել են սրտի կաթվածի մի քանի հետքեր[11]։ Նրան թաղել են Նովոդևիչյան գերեզմանատանը, ամուսնու՝ Վլադիմիր Կրյուկովի կողքին (թիվ 5 տեղամաս)։ Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել մեծ թվով մարդիկ, ինչի պատճառով դադարեցվել էր Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատան երթևեկությունը[9]։

Ստեղծագործություն խմբագրել

Ռուսլանովայի անհատական և վառ կատարողական ոճը սկիզբ է առնում Պովոլժիեի գյուղացիական ավանդույթներից[12][51][52]։ Լիդիա Անդրեևնան մինչև 6 տարեկան հասակը հիմնականում լսում էր Պետրովսկի գավառի գյուղացիական երգեր՝ հարսանիքներին, հավաքույթներին, այսինքն՝ ավանդական ծիսական երգեր, ոչ ծիսական բանահյուսությամբ և բազմաձայն երգեցողությամբ։ Քեռի Յաշան նրա համար դարձավ տղամարդու մենակատարության ավանդույթի և իմպրովիզացիայի վարպետության օրինակ։ Դիտարկելով Վոլգյան երգի ոճի առանձնահատկությունները` հարկ է նշել դրանց բազմազանությունը։ Ընդհանուր առմամբ, Վոլգյան ոճը և մասնավորապես Սարատովյան ոճը այլ շրջաններից ներգաղթյալների ավանդույթների միաձուլում է, որը Վոլգայի շրջանի ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման արդյունք է։ 6 տարեկանից երգչախմբի ղեկավարի մոտ դասեր է ստացել երգարվեստի և երաժշտական գրագիտության վերաբերյալ, Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի եկեղեցական երգչախումբն ապագա հայտնի երգչուհուն հաղորդակից է դարձրել նոր երաժշտական լեզվին։

Այն փաստը, որ մենակատարի ձայնը համեմատվում է հրեշտակային ձայնի հետ, խոսում է ոչ միայն դրա հարուստ բնույթի, այլ նաև ձայնի անսխալ ձևակերպման և լավ երգեցիկ շնչառության մասին, ինչը թույլ է տալիս մարդուն ազատորեն և հեշտությամբ ռեզոնանս առաջացնել տաճարի գմբեթի ներքո։ 12 տարեկան հասակում Լիդիա Անդրեևնային որպես աշակերտ ուղարկեցին կահույքի ֆաբրիկա, որտեղ նա իր երգեցողությամբ գրավել էր բանվորներին։ Ըստ ամենայնի, հենց այս գործարանային միջավայրում էլ նա հաղորդակից դարձավ քաղաքային երգերին, «դաժան ռոմանսներին», բալլադներին, ինչպիսիք են «Ամիսը բոսորագույն էր պատկերված», «Հմայիչ աչքեր», «Ոսկե լեռներ», «Աղմկում, վառվում էր մոսկովյան հրդեհը»[9]] ... Այս երգերը նույնպես ազդել են Ռուսլանովայի ոճի վրա։ Նրա «կրթության» եզրափակիչ դրվագը դասընթացներն էին Սարատովի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Մեդվեդևի մոտ։ Մանկավարժ վոկալիստը Լիդիա Ռուսլանովայի մոտ արմատավորեց ակադեմիական վոկալ հմտություններ; նրա հետ աշխատելով դասական երգացանկի, ռոմանսների, օպերային արիաների վրա։ Ինչպես հայտնի է, Լիդիա Ռուսլանովան օպերային երգչուհի չդարձավ, բայց նա շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին[53]։

Ինչպես նշում է Վիտալի Կոպալովը, երգչուհին «ուներ խորը կրծքավանդակային ձայն (քնարական սոպրանո, որը վերածվում էր դրամատիկականի, բայց «ժողովրդական» պլանի) լայն տեսականիով և կարող էր կոնտրալտոյից անցնել սոպրանոյի հնչեղության բարձր նոտաների[54]։ Ռուսլանովայի ձայնը հզոր է, անսովոր հարուստ, հագեցած տեմբրով, շատ հնչեղ, նույնիսկ սուր և կտրուկ, արտահայտված բարձր երգեցողությամբ։ Ձայնի այդպիսի հատկանիշները ծայրաստիճան ձեռնտու էին 1930-1940-ականների անորակ ձայնագրությունների և ցածրորակ ռադիոհեռարձակման պայմաններում։ Շելլակային ձայնասկավառակները արագորեն մաշվում էին նվագարկման ընթացքում և ձայնը մեծապես աղավաղվում էր։ Ռուսլանովայի պայծառ հնչեղ ձայնը հստակ լսվում էր փչացած գրամոֆոնային ձայնագրությունների կամ ռադիոհաղորդումների արդյունքում ստեղծված միջամտության միջոցով, երգերի բառերը հեշտությամբ ճանաչելի էին։ Բացի իր հրաշալի ձայնից, որը հզոր, փայլուն և երիտասարդ էր թվում նույնիսկ ծերության տարիքում, Ռուսլանովան ուներ ուժեղ դրամատիկ խառնվածք, մեծ արտիստիզմ, ֆիզիկապես ուժեղ էր և առույգ[55]։

Լիդիա Ռուսլանովան, տիրապետելով բացարձակ լսողության և հիանալի երաժշտական հիշողության, չէր ձգտում անընդհատ կատարել նույն երգացանկը` հավաքելով ռուսական երգեր։ Ռուսլանովան այնքան տարբեր երգեր գիտեր՝ հյուսիսային, կենտրոնական ռուսական, սիբիրական, կազակական, որ կարող էր զարմացնել նույնիսկ փորձառու բանահավաքներին[9]։ Նա կատարում էր հիշարժան, դյուցազնական, արիական, ավազակային, հառաչանքի, թախծալի, զվարճալի, շրջանաձևային, շուրջպարային, պարեղանակային, զվարճախոսական, բուրլակային, կատակերգային, ծիսական, զվարճանքի, հարսանեկան, պնակատակի, կանացի, հավաքույթային երգեր, ինչպես նաև բիլինաներ, հարսնակոծեր և դումկաներ։ Նրա յուրաքանչյուր երգ դառնում էր փոքր ներկայացում[7]։ Ըստ Օզերլագում նրա հետ  պատիժը կրած Տատյանա Նիկոլաևնա Բարիշնիկովայի հուշերի՝ «Նա մեծատառով դերասանուհի էր, բառիս ամենաուղղակի իմաստով վարպետ։ Զարմանալի գեղեցկության և տեմբրերի ձայն, փոխակերպվելու զարմանալի ունակություն։ Նրա յուրաքանչյուր երգի կատարում բեմում ուղեկցվում էր հուզումնալի ապրումներով։ Դա դրսևորվում էր բառացիորեն նրա ձայնի առաջին ելևեջներից»[56]։

Լիդիա Ռուսլանովան նաև երգերի տաղանդավոր մեկնաբան էր, նա կարող էր մի քանի անգամ երգել նույն երգը, և ամեն անգամ՝ նորովի։ Լիդիա Անդրեևնան «վերականգնել» է շատ երգեր։ Ամենավառ օրինակը «Վալենկի» զավեշտական երգի տարբերակն էր, որն ի սկզբանե եղել է նախահեղափոխական գնչուական երգ։ Երգի պարզունակ մեղեդին և նույնքան պարզունակ բառերը Ռուսլանովայի փայլուն կատարմամբ` գյուղական տառապանքներից ստեղծեցին մի ամբողջական մոնոներկայացում։ Ռուսլանովյան «Վալենկին» նման չէ նախկինում հայտնի երգերի ցանկացած  մեղեդիներին[52]։

Լիդիա Ռուսլանովան չի սահմանափակվել միայն ռուսական ժողովրդական երգերով, նա կատարել է նաև խորհրդային կոմպոզիտորների երգեր։ Այսպիսով, նա առաջինն էր երգում քաղաքացիական պատերազմի մասին  «Հովիտներով և բարձունքներով», «Պարտիզան Ժելեզնյակ» և «Թշնամիները այրեցին հայրենի տունը» և այլ երգեր։ Նա առաջիններից էր, որ կատարեց «Կատյուշա» երգը[57]։

Ռուսլանովայի երգերը կատարելու դյուրինությունը տրվում էր քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Նա բազմիցս ասել է. «Ցանկանում ես երգել, դա շատ դժվար է։ Դու հալումաշ կլինս, մինչև հասկանաս երգի ոգին, մինչ լուծես նրա հանելուկը։ Ես երգը չեմ երգում, ես այն կատարում եմ։ Սա մի ամբողջական պիես է՝ մի քանի դերերով»[58]։

