Պարոն, հայերենի հարգալից դիմելաձևի համակարգում ընդունված բառ[1][2], որը կրում է «հարգարժան այր» իմաստը[փա՞ստ]: Տղամարդու պատվավոր անվանում է, որն ունի երկու իմաստ՝ կոչում և դիմելաձև[3][4]։

Ծագում խմբագրել

Հայերենում «պարոն» բառն առաջին անգամ գործածվել է Կիլիկյան Հայաստանում՝ ունենալով «իշխան, մեծավոր» իմաստը։ Բառն առաջացել է ֆրանսերեն «բարոն»[5][6] (ֆր.՝ Baron, թարգ.՝ «իշխանավոր») բառից։ Հետագայում արևմտահայերը գրել են «պարոն» և կարդացել «բարոն»։ Ժամանակակից արևելահայերենում գրվում և կարդացվում է «պարոն»[1]։

Դիմելաձև խմբագրել

Հայաստանում պարոնը տղամարդուն քաղաքավարի դիմելու ձև է։ Սովորաբար այսպես դիմում են պետին կամ կոչումով ավագին, ինչպես նաև այն դեպքում, երբ զրուցակցի անունը հայտնի չէ։ Կնոջը համապատասխան դիմելու ձևն է՝ տիկին (ռուս.՝ тикин)[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վաչագան Սարգսյան, Հայերենը ափի մեջ, Երևան, «9-րդ հրաշալիք», 2005։
  2. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
  3. 3,0 3,1 Рубен Казарян, Генрик Аветисян Словарь среднеармянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 648-649.
  4. Рачья Ачарян Этимологический словарь армянского языка. — 2-е издание. — Ереван. — С. 65–66.
  5. Գևորգ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2010։
  6. Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Երևան, 1926։