Վնուկովո (օդանավակայան)
Վնուկովո, միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից և Շերեմետևոյից հետո)։ Ունի ամենախոշոր տարածքը Ռուսաստանում (270 հազար մ²)։ Օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Վնուկովո)»[3]։ Օդանավակայանի օպերատորն է ОАО «Միջազգային օդանավակայան Վնուկովո»։ Օդանավակայանը ընդունում է ինչպես ուղևորների չվերթներ, այնպես էլ բեռների չվերթներ, նաև ունի միջազգային կարգավիճակ։ Օդանավակայանից իրականացվում են բազմաթիվ չվերթներ գրեթե ողջ Ռուսաստանում։ Օդանավակայանը նաև ունի բազային օդանավակայան, որտեղից չվերթներ են իրականացնում հետևյալ ավիաընկերությունները՝ «ՅուՏէյր», «Տրանսաերո», «Գազպրոմ ավիա»։ Վնուկովո-2 տերմինալը օգտագործվում է հատուկ թռիչքների համար, հիմնականում ղեկավարներն են այդ տերմինալից օգտվում, նաև սպասրկում են այդ տերմինալից օտաերկրյա նախագահներին։
Վնուկովո օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: UUWW – ԻԿԱՕ: VKO | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական, Միջազգային | ||
Սեփականատեր | ОАО «Միջազգային օդանավակայան «Վնուկովո» | ||
Ծառայում է | Մոսկվա | ||
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան | ||
Մակերես | 209 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +3 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
01/19 | 3060x45 | Ասֆալտ, Բետոն | |
06/24 | 3500x60 | Բետոն | |
Վիճակագրություն (2013) | |||
Ուղևորներ- Տարեթիվ |
11,180,000 | ||
Վիճակագրություն[1][2]։ |
Պատմություն
խմբագրելՎնուկովո - հնագույն օդանավակայաններից է Մոսկվայում։ Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 1937 թվականին, օդանավակայանը հիմնադրվել է այն պատճառով, որովհետև քաղաքի գերբնակվածությունը շատ էր, և հարկավոր էր ուղևորներին տեղափոխել, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կառավարությունը որոշեց հիմնադրել օդանավակայան։ 1937-1938 թվականներին օդանավակայանի շինարարությունը ավարտվեց։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ օդանավակայանը ստեղծվել էր հատուկ նպատակի համար, այդ նպատակն էր Ռուսաստանի զորքերին զենք զինամթերք հասցնել[4][5]։ 2001 թվականին Մոսկվայի կառավարությունը որոշում է օդանավակայանին տալ միջազգային կարգավիճակ։ 2003 թվականի նոյմեբերի 14-ին Ռուսաստանի նախագախ Վլադիմիր Պուտինը ստորագրում է համաձայնագիր, որով օդանավակայանից չվերթներ են իրականացնում գրեթե ողջ Եվրոպայում և Ասիայում[6]։
Տերմինալներ
խմբագրելՏերմինալ А, այս տերմինալը շահագործում են մի քանի փուլերով, քանի որ այդ չվերթները դառնում են մատչելի։ Տերմինալը բացվել է 2010 թվականի հուլիսին, և ծառայել է միայն ներքին չվերթների համար։ 2012 թվականի մարտին տերմինալը սկսում է իրականացնել միջազգային չվերթներ։ Ներկայումս տերմինալը ծառայում է ուղևորափոխադրումների համար։ Տերմինալի երկրորդ փուլը ներառում է չվերթների գրանցումը։
Տերմինալ В, այս տերմինալը ունի վեց պատկերասրահ, տերմինալը շահագործում են 2004 թվականի ապրիլից։ Տերմինալի ողջ տարածքը կազմում է 25 հազատ մ²։ Տերմինալը ունի առավելություն, առավելությունն այն է, որ այս տերմինալը սպասարկում է ավելի քան 2000 ուղևոր 1 ժամում, և իրականացվում է միջազգային և չատրերային չվերթներ։ Այս տերմինալը կենտրոնացած է հիմնականում չատրերային չվերթների վրա, և իրականացվում են չվերթներ դեպի Կենտրոնական Ասիա։
Տերմինալ D այս տերմինալը հիմնադրվել է 1980 թվականին, և վերջին անգամ վերանորոգվել 2004-2005 թվականներին։ Տերմինալի ընդհանուր տարածքը կազմում է 30 հազար քառ. մ։ Այս տերմինալը 1 ժամում սպասարկում է ավելի քան 4800 ուղևորի։ Ներկայումս տերմինալը չի շահագործվում։ Տերմինալը յիմնականում նախատեսված է ներքին չվերթների համար։
Ուղղություններ
խմբագրելՎիճակագրություն
խմբագրել1990 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
14[9] | 7,920 | 7,730 | 9,460 | 8,197 | 9,690[10] |
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Международный аэропорт Внуково». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ World Aero Data Արխիվացված 2015-05-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
- ↑ «Музей «Боевой и трудовой славы аэропорта Внуково»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Официальный сайт органов местного самоуправления муниципального округа Внуково в городе Москве. История района». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Александр Шибанов. «Эстакады созрели к июню». // Московская перспектива, № 22 за 21.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Аэрофлот перевёл ряд рейсов авиакомпании "Оренбургские Авиалинии" под собственное коммерческое управление». AEX.ru. 2014 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Плохотниченко, Юрий (2014 թ․ դեկտեմբերի 16). «"Донавиа" возвращается во Внуково». Travel.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года.
- ↑ «Домодедово» сохранило звание крупнейшего аэропорта в России
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վնուկովո (օդանավակայան)» հոդվածին։ |