Նադեժդա Բաբկինա

ռուս խորհրդային ժողովրդական և էստրադային երգչուհի

Նադեժդա Գեորգիևնա Բաբկինա (ռուս.՝ Надежда Георгиевна Ба́бкина, ամուսնական ազգանունը՝ Զասեդատելևա, մարտի 19, 1950(1950-03-19), Akhtubinsk, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ժողովրդական ու էստրադային երգչուհի, ժողովրդական երգեր ուսումնասիրող, մանկավարժ։ «Русская песня» անսամբլի (1974 թվականից) և «Русская песня» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ (1992)[1]։ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (19782001 թվականից Միասնական Ռուսաստան կուսակցության անդամ։

Նադեժդա Բաբկինա
Բնօրինակ անունНадежда Ба́бкина
Ի ծնե անունռուս.՝ Надежда Георгиевна Бабкина
Ծնվել էմարտի 19, 1950(1950-03-19) (74 տարեկան)
Akhtubinsk, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԺանրերRussian folk music?, փոփ, շանսոն և ֆոլկ ռոք
Մասնագիտություներգչուհի, հաղորդավար, քաղաքական գործիչ, մանկավարժ, ուսուցչուհի և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունՄոսկվայի քաղաքային դումա
ԱմուսինEvgeniy Gor? և Vladimir Zasedatelev?
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան,
, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Չեչենական Հանրապետության ժողովրդական արտիստ, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ
Կայքbabkina.ru
 Nadezhda Babkina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նադեժդա Բաբկինան ծնվել է 1950 թվականի մարտի 19-ին Աստրախանի մարզի Չորնի Յառ գյուղում։ Վաղ մանկությունից երգել է։

1967 թվականին Նադեժդա Բաբկինան ընդունվել է Աստրախանի երաժշտական ուսումնարանը։ Երկու տարի անց Աստրախանի կինոֆիկացիայի և կինովարձույթի մարզային կառավարմանն առընթեր սկսել է աշխատել որպես մենակատար-վոկալիստ (կինոթատրոններում երգել է սեանսից առաջ)։

1971 թվականին քննություններ է հանձնել և ընդունվել Գնեսինի անվան պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի դիրիժորա-երգչախմբային ֆակուլտետը։ 1975 թվականին բուհում կազմավորվեց «Русская песня» անսամբլի առաջին կազմը։

Փոքր քաղաքներում և գյուղերում անսամբլի առաջին համերգներին քիչ ժողովուրդ էր հավաքվում։ Անսամբլը ելույթ էր ունենում նաև գործարանների և ֆաբրիկաների արտադրամասերի հաստոցների կողքին։ Առաջին նշանավոր հաջողությունը 1976 թվականին Սոչիում Խորհրդային երգի համառուսաստանյան մրցույթին մասնակցելն էր։

1985 թվականին ընդունվել է Ա․ Վ․ Լունաչարսկու անվան թատերարվեստի ռուսական ինստիտուտի էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի ֆակուլտետը, որն ավարտել է 1990 թվականին։ Այդ պահից սկսած ներկայացման համարաները և տեսարանները Բաբկինան ինքն է մտածել և բեմադրել։ Նադեժդա Բաբկինան ակտիվ մասնակցել է «Русская песня» թատրոնի «Ковано колесо» հայտնի ներկայացման բեմադրմանն ու ռեժիսորական աշխատանքներին (ռեժիսոր՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ա․ Լ․ Ֆյոդորով)։ Այդ ներկայացման մեջ Բաբկինան խաղում էր գլխավոր դերը։

2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Նադեժդա Բաբկինային պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի շքանշանով[2]։

Չեչնիայի Հանրապետության ժողովրդական արտիստուհի է։

2012 թվականին արժանացել է Ինգուշեթիայի ժողովրդական արտիստուհու կոչման[3]։

«Русская песня» թատրոն խմբագրել

1994 թվականի ապրիլից «Русская песня» ֆոլկլորային կենտրոնը դարձավ Մոսկվայի մշակույթի կոմիտեի տնօրինության տակ գտնվող ինքնուրույն կազմակերպություն։ 2000 թվականի սեպտեմբերին, աշխատանքի բազմաբնույթ ստեղծագործական ուղղությունների հետագա բարելավման հետ կապված, կենտրոնը վերակազմավորվեց «Русская песня» պետական բյուջետային մշակութային հաստատության՝ Մոսկվայի պետական երաժշտական ֆոլկլոր թատրոնի («Русская песня» ՊԲՄՀ ՄՊԵՖԹ), և Նադեժդա Բաբկինը նշանակվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Միասնական Ռուսաստան կուսակցության ակտիվ անդամ է։

