Կարեն Վարդանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Դերենիկի Վարդանյան (նոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2020(2020-07-10)[2], Երևան, Հայաստան), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիչ, 2007 թվականից մինչև մահ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այնուհետ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն[3]։

Կարեն Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 10, 2020(2020-07-10)[2] (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունգործադիր տնօրեն

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Կարեն Վարդանյանը ծնվել է 1963 թվականին։ 1986 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը` որպես հիդրոինժեներ։ 2009 թվականին դասընթաց անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում[4]։

Գործունեություն խմբագրել

Կարեն Վարդանյանն Արցախյան շարժման առաջին օրերից զբաղվել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ։ 1988 թվականի հունիսին համախոհների հետ հիմնադրել է Հայաստանի «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը։ Մշտապես ընտրվել է կուսակցության ղեկավար խորհրդի կազմում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու։

Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են կազմակերպվել ու իրականացվել Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի անկախության հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։

2002-2005 թվականներին Կարեն Վարդանյանը փոխտնօրեն է աշխատել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում[5]։ Հայաստանի առևտրի ու արդյունաբերության նախարարությունում՝ ղեկավարել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը[6]։ 2007 թվականից եղել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իսկ այնուհետև, 2019 թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենը։

Կարեն Վարդանյանը միջազգային մասշտաբի միջոցառումների կազմակերպման իր 25-ամյա գործունեության ընթացքում նախաձեռնել և իրագործել է մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT2019), ԴիջիԹեք[7] ամենամյա ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը, Դիջիթեք բիզնես ֆորումը, Robotex Armenia[8] ռոբոտաշինության մրցույթը, Անօդաչու թռչող սարքերի մրցույթը[9], Open Game[10] խաղերի նախագծման մրցույթը, ապրիլյան պատերազմից հետո մոբիլիզացիայի ծրագիրը, զորացրվածների համար տեխնոլոգիական կրթության դասընթացերը («Բանակից ՏՏ»), Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ArmRobotics[11] ծրագիրը և այլն։    

Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է[12]։

Կարեն Վարդանյանը հեղինակել և իրագործել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների նախագիծը, ինչպես նաև մեծ ներդրում ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում[4]։

Նա ներգրավված էր լայնածավալ նախագծերում, որոնք իրագործվում են գիտական, կրթական հաստատությունների, Ազգային ժողովի, Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի, UNDP-ի, USAID-ի, OSI-ի, Եվրասիական հանձնաժողովի, տեղական և միջազգային ՀԿ-ների կողմից։ Այդ նախագծերը միտված էին նոր ստարտափերի և էկոհամակարգի ձևավորմանը, ինժեներական ծառայությունների զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ծառայությունների և ռազմարդյունաբերության  առաջխաղացմանը։

Մահացել է երկարատև հիվանդությունից 2020 թվականի հուլիսի 10-ին Երևանում[4][6]։

Մրցանակներ խմբագրել

  • 2019 թվականին արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) «Նշանավոր անձ» (Eminent Person) մրցանակին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ծննդյան օրն է
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է Կարեն Վարդանյանը
  3. LLC, ZOOM GRAPHIC. «Կարեն Վարդանյանի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությյան կայքում». uate.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 LLC, Helix Consulting. «Մահացել է Կարեն Վարդանյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը». ittrend.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  6. 6,0 6,1 Մահացել է Կարեն Վարդանյանը
  7. «Home». digitecexpo2019 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Robotex Հայաստան - Միջոցառումներ». Armath. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Անօդաչու թռչող սարքերի մրցույթ - Միջոցառումներ». Armath. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  10. ««Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթ - Միջոցառումներ». Armath. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  11. «Արմռոբոտիքս - Միջոցառումներ». Armath. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  12. «Մահացել է Կարեն Վարդանյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Կարեն Վարդանյանն արժանացել է WITSA-ի «Նշանավոր անձ» մրցանակին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.