Անրի Պերյուշո

ֆրանսիացի գրող, փիլիսոփա, մշակույթի պատմաբան, կենսագիր, խմբագիր

Հենրի Պերյուշո (ֆր.՝ Henri Perruchot հունվարի 27, 1917(1917-01-27)[1][2], Montceau-les-Mines - փետրվարի 17, 1967(1967-02-17)[1][2], Փարիզ), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, մշակույթի պատմաբան, կենսագիր, խմբագիր, ով հայտնի է վավերագրական կենսագրություն ժանրի գրքերով։

Անրի Պերյուշո
Ծննդյան անունֆր.՝ Henri Perruchot
Ծնվել էհունվարի 27, 1917(1917-01-27)[1][2]
ԾննդավայրMontceau-les-Mines
Վախճանվել էփետրվարի 17, 1967(1967-02-17)[1][2] (50 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ, գրող, կենսագիր և արվեստագետ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունAcademy of Morvan?

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Հանրի Պերյուշոն ծնվել է 1917 թվականի հունվարի 27-ին, Մոնսո լե Մինում, Սոնա և Լուարա դեպարտամենտ, Բուրգունդյա շրջան, Ֆրանսիա։ Սովորել է Մարսելում և Էքս ան Պրովանսում, մասնագիտացվել է գրականության պատմության և անգլերեն լեզվի բնագավառում։ 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Աշխատել է որպես խմբագիր և գրել մենագրություններ արվեստի վերաբերյալ։ Ավելի ուշ հիմնադրել և խմբագրել է արվեստի և դիզայնի վերաբերյալ «Արվեստիի այգիներ» ամսագիրը։ Գրողների միության անդամ։

Հայտնի է «Արվեստ և ճակատագիր» (Art et Destin) շարքի գրքերով, Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Օգյուստ Ռենուարի, Վինսենթ Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի,Ժորժ Սյորայի և Անրի Ռուսոյի, ինչպես նաև 20-րդ դարի խոշոր ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի կյանքի մասին։

Իր վեպերում համադրել է պատմության վիպագրական կենդանությունը, փաստերի հավաստիությամբ, փորձելով հասկանալ գեղանկարիչների և դարաշրջանի արվեստի յուրատատկությունները։ «Սեզան» գրքի առաջաբանում նա գրել է. «Այս գիրքը բնավ կենսագրական վեպ չէ», - նորից կրկնում եմ այն բառերը, որոնցով սկիզբ է առնում իմ «Վան Գոգի կյանքը»։ Ես Սեզանի մասին իմացա այն ամենը, ինչ հայտնի է այժմ, ես հավաքել և համեմատել եմ նրա մասին առկա ամբողջ նյութերը, ես այցելել եմ վայրեր, որտեղ նա ապրել է, հետաքրքրությամբ դիտել բնությունը և իրերը։ Կարճ ասաց ես չեմ ներկայացրել ոչ մի փաստ, որի հավաստիությունը չկարողանամ ապացուցել», իսկ «Տուլուզ Լոտրեկայի կյանքը» վեպում նա նկարագրում է իր աշխատելու ոճը հետևյալ կերպ. «Ես կարդացել և համեմատել եմ ամբողջը, որտեղ է նա ապրել, տեղեկություններ եմ հավաքել այն մարդկանց մասին ովքեր առնչվել են նրա հետ, նրա կարճ և բուռն կյանքի ընթացքում»։

Ստեղծելով «Արվեստ և ճակատագիր» շարքի գրքերը, Պերյուշոն օգտագործել է բոլոր հասանելի աղբյուները, այդ թվում արխիվային փաստաթղթեր, փաստեր։

Անրի Պերյուշոն մահացել է 1967 թվականի փերվարի 17-ին, Փարիզում, հուղարկավորվել է Բլանո համայնքում։

Մատենագիտություն խմբագրել

  • Port-Royal, 1947
  • Жизнь Гогена. La Vie de Gauguin, première édition, Le Sillage, 1948
  • Les Grotesques, 1948
  • Жизнь Ван Гога. La vie de Van Gogh, 1955
  • Жизнь Сезанна. La vie de Cézanne, Éd. Hachette, 1956
  • Жизнь таможенника Руссо. La vie de Douanier Rousseau, 1957
  • La vie de Gauguin, Éd. Hachette, 1961
  • Dix grands peintres, Éd. Gauthier Languereau, 1961
  • Жизнь Ренуара. La vie de Renoir, 1964
  • Жизнь Сёра. La vie de Seurat, avec la chronologie complète des sept volumes de la série Art et Destin, 1966
  • « Cézanne », in Jardin des Arts, n°146, janvier 1967
  • « Vélasquez », in Jardin des Arts, n°157, décembre 1967
  • « Modigliani », in Jardin des Arts, n°159, février 1968

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.

Արտաքին հղումներ խմբագրել