Ֆեդերիկո դե Մադրասո (իսպ.՝ Federico de Madrazo, փետրվարի 9, 1815(1815-02-09)[1][2][3][…], Իսպանիա[1] և Հռոմ, Պապական մարզ[4] - հունիսի 10, 1894(1894-06-10)[5][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), 19-րդ դարի իսպանացի նկարիչ, դիմանկարիչ։

Ֆեդերիկո դե Մադրասո
իսպ.՝ Federico de Madrazo
Ի ծնեիսպ.՝ Federico de Madrazo Kuntz
Ծնվել էփետրվարի 9, 1815(1815-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրԻսպանիա[1] և Հռոմ, Պապական մարզ[4]
Վախճանվել էհունիսի 10, 1894(1894-06-10)[5][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիմանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԱլբերտո Լիստա և Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր
ԱշակերտներԷդուարդո Սոլեր Լյոպիս, Լեոն Աբադիաս ի Սանտոլարիա և Ricardo Villodas y de la Torre?
Պարգևներ
Պաշտոնտնօրեն, Մադրիդի Պրադո թանգարանի տնօրեն, Իսպանիայի սենատի անդամ և թանգարանի տնօրեն
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրԽոսե դե Մադրասո
ՄայրԻսաբել Կունց ի Վալենտինի
ԵղբայրԼուիս դե Մեդրասո
ԱմուսինLuisa Garreta y Huerta?
ԶավակներՌայմունդո Մադրասո[6], Ռիկարդո դե Մադրասո[6], Cecilia de Madrazo? և Luisa de Madrazo y Garreta?
ստորագրություն
Изображение автографа
 Federico de Madrazo y Kuntz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆեդերիկո դե Մադրասոն ծնվել է Հռոմում, նկարիչ Խոսե դե Մադրասոյի (1781–1859) ընտանիքում։ Նրա առաջին ուսուցիչը եղել է հայրը։ Դեռևս Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծել է իր առաջին կտավը՝ «Քրիստոսի հայտնությունը» (1829), որը գնել է Իսպանիայի Քրիստինա թագուհին, այնուհետև ստեղծել է «Աքիլեսը վրանում» կտավը։

 
Չեռնոլիի ճակատամարտը. Գոնսալո Ֆերնանդես դե Կորդովան գտնում է Լուի դ' Արմանյակ Նեմուրի զորքերին (1835)

Vista Alegre ընկերության պալատը նկարազարդելիս՝ ստեղծել է մի շարք դիմանկարներ։ 1852 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ուսանել է Ֆրանց Կսավեր Ունտերհալտերի մոտ և ստեղծել է Բարոն Թեյլորի և Դոմինիկ Էնգրի դիմանկարները։ 1837 թվականին նրան հանձնարարվել է ստեղծել կտավ Վերսալյան պալատի համար, և նա նկարել է «Գոդֆրուա Բուլյոնցին հռչակվում է Երուսաղեմի արքա»։ Այնուհետև Ֆեդերիկո դե Մադրասոն մեկնել է Հռոմ, որտեղ ստեղծագործել է տարբեր ժանրերում, ստեղծել է «Maria Christina in the Dress of a Nun by the Bedside of Ferdinand III» (1843), «Իզաբելա թագուհին», «ՄեդինաԿոելի դքսուհին», «Վիլչեսի կոմսուհին» (1845–1847), իսպանացի արիստոկրատների մի շարք դիմանկարներ, որոնց մի մասը 1855 թվականին մասնակցել են ցուցահանդեսի։

1846 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ 1853 թվականի դեկտեմբերի 10-ին դարձել է Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, 1873 թվականին Յուլիուս Շնոր ֆոն Կառոլսֆելդի մահից հետո դարձել է ակադեմիայի օտարերկրյա անդամ։ Երեք տարի հետո, երբ հայրը թողել է պաշտոնը, դարձել է Մադրիդի Պրադո թանգարանի տնօրեն, միաժամանակ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահ։ Իսպանիայում նա ձեռնարկել է «El Artiste», «El Renacimiento» և «El Semanario pintoresco» գրախոսականների ու ամսագրերի հրատարակչությունը։

Մահացել է Մադրիդում 1894 թվականին։

Եղբայրը՝ Լուիս դե Մեդրասոն, նույնպես նկարիչ է եղել, ով առավել հայտնի է «Սուրբ Սեսիլիայի թաղումը» (1855) կտավով։ Ֆեդերիկոյի ամենահայտնի աշակերտներն եբ եղել իր իսկ որդիները՝ Ռայմունդո դե Մադրասո ի Գառետան (1841-1920) և Ռիկարդոն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bernard M. O. y. Galería biográfica de artistas españoles del siglo XI (իսպ.)Madrid: 1868. — Vol. 2. — P. 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Federico de Madrazo y Kuntz (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 www.museodelprado.es (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Union List of Artist Names — 2017.

Գրականություն

խմբագրել

Ricardo Navas Ruiz, El Romanticismo español. Madrid: Cátedra, 1982 (3.ª ed.). José Luis Díez (ed.) Federico de Madrazo y Kuntz (1815-1894) (cat. exp.) Madrid, Museo del Prado, 1994. Редакция журнала. Ф. д-Мадрасо (некролог) // Всемирная иллюстрация: журнал. - 1894. - Т. 52, № 1327. - С. 14.

Աղբյուրներ

խմբագրել

Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո դե Մադրասո» հոդվածին։