Ռազմաբեմ
Ռազմաբեմ (ՌԲ) կամ Ռազմական գործողությունների թատերաբեմ (ՌԳԹ) — համաշխարհային տարածության (ներառյալ, տիեզերական տարածությունը)[1], մի մասը, որի սահմաններում ծավալվում կամ բացազատվում են պետությունների, նրանց կոալիցիաների զինված ուժերը (ԶՈՒ) խմբավորումները (կազմավորումները) և կարող են վարվել ռազմական գործողություններ։ ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն կարող է ունենալ ուղղություններ և շրջաններ (գոտիներ)։
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Նախկինում, օրինակ՝ Ռուսաստանում, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը (1-ին Համաշխարհային պատերազմ, 1-ին Աշխարհամարտ), Գործող բանակի ծավալման և տեղակայման համար տարածքը, կոչվում էր «ռազմական գործողությունների թատերաբեմ» («театр военных действий»)[2]:
Ռազմական գործի գիտաճյուղը, որն ուսումնասիրում է ռազմական գործողությունների թատերաբեմերը կամ ռազմաբեմերը՝ Ռուսաստանում կոչվում է Ռազմական աշխարհագրություն[3]։
Անգլոսաքսոնական ռազմական գործը ռազմաբեմը կամ ռազմագործողությունների թատերաբեմը դասակարգում է (սահմանում է) որպես կազմավորում, ի տարբերություն ռուսական ռազմական գործի կամ ռուսական ռազմական գիտության. վերջինս ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն սահմանում է որպես ռազմագործողությունների տարածք կամ վայր։
Հասարակ (առօրյա) լեզվում որպես ՌԲ-ի կամ ՌԳԹ-ի փոխարինող կիրառվում է ռազմաճակատ (ճակատ) անվանումը։
Պատմություն
խմբագրելՌազմական գործողությունների թատերաբեմի՝ ՌԳԹ կամ պարզապես Ռազմաբեմի՝ ՌԲ սահմանները որոշվում կամ սահմանվում են պետության կամ պետությունների կոալիցիայի՝ դաշնախմբի ղեկավարության կողմից։ Օգտագործվում է խաղաղ ժամանակ և պատերազմական ժամանակ ենթակառուցվածքի նախապատրաստման և շինարարության համար։
Նախկինում Ռազմաբեմը սահմանվում էր, որպես ցամաքի և/կամ համաշխարհային օվկիանոսի մի մասը։ Ռազմաբեմը մի լայնարձակ տարածք է, որն ընդգրկում է մայրցամաքի մի մասը՝ այն ողողող ծովերով կամ օվկիանոսի (ծովի) ակվատորիայով՝ կղզիներով և հարակից մայրցամաքների առափով, ինչպես նաև դրանց վերևում գտնվող օդային տարածությամբ, որոնց սահմաններում ծավալվում են զինված ուժերի (ԶՈՒ) (ցամաքային զորքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ, ռազմաօդային նավատորմի՝ ՌՕՆ), ռազմածովային նավատորմի (ՌԾՆ, ռազմածովային ուժերի՝ ՌԾՈՒ) ռազմավարական խմբավորումները և կարող են մղվել ռազմական գործողություններ։
Այսպես, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արևմտյան Եվրոպայի ամբողջ տարածքը բաժանում են 3 ցամաքային Ռազմաբեմերի՝
- Հյուսիս-Եվրոպական ռազմաբեմ՝ ՀսԵ ՌԲ,
- Կենտրոնա-Եվրոպական ռազմաբեմ՝ ԿԵ ՌԲ,
- Հարավ-Եվրոպական ռազմաբեմ՝ ՀվԵ ՌԲ։
Պատմականորեն առաջացած օվկիանոսային ՌԲ-ներ են հանդիսանում 4 օվկիանոսներից յուրաքանչյուրը՝ Ատլանտյան, Խաղաղօվկիանոսյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ։ Անգլոսաքսոնական աշխարհագրության մեջ ընդունված օվկիանոսներ համարել Հյուսիսային Ատլանտյանը, Հարավային Ատլանտյանը, Հյուսիսային Խաղաղ օվկիանոսը, Հարավային Խաղաղ օվկիանոսը։ Ուստի օվկիանոսային ՌԲ-ների թիվը համապատասխանաբար ավելանում է 2-ով։
Յուրաքանչյուր Ռազմաբեմ ունի որոշակի ռազմաքաղաքական, ռազմական, տնտեսական, ֆիզիկաաշխարհագրական և ազգագրական՝ էթնոգրաֆիական պայմաններ և տարածքների համապատասխան ինժեներական կամ ճարտարագիտական սարքավորում կամ կահավորում, որոնք ազդում են ռազմական գործողությունների նախապատրաստման և վարման վրա[5]։
Կազմը
խմբագրելՌազմաբեմը կազմված է՝
Կազմությունը
խմբագրելՌազմաբեմերը
խմբագրելԽՍՀՄ
խմբագրել- Մերձբալթյան ռազմաբեմ[7],
- Ատլանտյան օվկիանոսային ռազմաբեմ[8],
- Խաղաղօվկիանոսյան ռազմաբեմ[8],
- Հնդկական օվկիանոսային ռազմաբեմ[8],
- Հյուսիսային սառուցյալ օվկիանոսային ռազմաբեմ[8],
Ստորև ներկայացված են ռազմաբեմերը, պատմության զանազան ժամանակաշրջաններում (հայտնի չէ, թե ով է դրանք որոշել կամ սահմանել).
- ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի Արևելյան ռազմաբեմ
- ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի Արևմտյան ռազմաբեմ
- ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի Անդրմիսիսիպյան ռազմաբեմ
- ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի Խաղաօվկիանոսյան ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտաեվրոպական ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Բալկանյան ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Մերձավորարևելյան ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Իտալական ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Խաղաօվկիանոսյան ռազմաբեմ
- Առաջին համաշխարհային պատերազմի Աֆրիկյան ռազմաբեմ
Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում
խմբագրել- Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Հյուսիսային ռազմաբեմ
- Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Հարավային ռազմաբեմ
- Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Արևելյան ռազմաբեմ
- Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Միջինասիական ռազմաբեմ
- Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի Հեռավորարևելյան ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևմտաեվրոպական ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Իտալական ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Միջերկրածովյան ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Աֆրիկյան ռազմաբեմ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի Խաղաօվկիանոսյան ռազմաբեմ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Определение «Театра военных действий» в современном словаре». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Сайт милитера, Н.
- ↑ ЭСБЕ
- ↑ Сайт Милитера, «Военная Литература», Первоисточники.
- ↑ ВЭС. С. 732.
- ↑ Постановление РВС СССР «Основы построения Полевого управления войск в военное время», 23 марта 1928 года, Секретно.
- ↑ Докладная записка № 390сс Наркома обороны СССР Тимошенко Генеральному секретарю Коммунистической партии СССР Иосифу Сталину и Наркому иностранных дел Вячеславу Молотову (совершенно секретно) — 17 июня 1940 года.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Военный энциклопедический словарь (ВЭС), Москва (М.), Военное издательство (ВИ), 1984 год, 863 страниц (стр). с иллюстрациями (ил.), 30 листов (ил.), стр. 732
Գրականություն
խմբագրել- география и Военная статистика Военная география и Военная статистика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Ляо-дун // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Фециалы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- транспорты Интендантские транспорты // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- в военное время Реквизиция, в военное время // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Постановление РВС СССР «Основы построения Полевого управления войск в военное время», 23 марта 1928 года, Секретно;
- Н. Н. Головин, Военные усилия России в Мировой войне, — Париж: Т-во объединённых издателей, 1939 год;
- Докладная записка № 390сс Наркома обороны СССР Тимошенко Генеральному секретарю Коммунистической партии СССР Иосифу Сталину и Наркому иностранных дел Вячеславу Молотову (совершенно секретно) — 17 июня 1940 года;
- Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969 — 1978 годах в 30-ти томах;
- «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — 654 с. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).;
- Советские Вооружённые Силы. История строительства. Москва, Воениздат (ВИ), 1978 год;
- Военный энциклопедический словарь (ВЭС), Москва (М.), Военное издательство (ВИ), 1984 год, 863 страниц (стр). с иллюстрациями (ил.), 30 листов (ил.), стр. 732;
- Театр военных действий // Великая Отечественная война 1941—1945. Энциклопедия / под ред. М. М. Козлова. — М.: Советская энциклопедия, 1985. — С. 348. — 500 000 экз.
- Словарь военных терминов, М.., Воениздат, Сост. А. М. Плехов, С. Г. Шапкин, 1988 год;
- А. Крюковских. Словарь исторических терминов, 1998 год;
- Под редакцией: В.А. Золотарева, В.В. Марущенко, С.С. Автюшина. Во имя России: Российское государство, армия и воинское воспитание. — М.: "Русь-РКБ", 1999. — С. 336 + вкл.. — ISBN 5-86273-020-6
- Большой Энциклопедический словарь, 2000 год;