Միսակ Տեր-Գևորգյան

հայ հեղափոխական

Միսակ Կարապետի Տեր-Գևորգյան (1882, Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հարավային Կովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Միսակ Տեր-Գևորգյան
Ծնվել է1882
ԾննդավայրԼեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

17 տարեկանում մեկնել է Բաքու և որպես խառատ աշխատել Բալախանիի արհեստանոցներից մեկում։ 1903 թվականին հեղափոխական գործունեության համար հեռացվել է աշխատանքից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գործող բանակում, քաղաքական աշխատանք տարել զինվորների շրջանում։ 1919 թվականին Տեր-Գևորգյանի մասնակցությամբ Հաջիղարայում ստեղծվել է կոմունիստական բջիջ։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո[1] եղել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) գավգործկոմի նախագահի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատի տնօրենի տեղակալ, 1933 թվականից՝ Լենինականի ԲԳՏ-յան նախագահ, հանրապետության արդկոոպերացիայի ապահովագրության վարչության նախագահ և այլն։ 1944 թվականին անցել է կենսաթոշակի։ Ընտրվել է ՀԽՍՀ ԿԳԿ-ի, Հայաստանի արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի անդամ։

Պարգևատրվել է ԽՍՀՄ աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665