Զարմայր Աշրաֆյան
Զարմայր Անդրեասի Աշրաֆյան (մարտի 15, 1898[1], Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1936[1]), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929)։
Զարմայր Աշրաֆյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1898[1] |
Ծննդավայր | Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1936[1] |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1919)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1] |
Մասնագիտություն | իրավաբան և պետական ծառայող |
Աշխատավայր | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն Խմբագրել
1917 թվականին ավարտել է Թիֆլիսի 6-րդ արական գիմնազիան։ 1919 թվականին ընդունվել է Թիֆլիսի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, սակայն այն չի ավարտել։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1927-1928 թթ. եղել է Հայաստանի գերագույն դատարանի նախագահ։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ Եղել է Հայաստանի լուսավորության նախարար, 1935-1936 թթ.` Ուկրաինայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի տնօրեն, այնուհետև՝ Ուկրաինայի Կուսակցության Կենտրոնական կոմիտեի մշակույթի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1932-1934 թվականներին Երևանի պետական համալսարանի իրավա-տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսել է իրավաբանական առարկաներ։
Համահեղինակ է ռուսերենով լույս տեսած «ԽՍՀՄ քրեական իրավունք» գրքի։ Նահատակվել է 1936 թվականին 38 տարեկանում[2][3][4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 493.
- ↑ «Մեր անվանի դասախոսները», Երևան, 1970 թ.։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 23։
- ↑ ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 493)։ |
Նախորդող Լևոն Վարդապետյան |
ՀԽՍՀ դատախազ Զարմայր Աշրաֆյան 1927-1929 թթ. |
Հաջորդող Արմենակ Հովսեփյան |