Էռնեստ Մեյսոնիե
էռնեստ Մեյսոնիե կամ Մեսոնիե(ֆր.՝ Ernest Meissonier, փետրվարի 21, 1815[1][2][3][…], Լիոն - հունվարի 31, 1891[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։
Էռնեստ Մեյսոնիե ֆր.՝ Ernest Meissonier | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Jean-Louis-Ernest Meissonier |
Ծնվել է | փետրվարի 21, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն |
Վախճանվել է | հունվարի 31, 1891[1][2][4][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շարլեմաժ լիցե |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, քաղաքական գործիչ և նկարազարդող |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | 1814, La Campagne de France?, Antibes. La promenade à cheval? և Au cabaret. Reître et lévrier? |
Ուսուցիչ | Լեոն Կոնիե |
Աշակերտներ | Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ և Gabriel Coffinières de Nordeck? |
Պարգևներ | |
Պաշտոն | Mayor of Poissy? և նախագահ |
Անդամակցություն | Հելիոգրաֆիական ընկերություն, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Élisa Meissonier? և Emma Steinheil? |
Զավակներ | Charles Meissonier? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Փարիզում, Լ․ Կոնիեի մոտ։ Հայտնի է անցած դարաշրջանների կենցաղը (հիմնականում XVII-XVIII դարերի․ Ֆրանսիայի) և մարտի տեսարաններ պատկերող ոչ մեծ ժանրային նկարներով («Նապոլեոն 3-րդը Սոլֆերինոյի մոտ», 1863, Լուվր, Փարիզ, «Ֆրիդլանդ, 1807», 1875, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)։ Երևույթները գերազանցապես մակերեսորեն պատկերող Մեյսոնիեի նկարները ուշագրավ են հետաքրքիր սյուժեով, պատմական միջավայրի հարազատ պատկերումով։ ժամանակակից թեմայով գործերից մեկը նվիրված է 1848 թվականի հունիսյան դեպքերին («Բարիկադ», 1848, Լուվր, Փարիզ)։ Եղել է Նապոլեոն 3-րդի սիրելի նկարիչն ու արվեստի հարցերով գլխավոր խորհրդատուն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernest Meissonier (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean Louis Ernest Meissonier (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ RKDartists (նիդերլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 456)։ |