Վոյցեխ Գերսոն

Լեհ նկարիչ

Վոյցեխ Գերսոն (լեհ.՝ Wojciech Gerson, հուլիսի 1, 1831(1831-07-01)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 25, 1901(1901-02-25)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), 19-րդ դարի կեսերի լեհ անվանի նկարիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ, նաև՝ երախտավոր մանկավարժ, Վարշավայի գեղարվեստի դպրոցի երկարամյա պրոֆեսոր[5], ով իր վարպետությունը փոխանցել է լեհական գեղարվեստի հետագա լուսատուներին՝ «Երիտասարդ Լեհաստան» շարժման մի ամբողջ շարք նեոռոմանտիկ ներկայացուցիչների, ներառյալ Յուզեֆ Խելմոնսկուն, Լեոն Վիչուլկովսկուն, Վլադիսլավ Պոդկովինսկուն[6], Յուզեֆ Պանկևիչին, Աննա Բիլինսկա-Բոհդանովիչին, Անտոնի Պիոտրովսկուն[7]։ Նա միաժամանակ մամուլում հանդես է եկել որպես արվեստի մեկնաբան և, բացի այդ, կազմախոսության մի գիրք է հրատարակել նկարիչների համար[6]։ Վոյցեխ Գերսոնի մեծ թվով ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանվել են նացիստների կողմից և այլևս չեն հայտնաբերվել[8]։

Վոյցեխ Գերսոն
լեհ.՝ Wojciech Gerson
Ծնվել էհուլիսի 1, 1831(1831-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էփետրվարի 25, 1901(1901-02-25)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
Քաղաքացիություն Լեհաստան[4] և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՎարշավայի գեղարվեստի դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, նկարազարդող, վիմագրող և մանկավարժ
Ոճռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներAdrianna Stromfeld-Mikulska? և Maria Gażycz?
Ներշնչվել էԼեոն Կոնիե
ՀայրWojciech Gerson?
ԶավակներMaria Gerson-Dąbrowska?[4]
 Wojciech Gerson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վոյցեխ Գերսոնը 1844 թվականին ընդունվել և վեց տարի անց փայլուն կերպով ավարտել է Վարշավայի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև խորամուխ է եղել պատմական թեմաներով նկարչության գաղտնիքների ու նրբությունների մեջ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ Ուսումնառությունը շարունակել է Փարիզում՝ աշակերտելով Կոգնիտին և այլոց։ Վերադառնալով Վարշավա՝ 1865 թվականից սկսել է նկարչության դասեր տալ, նախ՝ իր իսկ արվեստանոցում, այնուհետև՝ Վարշավայի գեղարվեստի դպրոցում, որը որոշ ժամանակ անց վերափոխվեց գեղարվեստի ակադեմիայի։ 1872 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1873 թվականին նա արժանացել է նաև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի, 1878-ին՝ պրոֆեսորի կոչման[9]։

Գերսոնն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ ճարտարապետ և արվեստաբան-քննադատ; Բայց Լեհաստանում նրան գնահատում են որպես պատմահայրենասիրական թեմաներով ստեղծագործությունների, գյուղական կյանքը պատկերող գործերի, բնանկարների վարպետ հեղինակի։ Նրա աշխատանքները պահվում ու ցուցադրվում են Վարշավայի ազգային թանգարանում, Վերին Սիլեզիայի թանգարանում և Լեհաստանի ազգային թանգարանի մի շարք մասնաճյուղերում, ինչպես նաև մի քանի եկեղեցիներում[10]։

Գրականություն խմբագրել

  • С. Н. Кондаков (1915). Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914 (ռուսերեն). Vol. 2. էջ 47.

Պատկերասրահ խմբագրել

Գերմանացիների թալանած արվեստի գործերի ընտրանու արխիվային լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Janina Zielińska (2012). «Gerson, Wojciech». Grove Art Online. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 «Wojciech Gerson». Pinakoteka Zascianek.pl (Polish). Encyklopedia PWN, Warszawa 1974. 2012. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ангелова, Леонора (2002). «Антони Пьотровски – свидетел и хроникьор на княжеското време». Antoni Piotrowski – witness and chronicler of the Imperial period – by Leonora Angelova (Bulgarian). АРТ. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Gerson, Wojciech». Obrazy zaginione podczas II wojny światowej. Sztuka zaprasza.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. Irena Kossowska, Instytut Sztuki Polskiej Akademii Nauk (2004 թ․ դեկտեմբեր). «Wojciech Gerson» (Polish). Instytut Adama Mickiewicza Culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Wojciech Gerson (July 1, 1831 - February 25, 1901)». Obrazy malarza. Artyzm.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Գերսոն» հոդվածին։