Գնահատականներ խմբագրել

Քննադատական խմբագրել

Ռուսլանովան իր կատարողական ոճի վերաբերյալ քննադատություններ լսել է կոնսերվատորիայի աշխատողներից, պրոֆեսոր Մեդվեդևի մոտ ուսանելու ընթացքում։ Այսպես, օրինակ, նրանք ասում էին, որ նա «դեռ չի կարողանում ճիշտ երգել»։ Այստեղ նկատի ունեին ոչ ակադեմիական հնչեղությունը, բայց դա բնական է։ «Ժողովրդական» կոկորդային երգեցողությունը և բելկանտոն (այսինքն՝ քողարկված, պահպանված ձայնով երգելը) ենթադրում են ձայնի տարբեր պարամետրեր, շնչառության սկզբունքորեն տարբեր տեսակներ և ձայնային տարբեր գեղագիտական մոդելներ։ Պավել Կուզմենկոն նշել է, որ Ռուսլանովան 20-րդ դարի սկզբին տեղավորվում էր ոչ միայն դասական, այլ նաև ժողովրդական երգացանկում. «Ռուսաստանում, արդեն 19-րդ դարում, ձևավորվել էր պրոֆեսիոնալ ժողովրդական երգեցողության դպրոց։ Սակայն, Լիդիա Ռուսլանովան ինչ-որ կերպ իրականում չէր հարմարվում իր տարօրինակ, փոքր-ինչ «դողդոջուն» ձայնով ՝ մի տոնայնությունից մյուսին կտրուկ անցնելիս»[59]։

Խորհրդային տարիներին Ռուսլանովային քննադատում էին շատ վաստակելու և իր բնավորության, «պարզունակ և կեղծ-ժողովրդականության», համերգային զգեստների, «անճաշակության», ինչպես նաև «սանձարձակ գնչուական երգերի» համար[7]։

Այսպես, 1930-ականներին «Խորհրդային արվեստ» թերթում տպագրվել էր մի հոդված «Ժողովրդական արվեստի գռեհկացումը», որտեղ գրված էր՝ «Ռուսլանովայի նման «մենակատարները» երգում էին ինչ-որ որովայնային խեղդված ձայնով։ Նրանք ժողովրդական ներկայացման մեղեդայնությունն ու համեստությունը փոխարինում են հին նախահեղափոխական պուրակային տիպի ժողովրդական արվեստի ներդաշնակությամբ և համեստությամբ»[24]։ Նույն թերթը 1948 թվականի ապրիլի 17-ին տպագրեց «Եկեք խոսենք էստրադայի մասին» հոդվածը, որտեղ գրված էր. «Լիդիա Ռուսլանովայի նման հանրահայտ էստրադային արտիստի դեմ կարելի է ներկայացնել մի շարք լուրջ նախատինքներ։ Ոմանք շարունակում են անվանել ռուս երգչուհիներ անվանել այն արտիստուհիներին, ովքեր բեմ են դուրս գալիս սարաֆաններով և տրեխներով և կատարում են չաստուշկաներ սարատովյան ակորդեոնի նվագակցությամբ։ Բայց այդ հանդերձանքները դուրս են եկել «լայնարձակ տարածության և սրտանց մելամաղձության» նորաձևությունից նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։ Պատահական չէ, որ այս երգչուհիների գիծը շարունակող Ռուսլանովան այդպիսի դժվարությամբ է յուրացնում նոր երգացանկը։ Նա պետք է շատ լուրջ մտածի խորհրդային էստրադայում իր դիրքի մասին»[24][42]։

Երգչուհու մահից և Խորհրդային Միության փլուզումից հետո Լիդիա Ռուսլանովային ուղղված մեղադրանքների նոր ալիք բարձրացավ, որն այլևս կապված չէր նրա երգարվեստի հետ։ Մի շարք գրողներ, այդ թվում՝ Վիկտոր Սուվորովը, Ալեքսանդր Բուշկովը և մյուսները, հերքում էին Լիդիա Ռուսլանովայի արդարացման հիմնավորվածությունը ռազմավարային ունեցվածքը յուրացնելու մեղադրանքի վերաբերյալ[60]։ Այսպես՝ օրինակ  Վիկտոր Սուվորովը իր «Հաղթանակի ստվերը» գրքում գրել է. «Լիդիա Ռուսլանովայի կյանքի գլխավորը նպատակը  հարստանալն էր։ Ընչաքաղցությունը նրա կյանքի կիրքն ու նպատակն էր։ Գողություն կատարելով, թալանելով, գողացված ապրանքներ առնելով և վաճառելով՝ նա կուտակել էր առասպելական կարողություն։ Անկախ նրանից, թե որքան երգեր է նա երգել, Խորհրդային Միությունում նա իր վաստակած ողջ գումարով անգամ Այվազովսկու մի կտավի շրջանակ չէր կարող գնել, իսկ նա ուներ արվեստի պատկերասրահ։ Ուստի նրա հիմնական զբաղմունքը պետք է համարել ընդհատակյա բիզնեսը։ Մնացածը քողարկման միջոց է»[37]։

Դրական խմբագրել

Տատյանա Նիկոլաևնա Բարշնիկովան, ով Օզերլագում պատիժ է կրել Ռուսլանովայի հետ, այսպես էր հիշում նրա մասին․

  Նա մեծատառով դերասանուհի էր, բառիս լայն իմաստով վարպետ։ Նա կատարում էր յուրաքանչյուր երգ, բեմում ապրելով յուրաքանչյուր համարի հետ։ Բացի այդ, նա զարմանալիորեն բարի, լայնախոհ և առատաձեռն անձնավորություն էր։ Նա շատ արագ հարմարվեց մեզ հետ։ Երբ առավոտյան մենք նրան տանում էինք բարաք մեր տղամարդկանց մոտ, նա միանգամից գտնում էր մի քանի զվարճալի պատմություններ ՝ կալանավորների հանգրվանի մասին և դրանք պատմում հումորով։ Նա իրեն շատ համարձակ էր պահում, որը պարզապես զարմանալի էր նրա բնավորության մեջ։  

Նրա բեմական երկարամյա գործընկեր՝ Իլյա Նաբատովը նրա մասին այսպես է արտահայտվել․ «Ես իմ երկար կյանքի ընթացքում էստրադայում երբեք չեմ հանդիպել այնպիսի երգչուհու, ինչպիսին Ռուսլանովան է։ Եթե հարցնեք, ինչպիսի ձայն է ունեցել Ռուսլանովան՝ սոպրանո, մեցցո սոպրանո՞, կոլորատուրա սոպրանո՞: Ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը։ Նա ուներ ռուսական ձայն` իր բոլոր նրբերանգներով, ձայնի լայնությամբ, անկեղծությամբ և ազդեցության արտասովոր ուժով։ Նրա ստեղծագործական շրջանակի լայնությունը արտասովոր էր. Նա հավասարապես հաջողակ էր ինչպես քնարերգական, այնպես էլ ողբերգական երգերի կատարման մեջ, անզուսպ էր, զվարճալի և խիզախ»[52]։

Լեոնիդ Ուտյոսովը բարձր էր գնահատում Լիդիա Ռուսլանովայի տաղանդը։ Նրան են պատկանում «Նրա անունը դարձել է համարյա կենցաղային անուն՝ Ռուսլանովան ռուսական երգ է» արտահայտությունները[9]։

Նադեժդա Բաբկինան հիշում է Լիդիա Ռուսլանովայի ելույթի զգացողությունները․ «Երբ նա հայտնվեց մեր առջև՝ Սյունազարդ դահլիճի բեմում, ես պարզապես շնչահեղձ էի լինում երջանկությունից։ Հիանալի հրաշք, զարմանալի ուժ, եզակի կին։ Եվ այդ ամենը այնպիսի ներքին խորություն ուներ, որի հատակը այդպես էլ չէր երևում»[61]։

Վիտալի Վուլֆն նրա մասին այսպես է արտահայտվել․ «Շքեղ ձայն։ Կոնտրալտո։ Վարպետություն։ Յուրաքանչյուր բառ հստակ արտասանում էր։ Հիանալի արտաքին տեսք ուներ, հմայիչ դեմք։ Ազդեցիկ էր, կոկիկ, երաժշտական»[24]։