2008 թվականի հունիսի 23-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց Էստոնիա» թերթը հրապարակեց մի հարցազրույց, որտեղ Նադեժդա Բաբկինան հավանություն էր տալիս Էստոնիայի կառավարության կողմից Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների հուշարձանը Տալլինի կենտրոն Տինիսմյագի բլրից Զինվորական գերեզմանատուն տեղափոխելուն, և Էստոնիայում բնակվող ռուսներին կոչ է անում չբողոքել հանրապետության կառավարության դեմ։ Ըստ արտիստի՝ թերթում բերված խոսքերի՝ Բաբկինան «հիշեցնում է բոլորին, ովքեր ապրում են Էստոնիայում, որ նրանք պետք է ընդունեն իրենց կառավարության գործողությունները, չէ որ նրանք այնտեղ են մնացել»։ Թերթը նաև մեջբերում է Բաբկինայի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի կարող հասկանալ, թե ինչու են որոշ ռուսներ վրդովված Բրոնզե զինվորի տեղափոխումից։ «Այն չի ոչնչացվել, այլ տեղափոխվել է գերեզմանատուն, ուր կարող եք գնալ և ծաղիկներ դնել»։ Բաբկինան նաև էստոնացի քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է աշխատել երկրի ռուս բնակչության հետ[4]։

2012 թվականի հունվարի 28-ին՝ Եկատերինբուրգի հանրահավաքի ժամանակ, ելույթ է ունեցել՝ աջակցելով Վլադիմիր Պուտինին[5]։

2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես ՌԴ նախագահի թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վստահված անձ[6]։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների դիմումը, որով սատարում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը Ուկրաինայում և Ղրիմում[7]։

2014 թվականի սեպտեմբերի 15-ին № 6 ընտրատարածքում (Գոլովինի, Լևոբերեժնի, Խովրինո և Արևմտյան Դեգունինոյի շրջաններում) մասնակցել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին, որտեղ հավաքել է ամենաշատ ձայները[8]։

Ընտանիք խմբագրել

 
Նադեժդա Բաբկինան և Եվգենի Գոռը «Թող խոսեն» հաղորդման 5-ամյակին (սեպտեմբերի 10, 2010)
  • Հայրը՝ Գեորգի Իվանովիչ Բաբկին (1916-1990), Աստրախանի մարզի ժողտնտեսության հիմնարկներում և կազմակերպություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ Նվագել է երաժշտական տարբեր գործիքներ և լավ երգել[9]։
  • Մայրը՝ Թամարա Ալեքսանդրովնա Բաբկինա (Չիստյակովա) (1925-2008[10]), աշխատել է որպես տարրական դասարանների ուսուցիչ, մինչև հեղափոխությունն ընտանիքը Մոսկվայում ունեցել է մանուֆակտուրա։ Քաղաքական պատերազմից հետո նրանք վաճառել են Մալայա Բռոննայայի տունը և տեղափոխվել սկզբում Նիժնի Նովգորոդ, ապա՝ Աստրախան, որտեղ էլ Տրուսովոյում գնել են փայտե տուն[9]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին ամուսինը՝ թմբկահար Վլադիմիր Զասադատելև (1947-2012[11]), նվագել է «Լեյսյա, պեսնյա» և «Սամոցվետի» վոկալ-գործիքային անսամբլներում (միասին ապրել են 17 տարի)[12]։
    • Որդին՝ Դանիիլ Զասեդատելև (ծնվ․ 1975)[9], ամուսնացած է 2007 թվականից, մասնագիտությամբ՝ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական ֆիրմայի սեփականատեր, որպես ժամհար ծառայում է վանքում[13]։
      • Թոռը՝ Գեորգի (ծնվ․ մարտի 18, 2010)[13]։
      • Թոռնուհին՝ Վերա (ծնվ․ օգոստոսի 14, 2013)։
      • Թոռնուհին՝ Մարֆա (ծնվ․ ապրիլի 24, 2015)։
  • Փաստացի ամուսինը՝ երգիչ Եվգենի Ալեքսանդրովիչ Գոռ, իսկական ազգանունը՝ Գոռշեչկով (ծնվ. մարտի 31, 1980), ՌԴ նախագահի օգնական Նատալյա Վիկտորովնա Գոռշեչկովայի որդին, ավարտել է ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետը, մասնագիտությամբ թարգմանիչ է, անգլերենի ուսուցիչ, բանասեր։ Հաճախել է էստրադային վոկալի ստուդիա, որն ավարտելու դիպլոմն ստացել է 2002 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1978)
  • ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստուհի (1986)
  • ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստուհի (1992)[1] - երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ (1997)
  • Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ (1998)
  • Տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեխնոլոգիաների միջազգային ակադեմիայի «Գիտական աշխատանքի համար» ոսկե մեդալ (1998)
  • Պատվո շքանշան (1999)[14] - պետության համար կատարած ծառայությունների, ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկար տարիներ կատարած բեղմնավոր գործունեության համար
  • ՌԴ մշակույթի նախարարության Ա․ Ի․ Ֆատյանովի անվան մրցանակ (2003)
  • Կուզբասսի մշակույթի պատվավոր աշխատող (2004)
  • Բարեկամության շքանշան (2005)[15] - մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար
  • Սուրբ Ստանիսլավի շքանշան (2006)
  • Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան (2006) - ռուս-բելառուսական մշակութային կապերի զարգացման, Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար
  • Կարելիայի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007)
  • Չեչնիայի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2010)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (2010)[16] - ազգային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների ստեղծագործական գործունեության համար
  • «Աստրախանի մարզին մատուցած ծառայությունների համար» շքանշան (մարտի 17, 2010) - ռուսական ազգային երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[17]
  • Բարեգործական կազմակերպությունների միջազգային միության շքանշան «Բարեգործության և մեկենասության ավանդույթների վերածննդի համար» (2010)
  • «Կուզբասսի մրցանակի դափնեկիր» պատվավոր կոչում (2011)
  • Կուզբասսի պատվո շքանշան (2012)
  • Ինգուշեթիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (2012)
  • Անվանական աստղ «Սլավոնական բազարը Վիտեբսկում» աստղերի ծառուղում (2014)
  • Միութենական պետության մրցանակ (2014)
  • «Յարոսլավլ աշխարհի բարօրությանն ուղղված աշխատանքների համար» մեդալ (մարտի 3, 2015) - Յարոսլավլի մարզի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, նրա մշակութային և սոցիալական բարօրությանը նպաստելու համար[18][19]

Սկավառակագրություն խմբագրել

  • Душа в степи (1986)
  • Шумел камыш (1994)
  • Казачка Надя (1995)
  • Верила, верила я (1998)
  • Чёрная моль (1999)
  • Как жахнем! (2000)
  • Дама русская (2001)
  • Не думала, не знала (2004) - «Դիսկոմաֆիա» խմբի հետ
  • Grand Collection (2004)
  • Четыре двора (2006)
  • Ковано колесо (2006)
  • Летят утки (2007)
  • В звёздном хороводе (2007)
  • Песни России (2008)
  • Бабкин рок (2010) - «После 11-и» խմբի հետ
  • Новое и неизданное (2010)

Տեսահոլովակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1984 - ԽՄՀԾ լիազորված է հայտարարել․․․ - ֆոլկլոր արտիստ
  2. 1988 - Ո՞ւմ հետ է երգչուհին ամուսնացած - Երգչուհի Նադեժդա՝ ժողովրդական երգերի կատարող (տիտրերում նշված չէ)
  3. 1993 - Եթե իմանայի․․․ - երգչուհի
  4. 2003 - Ձյունե թագուհին - Գերդայի և Կայի մայրը
  5. 2006 - Ուրախ հարևաններ - էպիզոդ
  6. 2007 - Հիմար աստղ - «Աստղային պատերազմներ» նախագծի հանձնախմբի անդամ
  7. 2007-2008 - Սերը շոու-բիզնես չէ

Վոկալ խմբագրել

  1. 2000 - Նոր բրեմենցիները - ատամանի կին
  2. 2004 - Իմ մեծ հայկական հարսանիքը

Հեռուստատեսություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президента РСФСР от 03.01.1992 N 242-н «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Заседателевой (Бабкиной) Н. Г.»
  2. Президент России
  3. Надежда Георгиевна получила звание Народной артистки Ингушетии | Надежда Бабкина — официальный сайт
  4. Надежда Бабкина призвала русских покориться правительству Эстонии
  5. «Уралмарш — Газета. Ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  6. «Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  7. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  8. «Новости Mail.Ru: Единый день голосования — 2014 — Темы — Новости Mail.Ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  9. 9,0 9,1 9,2 Биография Надежды Георгиевны Бабкиной
  10. «У Надежды Бабкиной умерла мать — Светская хроника и культура | KP.UA». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  11. Тайна смерти экс-мужа Бабкиной
  12. «Бабкина в шестьдесят станет бабушкой — Еженедельник «События» (Крым)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 Надежда Бабкина стала бабушкой // KP.RU
  14. «Указ Президента Российской Федерации от 22 ноября 1999 года № 1557 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  15. «Указ Президента Российской Федерации от 29 июня 2005 года № 755 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2010 года № 324 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  17. «Постановление Губернатора Астраханской области № 89 от 17.03.2010 «О НАГРАЖДЕНИИ МЕДАЛЬЮ ОРДЕНА „ЗА ЗАСЛУГИ ПЕРЕД АСТРАХАНСКОЙ ОБЛАСТЬЮ" БАБКИНОЙ Н. Г.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  18. Указ Губернатора Ярославской области от 3 марта 2015 года № 99 О награждении Бабкиной Н.Г. медалью «За труды во благо земли Ярославской» I степени
  19. «Удостоверение к медали «За труды во благо земли Ярославской» I степени Бабкиной Н.Г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել