Ժան Պոլ Լորան

ֆրանսիացի նկարիչ

Ժան Պոլ Լորան (ֆր.՝ Jean-Paul Laurens, մարտի 28, 1838(1838-03-28)[1][2][3][…], Ֆուրկվո - մարտի 23, 1921(1921-03-23)[4][1][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, մոնումենտալիստ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող։

Ժան Պոլ Լորան
ֆր.՝ Jean-Paul Laurens
Jean-Paul Laurens, 1878.JPG
Ծնվել էմարտի 28, 1838(1838-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՖուրկվո
Վախճանվել էմարտի 23, 1921(1921-03-23)[4][1][5][…] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարազարդող և ուսուցիչ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Excommunication of Robert the Pious?, The Suicide of Cato the Younger?, Saint John Chrysostom and the Empress Eudoxia?, The Death of Tiberius? և The hostages?
ՈւսուցիչԼեոն Կոնիե և Alexandre Bida?
ԱշակերտներԷդմունդ Դյուլակ, Անրի Մարտին, Ամելի Բորի-Սորել, Անրի Մորե, José Mange?, John Recknagel?, Augusta Dohlmann?, Jean Alexandru Steriadi?, Ժան Սուվերբի, Ժան-Պիեռ Լորան, Թոմաս Հարթ Բենթոն, Պոլ Ալբերտ Լորան, Albert Fourié?, Rokuzan Ogiwara?[7], Bernard Karfiol?, Nicolae Brana?, Raymond Allègre?, Arturo Michelena?, Angèle Delasalle? և Camille Berlin?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԶավակներԺան-Պիեռ Լորան և Պոլ Ալբերտ Լորան
Commons-logo.svg Jean-Paul Laurens Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ի սկզբանե Լորան սովորել է գեղանկարչություն Թուլուզի արվեստի դպրոցում, այնուհետև սովորում է Փարիզում՝ նկարիչ Լեոն Կոնյեյի մոտ։ Բազմիցս մասնակցել է փարիզյան ցուցահանդոսներին։ 1879 թվականին նրա «Կարկասոնի բանտարկյալների ազատ արձակումը» նկարը արժանացավ պատվավոր մեդալի։ 1864 թվականից սկսած Լորանը նկարել է հիմնականում պատմական թեմաներով, նախընտրել է ցուցադրել մի շարք ողբերգական և նույնիսկ անցյալի սարսափելի իրադարձություններ։ Պատկերը սովորաբար ներկայացրել է մութ ու ծանր երանգների մեջ։ Ֆրանսիայի կառավարության պատվերով նկարիչը Փարիզի Պանթեոնի համար նկարել է երկու կտավ, նվիրված Սուրբ Ժենևեվային՝ «Սուրբ Ժենևեվաան մահվան մահճում» և «Սուրբ Ժենևեվան դագաղում»։ Նկարել է նաև Օդեոնի թատրոնի առաստաղը և Թուլուզի կապիտոլի ներքին ինտերիերը։ Բացի պատմական նկարներից Լորանը հաջողությամբ նկարում էր դիմանկարներ։ Նաև պատկերազարդում էր պատմաբան Օգյուստեն Թյերիի աշխատանքները։ Ժան Պոլ Լորանը 1891 թվականից Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի անդամ էր։ Դասավանդել է Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում էր՝ հայտնի ճապոնացի դիմանկարիչ Սոտարո Յասույին, գերմանացի և իզրայելացի գծանկարիչ, նկարիչ, էքսպրեսիոնիստ Հակոբ Շտեյնհարդտին, լեհ Ստանիսլավ Րեյխան, ֆրանսիացի Րենե Պոլ Շտուցենբերգերը, շվեդ Ռիչարդ Բերգը, Վիլյամ Սմեդլին Ամերիկայից։ Ռուս նկարիչներից Ժան Պոլ Լորանայի մոտ սովորել են Լեոն Բակստը, Եվգենի Լանսերեն, Պյոտր Կոնչալովսկին, Իվան Պարխոմենկոն։

Ընտրված կտավներԽմբագրել

  • «Կատոնի մահը"
  • «Տիբերիոսի մահը Tiberius '
  • «Համլետ»
  • «Քրիստոսը և մահվան հրեշտակը»
  • «Անապատում աղաղակող ձայն»
  • «Հռոմի Պապ Ֆորմոզ և Սթիվեն VII» (1870)
  • «Սուրբ Բրունո» (1874)
  • «Արգելք»
  • «Մաքսիմիլիանոյի վերջին պահերը» (1882 թ.)
  • «Ուրբանոս VI վրեժը» (1886)

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել