Բացել գլխավոր ցանկը
Գավաթը Աքիլեսի պատկերով, Պատրոկլուի ձեռքը վիրակապելիս

Պատրոկլուս Մենետիդ (հին հուն․՝ Πατροκλῆς կամ Πάτροκλος լատ.՝ Patroclus), հին հունական դիցաբանության մեջ[1] Մենիտիսի և Սֆենելի որդին, Աքիլեսի հարազատը։

ԿենսագրությունԽմբագրել

Դեռ փոքր հասակում իր ընկերոջ հետ զառախաղ խաղալիս սպանել է իր ընկերոջը Կլիտոնիմա, այդ պատճառով հոր հետ փախել է Պելեի մոտ Ֆտիոտիդա, հոր ընկերը արգոնավորդների դեմ արշավում։ Պելեն մաքրեց նրան սպանությունից[2]:

Ֆտիոտիդայում նա դաստիարակվել է Աքիլեսի հետ միասին։ Այդ ժամանակվանից էլ սկսվել է նրանց ընկերությունը և անգամ Պատրոկլուսի մահից հետո շարունակվել է Աիդի թագավորությունում։ Էլենի ամուսինն էր[3]:Աքիլեսից ավագ էր[4] և նրա որսի ուղեկիցը[5]: Դաստիարակվել է Խիրոնի[6] կողմից։

Ըստ վարկածի՝ եկել է Տրոյա 10 նավերով։ Տեվֆրանտսական դաշտավայրերում մղվող ճակատամարտում /Տելեֆոսի զորքի դեմ/ չի լքել Աքիլեսին[7]: Կա պատկեր, որտեղ Աքիլեսը բուժում է Պատրոկլուսի վերքը։ Ակնհայտ է, որ նրանք լուսաբանում են հենց այս պատերազմը[8]:

Տրոյայի դեմ արշավի ընթացքում Պատրոկլուսը ուղեկցում էր Աքիլեսին և նրա հետ միասին դադարեց մասնակցել մարտերին, երբ Աքիլեսը վիրավորված էր Ագամեմնոնի կողմից։ Սակայն, երբ հույների վիճակը ծանրացավ, Պատրոկլուսը, հագնելով ընկերոջ զենքն ու զրահը, դուրս եկավ Տրոյացիների դեմ, հետ քշեց նրանց հունական հողերից, հանգցրեց նավերի կրակը, սպանեց Սարպեդոնին և Սֆենելին, կռվել է Հեկտորի հետ Սարպեդոնի մահվան պատճառով։ «Իլիադ»-ում սպանել է 26 տրոյանցիների։ Ըստ Հիգինուսի՝ միայն 54 զինվոր[9] է զոհվել։

3 անգամ նա հարձակվել է տրոյական բանակի վրա քաղաքի պատերի տակ, բայց չորրորդ հարձակման ժամանակ սպանվել է։ Առաջինը հարվածել է Ապոլլոնը, հետո թիկունքից հարվածել է Իվֆորբը, և վերջնական հարվածը հասցրել է Հեկտորը Աքիլեսի զենքով[10]: Պատրոկլուսի մահը խորապես ցնցել էր Աքիլեսին, որը վրեժխնդիր լինելու փոխարեն, նորից անցնում է կռվողների շարքերը։

 
«Մենելայոսը Պատրոկլուսի մարմնով»

Պատրոկլուսը թաղված է Աքիլեսի[11] հետ միևնույն ոսկյա աճյունակալում։ Աիդում նրա շողքը անբաժան է Աքիլեսից[12].:

Օբյեկտներ անվանված Պատրոկլուսի անունովԽմբագրել

Ի պատիվ Պատրոկլուսի անվանված է աստերոիդ (617)Պատրոկլուս, բացումը 1906 թ.-ին։

«Պատրոկլուս» անունը կրել է նաև Ռուսական կայսրության նավատորմի երկկայմնավը, որը ջուր է բաց թողնվել 1831 թ.-ին, հանվել է նավատորմի ցուցակից 1845 թ.-ին։ Իր հերթին, ի պատիվ երկկայմնավի Պատրոկլուս է անվանվել մանչը Վլադիվոստոկում:

ԿինոմարմնավորումԽմբագրել

Գարեթ Հեդլունդը անգլ.՝ Garrett John Hedlund «Տրոյա» (2004) ֆիլմում։ Կինոյում Պատրոկլուսը ներկայացված է որպես Աքիլեսի փոքր եղբայր, չնայած ըստ դիցաբանության մեծ էր նրանից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.294-295
  2. Овидий. Фасты II 39
  3. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 8; 13, 8; IV 6-7; V 5; Гигин. Мифы 81
  4. Гомер. Илиада XI 787; XXIII 94
  5. Стаций. Ахиллеида I 174
  6. Валерий Флакк. Аргонавтика I 407
  7. Пиндар. Олимпийские песни IX 75
  8. Клейн Л. С. Анатомия «Илиады». СПб, 1998. С.341
  9. Гигин. Мифы 114
  10. Гомер. Илиада XVI 855
  11. Гомер. Илиада XXIII 92; Симонид, фр.11 Уэст
  12. Гомер. Одиссея XI 468 = XXIV 15

ԳրականությունԽմբագրել

  • Lowenstam S. The Death of Patroklos: A Study in Typology. // 1981.

ՀղումներԽմբագրել

http://www.goldenhind.ru/brig/brig_patrokl.htm Երկկայմնավ Պատրոկլուս։ Տեղեկություն նավի մասին։