Հիշատակ խմբագրել

  • Վեներայի վրա գտնվող  խառնարաններից մեկը 1985 թվականին անվանակոչվել է Ռուսլանովայի պատվին։
  • Պենզայի մարզի Մալոսերդոբինսկի շրջանում Լիդիա Ռուսլանովայի ծննդյան հարյուրամյակի առթիվ, բացվեց հուշատախտակ, որը տեղակայվել է մարզային մանկական արվեստի դպրոցի շենքի վրա[62][63]։
  • 2001 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բացվեց հուշատախտակ` Լենինգրադյան պողոտայի, թիվ 66 տան հասցեով, որտեղ Լիդիա Ռուսլանովան բնակվել է իր կյանքի վերջին 20 տարիներին։ Հուշահամալիրի հեղինակը Սալավատ Շչերբակովն է[64]։
  • Լիդիա Ռուսլանովայի ժողովրդական երգի մրցույթներն անցկացվում են Ռուսաստանի շատ շրջաններում։ Նման մրցույթները պարբերաբար անցկացվում են Վոլգոգրադում («Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լիդիա Ռուսլանովայի անվան ժողովրդական արվեստի բաց միջմարզային մրցույթ-փառատոն»)[65], Սարատովում («Լիդիա Ռուսլանովայի անվան ժողովրդական երգերի կատարողների համառուսական մրցույթ», որն անցկացվում է  1993 թվականից)[66][67], Պենզայում  (Լիդիա Ռուսլանովայի անվան ժողովրդական երգիչների մրցույթ «Ռուսաստանի մարգարիտներ»[68], երիտասարդ ժողովրդական երգիչների «Ռուսլանոչկա»[69] մրցույթ-փառատոն), Կոզելսկում (ժողովրդական փառատոն-մրցույթ երգիչներ՝ նվիրված Լիդիա Ռուսլանովայի հիշատակին)[70] և այլ տարածաշրջաններում։ 2007 թվականին Ալդանում կայացել է Լիդիա Ռուսլանովայի անվան վոկալիստների մրցույթ։
  • 2008 թվականի հոկտեմբերի 6-ին Իրկուտսկում տեղի ունեցավ «Բարինյա» ներկայացման պրեմիերան, որը նվիրված էր Լիդիա Ռուսլանովայի հիշատակին[71]։
  • 2018 թվականի ապրիլի 3-ին Սարատովում կանգնեցվել է երգճուհու բրոնզե հուշարձանը ռուսական ավանդական տարազով[72], որի հեղինակն է քանդակագործ Անդրեյ Շչերբակովը։ Հուշարձանը տեղադրվել է Սարատովի Լոմոնոսովի  20 հասցեում գտնվող Լիդիա Ռուսլանովայի անվան ժողովրդական արվեստի կենտրոնի դիմաց։
  • Սարատովում Լիդիա Ռուսլանովայի անունով փողոց է կոչվել[73]։
  • 2020 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի բեմում տեղի ունեցավ երգչուհու մասին պատմող «Ռուսլանովա» ներկայացման պրեմիերան (գլխավոր դերում՝ Քսենյա Խաիրովա)[74]։

Կինոմարմնավորում խմբագրել

  • Իրենա Մորոզովա - «Զոյա» (2010), «Լյուդմիլա» (2013)։
  • Իրինա Ռոզանովա - «Ժուկով» (2012)։

Ֆիլմեր խմբագրել

  •  1941 - «1941 թվականի կինոհամերգ»
  •  1942 - «Համերգ ռազմաճակատում»
  •  1943 - «Կարմիր բանակի 25-ամյակին նվիրված կինոհամերգ»
  •  1973 - «Ես՝ Շապավալով Տ. Պ.»

Վավերագրական  ֆիլմեր Ռուսլանովայի մասին խմբագրել

  • Լիդիա Ռուսլանովայի դաժան ռոմանսը։ «24 կարատ» ստուդիա, 2007։

Գրականություն խմբագրել

  • Лидия Русланова в воспоминаниях современников / сост. Л.Г. Булгак, Ф.В. Мишин.. — М.: Искусство, 1981. — 238 с.
  • Вардугин В. И. Легенды и жизнь Лидии Руслановой : Документальная повесть. — Саратов: Приволжское книжное издательство, 1999. — 240 с.
  • Егорова И. Л. Чему учит Лидия Русланова? // Народно-певческая культура: региональные традиции, проблемы изучения, пути развития: Материалы международной научно-практической конференции, посвяшённой 125-летию со дня рождения П. Н. Бигдаш-Богдашева Тамбов: изд-во Тамбовского государственного университета, 2002. — С. 20-24.
  • Егорова И. Л. Некоторые черты волжского певческого стиля в исполнительском творчестве Л. А. Руслановой // Культура и искусство Поволжья. Межвузовский сборник научных статей. Саратов: Государственная консерватория им. Л. В. Собинова, 2002. — С. 92-97
  • Егорова И. Л. Секреты исполнительского мастерства Лидии Руслановой // Основы профессиональной подготовки студентов художественных специальностей. Межвузовский сборник научных трудов. Саратов: Изд-во «Научная книга», 2003. — С. 67-70.
  • Егорова И. Л. Лидия Русланова и саратовский певческий стиль // Фольклор народов России. Материалы Всероссийской научно-практической конференции. Астрахань: Государственный фольклорный центр «Астраханская песня», типография «Март», 2003. — С. 115—119
  • Сафошкин В.Д. Лидия Русланова. Валенки, валенки, не подшиты, стареньки. Биография и репертуар великой певицы. — М.: Эксмо, 2003. — 416 с. — ISBN 5-699-04408-6.
  • Егорова И. Л. Семантика идейно-образного содержания песенного фольклора в контексте исполнительского творчества народных певцов (на примере творчества Л. А. Руслановой) // Музыкальная семиотика: перспективы и пути развития: Сб. статей по материалам Международной конференции 16-17 ноября 2006 года. В 2-х частях. Часть 2. Астрахань: Издат-во ОПОУ ДПО АИПКП, 2006. — С. 65-74
  • Стронгин В. Л. Тюрьма и воля Лидии Руслановой. — М.: Молодая Гвардия, 2005. — 239 с. — ISBN 5-235-02725-6.
  • Волочков Г. В. Лидия Русланова. — «Фортуна ЭЛ», 2012. — ISBN 978-5-9582-0056-6.
  • Михеенков С. Е. Лидия Русланова. Душа-певица. — М.: Молодая гвардия, 2014. — 318 с. — ISBN 978-5-235-03688-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Л.А. РуслановаLocal Museum of Saratov Oblast.
  3. Русланова потрясла Шаляпина и всю Россию
  4. Досье на звёзд 1934—1961
  5. 5,0 5,1 5,2 «Маргарита Крюкова: Мифы и правда о моей маме Лидии Руслановой» 7 дней, № 13, 2014
  6. РУСЛАНОВА / О. С. Лебедева // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Антон Трубайчук (2000 թ․ հոկտեմբերի 26). «Русланова потрясла Шаляпина и всю Россию». «Городской дилижанс». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Екатерина Симонова (2006 թ․ հոկտեմբերի 27). «Генералиссимус русской песни». Вечерний Челябинск. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 Стронгин, 2005
  10. 10,0 10,1 10,2 Юрий Белов. «Девушка пела в церковном хоре». Молва. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 Ирина Лыкова. «Кого всю жизнь искала Лидия Русланова». Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Анатолий Новиков. «Лидия Русланова». Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Виолетта Баша. «Она пела на ступенях Рейхстага». Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 Маргарита Крюкова. «Моя вторая мама — Лидия Русланова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Валерий Сафошкин (2004). «Валенки, да валенки…». Я люблю тебя, жизнь: Песни на все времена. Эксмо. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  16. Стронгин, 2005, էջ 15
  17. Стронгин, 2005, էջ 15—16
  18. Стронгин, 2005, էջ 7—8
  19. 19,0 19,1 19,2 «Филипп Рубис. Народная певица ГУЛАГа». Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. 20,0 20,1 Гузель Агишева (2010 թ․ հոկտեմբերի 27). «Лидия жизни». Известия.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Владимир Вахрамов (2008 թ․ մայիսի 18). ««От Рейхстага до Гулага»». Курская правда. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  22. «Мордва. Очерки по истории, этнографии и культуре мордовских народов». Саранск. 2004. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  23. 23,0 23,1 «105 лет со дня рождения Лидии Андреевны Руслановой». 2005 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 24,7 Павел Лобков (2008 թ․ հունվարի 30). ««Победительницы» — Лидия Русланова». 5 канал. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 Раззаков Ф. И. (1998). «Досье на звёзд 1934—1961». ЭКСМО-Пресс. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  26. Стронгин, 2005, էջ 105
  27. Стронгин, 2005, էջ 106
  28. Стронгин, 2005, էջ 108
  29. Стронгин, 2005, էջ 104
  30. Стронгин, 2005, էջ 123
  31. Стронгин, 2005, էջ 112
  32. Стронгин, 2005, էջ 120
