Լեոն Կոնյե

ֆրանսիացի նկարիչ

Լեոն Կոնյե (ֆր.՝ Léon Cogniet; օգոստոսի 29, 1794(1794-08-29)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[1] - նոյեմբերի 20, 1880(1880-11-20)[4][2][5][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, նեոդասականության և ռոմանտիզմի ներկայացուցիչ[12]։

Լեոն Կոնյե
ֆր.՝ Léon Cogniet
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1794(1794-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էնոյեմբերի 20, 1880(1880-11-20)[4][2][5][…] (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[6][7][8] և Grave of Léon Cogniet
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1822)[10]
ԵրկերScene of July 1830?
Մասնագիտություննկարիչ, պրոֆեսոր, վիմագրող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
ԱմուսինCatherine-Caroline Cogniet?[11]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Léon Cogniet Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

 
Լեոն Կոնյե։ Դրոշներ (մոտ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության ժամանակ)

1812 թվականի մայիսին Կոնյեն ընդունվում է ֆրանսիական կերպարվեստի դպրոց, աշակերտել է նկարիչ Պիեռ Նարսիս Գերենին։ Ուսուցչի օգնությամբ 1814 թվականին Ֆրանսիական ակադեմիայի ցուցահանդեսում նա ներկայացնում է իր աշխատանքներից մեկը։ 1815 թվականին Կոնյեն «Բրիսեյսի վերադարձը Աքիլլեսին» կտավի համար պարգևատրվել է Հռոմեական երկրորդ կարգի մրցանակով, իսկ 1817 թվականին «Ելենայի ազատագրումը Կաստորի և Փոլյուքսի կողմից» աշխատանքի համար պարգևատրվել է Հռոմեական առաջին կարգի մրցանակով։ 1817 թվականին նկարիչը իր կտավները հաջողությամբ ցուցադրել է նաև Փարիզյան սալոնում։ Մրցանակների հետ մեկտեղ Կոնյեն ստանում է նաև դրամական կրթաթոշակ, ինչը թույլ տվեց նրան մեկնել Իտալիա և հինգ տարի ապրել Հռոմում։ Վարպետը Հռոմում ապրում էր Վիլլա Մեդիչիիում։

1822 թվականին Կոնյեն վերադարձավ Ֆրանսիա։ 1824 թվականին նա ցուցադրեց իր «Մարիան Կարթագենի ավերակների վրա» և «Մանուկների ջարդ» կտավները։

1831 թվականին մեծ ճանաչում ունեցավ վարպետի «Ռեբեկայի առևանգումը հոգևորականների կողմից» աշխատանքը (Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի հիման վրա)։ 1843 թվականին իրական գեղարվեստական սենսացիա դարձավ նրա մի ուրիշ կտավ՝ «Տինտորետտոն նկարում է իր մահացած դստերը»։ Կոնյեն ուներ հազարավոր աշակերտներ, նրանց մեջ էր նաև Ժակ Գիոն։

1855 թվականին նա Ֆարիզյան սալոնում թողարկեց իր վերջին նկարը՝ «Վիկոնտեսուհի դը Նոյը», այնուհետև դանդաղ հեռանում է գեղարվեստական նկարչության ասպարեզից։ 1863 թվականին նկարիչը դադարում է դասավանդել նաև գեղարվեստի դպրոցում։ Նա մահացել է մեծ տարիքում՝ բոլորի կողմից մոռացված։

Պատկերասրահ խմբագրել

Աշակերտներ խմբագրել

և այլք

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել