Բլանկա Թելեկի
Բլանկա ֆոն Թելեկի դը Սեկ (գերմ.՝ Blanka von Teleki de Szék, հունգ.՝ Teleki Blanka, 5 հուլիսի, 1806, Լանգենդորֆ - 23 հոկտեմբերի, 1862, Փարիզ), հունգարացի նկարչուհի, քանդակագործ, մանկավարժ և կանանց իրավունքների պաշտպան։ Թելեկի ազնվականական տոհմի ներկայացուցիչ, կոմսուհի։
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1806[1] |
Ծննդավայր | Սատուլունգ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1862[1][2][3] (56 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Ազգություն | հունգարացի |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Մայր | Charlotte Gräfin Brunsvik de Korompa? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Բլանկա ֆոն Թելեկին ծնվել է 1806 թվականի հուլիսի 5-ին Լանգենդորֆ քաղաքում (ներկայում՝ Սատուլունգ, Մարամուրեշ ժուդեց, Ռումինիա)։ Նրա մորաքույրն է եղել կոմսուհի Թերեզա Բրունսվիկը, ով 1828 թվականին հիմնադրել է Հունգարիայում առաջին մանկապարտեզը։ Թելեկի ընտանիքի տահմական կալվածքը գտնվել է ներկայիս Սատու Մարե ժուդեցի տարածքում։
Բլանկա Թելեկին գեղանկարչություն է սովորել Մյունխենում ու Փարիզում՝ Լեոն Կոնյեի արվեստանոցում, ինչպես նաև նա քանդակագործություն է սովորել Բուդապեշտում՝ Իշտվան Ֆերենցի մոտ։ 1846 թվականին Բլանկա Թելեկին, հրատարակելով իր գաղափարները կանանց կրթության վերաբերյալ, Բուդապեշտում բացում է աղջիկների առաջին դպրոցը՝ մեծ աջակցություն ցուցաբերելով իր մորաքրոջը՝ Թերեզա Բրունսվիկին, ով զբաղվում էր Հունգարիայում նախադպրոցական կրթության զարգացմամբ։ Երկու տարի անց Բլանկա Թելեկին իր աշակերտուհիների հետ ստորագրել է առաջին հանրագիրը, որ կոչ էր անում Հունգարիայում ապահովել կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, կանանց տալ ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ստանալու թույլտվություն։ Բլանկա Թելեկին մասնակցել է 1848 թվականի հեղափոխությանը, ձերբակալվել[4], դատապարտվել ազատազրկման և ուղարկվել բանտ՝ Կլարա Լաեվեյի մոտ (վերջինս բանտից ազատվել է 1856 թվականին)[5]։
Ազատազրկության տարիներին Բլակա Թելեկին ստեղծել է ոչ մեծ քանդակներ (այդ թվում՝ ինքնաքանդակներ), որոնցից մեկն իբր թե հաջողվել է ուղարկել Ֆրանսիա՝ Ժյուլ Միշլեին։ 1857 թվականին Բլանկա Թելեկին ազատվել է բանտից և մեկնել Փարիզ։ Այնտեղ էլ նա մահացել է 1862 թվականի հոկտեմբերի 23-ին[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Wurzbach D. C. v. Teleki von Szék, Blanca Gräfin (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 43. — S. 240.
- ↑ Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, S. 218.
- ↑ Helmut Rumpler, Peter Urbanitsch: Die Habsburgermonarchie 1848-1918: Politische Öffentlichkeit und Zivilgesellschaft. Vereine, Parteien und Interessenverbände als Träger der politischen Partizipation, Wien 2006, ISBN 9783700135401. S.1362.
- ↑ Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, S. 219.
ԳրականությունԽմբագրել
- Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries, Budapest 2006, ISBN 9789637326394.
Արտաքին հղումներԽմբագրել
- Blanka Tekeli Archived 2016-02-04 at the Wayback Machine. (հունգարերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բլանկա Թելեկի կատեգորիայում։ |