Լուի Ֆիլիպ (ֆր.՝ Louis-Philippe Ier, հոկտեմբերի 6, 1773(1773-10-06)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 26, 1850(1850-08-26)[1][2][3][…], Կլարեմոն, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Ֆրանսիայի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ։ Ֆրանսիայի վերջին միապետը, որը կրել է «թագավոր» տիտղոսը։ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր (roi de France et de Navarre) տիտղոսի փոխարեն, որը համարվում էր ֆեոդալական, ընդունել է ֆրանսիացիների թագավոր տիտղոսը (roi des Français), որը ենթադրում էր Լուի Ֆիլիպի կառավարման ավելի ազգային բնույթ։ Պաշտպանել է բուրժուազիայի վերնախավը։

Լուի Ֆիլիպ I
Զինվորական կոչումLieutenant General?
Ծնվել է՝հոկտեմբերի 6, 1773(1773-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է՝օգոստոսի 26, 1850(1850-08-26)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԿլարեմոն, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Dreux Royal Chapel
Երկիր Ֆրանսիա
ՏոհմՕրլեանի չորրորդ տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրLouis Philippe II, Duke of Orléans?
ՄայրՄարիա-Ադելաիդա դը Բուրբոն
ԵրեխաներՖերդինանդ Ֆիլիպ արքայազն, Օրլեանի դուքս[4], Լուիզա Մարիա Օռլեանցի[5], Princess Marie of France?[4], Prince Louis, Duke of Nemours?, Կլեմենտինա Օռլեանցի, Prince François, Prince of Joinville?, Prince Charles, Duke of Penthièvre?, Henri d'Orléans, Duke of Aumale?[4], Antoine of Orléans, Duke of Montpensier?[4] և Princess Françoise of Orléans?[3]
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Պաշտպանել է բուրժուազիայի վերնախավի՝ խոշոր դրամատների, վաշխառուների և այլնի շահերը։ Վերականգնել է մարդկանց հիմնական քաղաքական ազատությունները, աշխարհիկ կրթությունը։ Թագավորի վարած ներքին քաղաքականությունը նպաստում էր երկրի արդյունաբերական առաջնդացին։ Ամեն կերպ ձգտում էր ժողովրդավար երևալ։ Հաճախ շրջում էր Փարիզում սովորական քաղաքացու նման, առանց թիկնապահի, զրուցում մարդկանց հետ։ Նրան անվանում էին նաև «թագավոր բուրժուա»։ Ստենդալը նրան համարում էր ամենախորամանկ թագավորը։ Սիրում էր, երբ իրեն դիմում էին ՝«Արքա՝ Աստծու և ժողովրդի կամոք»։ Սակայն դրանից նրա կառավարման բովանդակությունը չէր փոխվում։ Պետական մարմիններում ծաղկում էր կաշառակերությունը։ Դրությունը հատկապես սրվեց 1845-1847 թվականներին, երբ անբերրիության հետևանքով սով և համաճարակ սկսվեց։ 1848 թվականին ժողովուրդը Փարիզում ապստամբեց։ Լուի Ֆիլիպը փախավ երկրից։ Հեղափոխություն եղավ։ Առաջացավ Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1852 թվականը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ֆիլիպ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 676