  33. Стронгин, 2005, էջ 125
  34. «Моя вторая мама — Лидия Русланова». www.aif.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), 05/11/2003
  35. 35,0 35,1 Сергей Турченко (2001 թ․ նոյեմբերի 15). «Бриллианты в валенках». Труд. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 36,6 Берт Корк (2005 թ․ ապրիլի 28). «Лидия Русланова строила деревню под Чуной». СМ номер один. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  37. 37,0 37,1 Виктор Суворов (2007). «Тень победы». Глава 23. Ближний круг. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  38. А именно: 7 картин Маковского, 5 — Шишкина, 5 — Кустодиева, 4 — Нестерова, 4 — Репина, 3 — Поленова, 3 — Малявина, 3 — Сомова, 3 — Айвазовского, 2 — Серова, 2 — Врубеля, по одной — Сурикова, Васнецова, Верещагина, Левитана и других художников
  39. Сергей Хвостовец. «В этот день 60 лет тому назад запретили «Катюшу»». verstov.info. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  40. Борис Сопельняк. «Лидию Русланову посадили из-за маршала Жукова». Мир Новостей. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  41. 41,0 41,1 Дмитрий Кошелев, Виктор Калабин (2005 թ․ հոկտեմբերի 27). «57 лет назад во «Владимирском централе» звучал голос Лидии Руслановой». ГТРК Владимир. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Валерий Сафошкин (2002). «Лидия Русланова — от Рейхстага до ГУЛАГа». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  43. «МИР НОВОСТЕЙ». www.mirnov.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  44. «Биографии — К». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  45. Виктор Денисов (2006 թ․ մարտի 17). «Я песню не пою, я песню играю». Алтайская правда. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  46. Стронгин, 2005, էջ 235
  47. Стронгин, 2005, էջ 234
  48. «Высокое звание». www.kino-teatr.ru. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  49. Стронгин, 2005, էջ 236
  50. Стронгин, 2005, էջ 237
  51. «Саратовская гармоника и Лидия Андреевна Русланова». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  52. 52,0 52,1 52,2 Юрий Бирюков. «Песня далёкая и близкая». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  53. Д. К. Самин. 100 великих вокалистов, 2004.
  54. Виталий Копалов «Песня — душа народа». ruskline.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), Материал из сборника «1150-летие России: от истоков до современности (862—2012 гг.)» // «Русская народная линия», 12.05.2012
  55. «22 октября. «Песня-судьба». К 115-летию Лидии Руслановой». pskovlib.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  56. Александр Наумов (2016 թ․ սեպտեմբերի 22). ««Она держалась в лагере с мужеством и достоинством»». baikal-info.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  57. Лидия Андреевна Русланова // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  58. Аркадий Лисёнков, Вячеслав Щуров. «Судьба русской песни». Говорит Москва. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  59. Павел Кузьменко «Валенки». www.ng.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) // «Независимая газета», 19.05.2005
  60. Александр Бушков (2005). «Сталин. Ледяной трон».
  61. «А.Гордон». Первый канал. 2004-11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  62. «Малосердобинский район: Телеканал Экспресс». Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  63. «Известные люди пензенской земли». www.penza-online.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  64. «В Москве открыта мемориальная доска в память о Лидии Руслановой». www.rian.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  65. «Тульская вокалистка поёт в Волгограде песни Руслановой». tula.rfn.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  66. «VI Всероссийский конкурс исполнителей народной песни имени Лидии Андреевны Руслановой». modnt.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  67. «Эх, валенки — не подшиты, стареньки». www.nedelia.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  68. «Областной конкурс — фестиваль молодых исполнителей народной песни «Русланочка»». www.penza.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին., официальный портал Правительства Пензенской области
  69. «В Калужской области состоялся песенный конкурс памяти Лидии Руслановой». www.1sn.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  70. Лидия Андреевна Русланова. Биографическая справка
  71. «Зрители с удовольствием посмотрели спектакль о жизни Лидии Руслановой». vesti.irk.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  72. «В Саратове открыли первый в России памятник Лидии Руслановой». sarnovosti.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  73. Руслановой улица на карте Саратова
  74. В Центральном академическом театре Российской Армии состоится премьера спектакля «Русланова» / mil.ru

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Ռուսլանովա» հոդվածին։