Լեոն Բոննա

ֆրանսիացի նկարիչ

Լեոն Բոննա (Լեոն Ջոզեփ Ֆլորենտին Բոննա, ֆր.՝ Leon Joseph Florentin Bonnat, հունիսի 20, 1833(1833-06-20)[1][2][3][…], Բայոնա, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1][2][3][…], Monchy-Saint-Éloi, Ուազ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարիչ, կոլեկցիոներ։ Նկարել է նկարներ պատմական և կրոնական թեմաներով, բայց ավելի հայտնի է որպես պատկերանկարիչ։

Լեոն Բոննա
ֆր.՝ Léon Bonnat
Ի ծնեֆր.՝ Léon Joseph Florentin Bonnat
Ծնվել էհունիսի 20, 1833(1833-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲայոնա, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրMonchy-Saint-Éloi, Ուազ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստի կոլեկցիոներ
Ոճակադեմիզմ[6]
Ժանրդիմանկար, կենդանիների նկարչություն[4], ժանրային նկարչություն[4], պատմական գեղանկարչություն[4], բնանկար[4], նյու[4], նատյուրմորտ[4] և դիմապատկեր[4]
Ուշագրավ աշխատանքներPortrait of Isaac Dignus Fransen van de Putte (1822-1902). Colonial Minister (1863-66, 1872-74)?, Armand Fallieres? և Interior of the Sixtine chapel?
ՈւսուցիչԽոսե դե Մադրասո, Ֆեդերիկո դե Մադրասո և Լեոն Կոնիե
ԱշակերտներHenri Pailler?, Պեդեր Սևերին Կրյոյեր, Robert Barnekow?, Hans Ole Brasen?, Օտոն Ֆրիեզ, Hans Nikolaj Hansen?, Jens Hansen-Aarslev?, Carlo Hornung-Jensen?, Գուստավ Ցեդերստրյոմ, H.C. Koefoed?, Ագնես Կաթինկա Վիլհելմինա Լուն, Peter Tom-Petersen?, Louis Busière?, Vilhelm Rosenstand?, Հենրի Սիդոնս Մոուբրի, Herman N. Hyneman?, Gaston Thys?, Médéric Bottin?, Edmond Pennequin?, Paul Antoine Hallez?, Abel Bertram?, Julie Delance-Feurgard?, Joaquín Araujo?, Henri Adrien Tanoux?, Raymond Allègre?, Auguste Matisse?, Lucien-Paul Pouzargues?, Gunnar Gunnarsson Wennerberg?, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ[7], Marguerite Jacquelin?, Julie Buchet? և Georges Charbonneau?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Léon Joseph Florentin Bonnat Վիքիպահեստում

Կենսագրությունը

խմբագրել
 
Նկարչի փոքր քույրը (1850)

Լեոն Բոննան ծնվել է 1833 թվականի հունիսի 20-ին Բայոննա քաղաքում։ 1846-ից 1853 թվականներին ապրել է Մադրիդում, որտեղ նրա հայրը գրախանութ ուներ։ Այնտեղ նա սկսեց նկարել սովորել Ռայմունդո դե Մադրասոի մոտ, որից հետո ուսումը շարունակել է Փարիզի, Լեոն Կոնյեի անվան Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում[8]։

1869թ. ստացել է Հռոմեական մրցանակը։ Որպես դափնեկիր, Բոննան օգտվեց Հռոմում սովորելու հնարավորությունից։ Փարիզ վերադառնալուց հետո նա սկսեց դասավանդել է Գեղարվեստի դպրոցում, իսկ 1905 թ. դարձավ այդ դպրոցի տնօրենը։

Բոննան իր ժամանակի ամենահայտնի պատկերանկարիչներից մեկն էր։ Նրան հասարակական ճանաչում է բերել «դերասանուհի Պասսկայի դիմանկարը» (1874 թ.), որն այժմ պահպանվում է Լուվրում։

Նա շատ հայտնի մարդկանց է նկարել և իր ամենահայտնի ստեղծագործություններից են՝ Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի (որդի) դիմանկարները։ Անդրե Մորուան իր «Գրական դիմանկարներում» նշում է Բոննայի և Մոպասանի ընկերությունը[9]։

Հայտնի ֆրանսիացի գրող Անրի Պերյուշոն գրել է.

«Բոննային դիմանկար պատվիրելու համար միայն ցանկություն ունենալը քիչ է։ Բոլորը չէ, որ նման ֆանտաստիկ ցանկություն ունենալուց հետո, կարող էին դրան հասնել։ Բոննայի դիմանկար կարող էին ունենալ միայն ընտրյալները, այն շատ թանկ էր»[10]։

Բավականաչափ վաստակելով գեղանկարչության մեջ, Բոննան մոլի կոլեկցիոներ էր և շատ էր ծախսում արվեստի գործեր ձեռք բերելու վրա։ 1922 թվականի սեպտեմբերի 8 Բոննաի մահից հետո, վարպետի կտակով, նրա հայրենի քաղաք Բայոննան ստացավ արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածու, որի կազմի մեջ էր 19-րդ դարի նկարների լավագույն հավաքածուներից մեկը։

Պատկերասրահ

խմբագրել

Ուսանողներ

խմբագրել
 
Կարմիր գլխաշորով աղջկա պատկերը,Ալեքսեյ Խարլամով

«Ռուս Լեոն Բոննա» կարելի է անվանել դիմանկարի վարպետ Ալեքսեյ Խարլամովին։ Նա սովորել է Լեոն Բոննաի ստուդիայում 1872 թվականին, և հենց ֆրանսիացի ուսուցչի ազդեցության տակ էլ ձևավորել է իր սեփական ոճը։

Անրի դը Տուլուզ Լոտրեկը նույնպես սովորել է Լեոն Բոննայի ստուդիայում։ Նա ընդունվել է 1882 թվականին։ Չնայած Լոուտրեկին դժվար է դասել Բոննայի հետևորդներին, նա ինքը շատ էր գնահատում վարպետի կարծիքը։

Ինչպես գրում է Տուլուզ Լոտրեկի կենսագիր՝ Անրի Պերրյուշոն՝

«Բոննայի առաջին նկատողությունները, պետք է խոստովանել, այնքան էլ հուսադրող չէին։ Պրեսնոն (Ռենե Պրեստնո, նկարիչ, Տուլուզ Լոտրեկի հոր ընկերը) գրել է, որ ուսուցիչը նրան ասել է, որ նրա գույները տարօրինակ են, և որ նա երեխայի նման է նկարում։ Դա սարսափելի էր, բայց վարպետի քննադատությունը միայն ավելացրեց Լոտրեկի էներգիան։ Բոննան պղպեղ ավելացրեց նրա արյան մեջ։ Լոտրեկը անմիջապես ջնջում էր այն, կանչում էր կեցցե հացի միջուկ, և նոր եռանդով անցնում էր գործի։ Միթե նա կարող էր անլուրջ վերաբերել նկարիչ, պարոն Բոննայի կարծիքին, որի մեծությունը, ինչպես նա էր գրել հորեղբայր Շարլին ուղարկված նամակներից մեկում, թույլ չէր տալիս իրեն հարցեր տալ»[11]։

1887 թ. Բոննայի մոտ են սովորել նաև արքայազն Եվգենին (Eugen Napoleon Nikolaus), դուքս Ներկեն` շվեդ թագավոր Օսկար II-ի և նրա կնոջ՝ Սոֆիայի չորրորդ և փոքր որդին։ Եվգենին հայտնի է ոչ միայն որպես XIX-ից XX-րդ դարի սկզբի շվեդ բնանկարի խոշորագույն ներկայացուցիչ, այլ նաև որպես մոնումենտալ գեղանկարչության վարպետ։

Բոննայի ուսանողների շարքերում են եղել նաև Շարլ Ալբեր Վալտները, Օգյուստ Լերուն և Դենը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Léon Bonnat (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 https://rkd.nl/explore/artists/10393
  5. RKDartists (նիդերլ.)
  6. https://nga.gov.au/exhibition/toulouse/Default.cfm?IRN=217715&BioArtistIRN=16815&MnuID=ARTISTS&GALID=16815&viewID=3&DTLVIEW=TRUE
  7. http://www.aaa.si.edu/collections/william-anderson-coffin-papers-7476/more
  8. «Бонна, Леон-Жозеф-Флорентин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Андре Моруа. «Литературные портреты» на lib.ru
  10. Анри Перрюшо. Тулуз-Лотрек. — СПб.: Терра, 2001. ISBN 5300027618
  11. Там же

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Բոննա» հոդվածին։