Պեդեր Սևերին Կրոյեր (դան․՝ Peder Severin Krøyer, հուլիսի 23, 1851(1851-07-23)[1][2][3], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա - նոյեմբերի 21, 1909(1909-11-21)[1][2][3], Սկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի գեղանկարիչ։ Հայտնի է նաև «Կրոյեր» ազգանվամբ, իսկ ընկերները նրան սովորաբար «Սյորեն» են կոչել (Søren):

Պեդեր Սևերին Կրոյեր
դան․՝ Peder Severin Krøyer
Ի ծնեդան․՝ Peder Severin Krøyer
Ծնվել էհուլիսի 23, 1851(1851-07-23)[1][2][3]
ԾննդավայրՍթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Վախճանվել էնոյեմբերի 21, 1909(1909-11-21)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրՍկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Նորվեգիա և  Դանիա[4][5]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներFishing boat?, Hip, Hip, Hurrah!?, Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին, Summer Day at Skagen South Beach?, Roses?, Midsummer Eve Bonfire on Skagen Beach?, Hatters in an Italian village? և A luncheon. The artist, his wife and the writer Otto Benzon?
ՈւսուցիչFrederik Ferdinand Helsted?[6], Վիլհելմ Մարստրանդ[6] և Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա[6]
ԱշակերտներԼաուրից Անդերսեն Ռինգ, Վիլհելմ Համասոյ, Jens Ferdinand Willumsen?, Հարալդ Սլոթ-Մյոլլեր, Ագնես Սլոթ-Մյոլլեր, Hans Agersnap?, Otto P. Balle?, Alfred Benzon?, Նիլս Վինդինգ Դորֆ, Rasmus Christiansen?, Ida Schiøttz-Jensen?, Յոհան Ռոդե, August Fischer?, Marcus Fritz?, Albert Gottschalk?, Ane Marie Hansen?, Einar Hein?, Carl Holsøe?, Valdemar Kornerup?, Johannes Kragh?, Frederik Lange?, Oscar Matthiesen?, Emanuel Vigeland?, Peter Tom-Petersen?, Elisabeth Wandel? և Christian Bonnesen?
Պարգևներ
ԱնդամակցությունSkagen Painters? և Երազների գաղութ
ՀայրHenrik Nikolai Krøyer?
ԱմուսինՄարի Կրյոյեր[7][8]
ԶավակներVibeke Krøyer?
 Peder Severin Krøyer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Պեդեր Սևերին Կրոյերի դիմանակարը, Լաուրից Տուկսեն

Պեդեր Սևերին Կրոյերը ծնվել է Նորվեգիայում։ Նրա հոգեհայրը եղել է դանիացի կենդանաբան Հենրիկ Կրոյերը։ Մայրը` Էլեն Սեսիլ Գյեսդալը, անկարող է եղել երեխային դաստիարակելու, այդ իսկ պատճառով Սևերինը մեծացել է մորաքրոջ ընտանիքում։ Ընտանիքը շուտով տեղափոխվում է Կոպենհագեն, որտեղ ապագա նկարիչը 9 տարեկան հասակում նկարչության մասնավոր դասեր է առնում, իսկ արդեն 10 տարեկանում ընդունվում է Կոպենհագենի տեխնիկական ինստիտուտ։ 1864-1870 թվականներին ուսանել է Արվեստների դանիական արքայական ակադեմիայում։

1874 թվականին նկարիչը առաջին կտավն է վաճառում մեկենաս Հենրիխ Հիրշպրունգին, ով երկար ժամանակ պահելովում է այն։ Հիրշպրունգի հավաքածուն հետագայում դառնում է Կոպենհագենում նկարչի անվան թանգարանի հիմնադրման հիմքը։

1877-1881 թվականներին Կրոյերը ճամփորդում է Եվրոպայում, ապրում Փարիզում, որտեղ ծանոթանում է իմպրեսիոնիստերի` Մոնեի, Սիսլեյի, Դեգայի, Ռենուարի, Մանեի հետ։

1882 թվականին վերադառնալով Դանիա` Կրոյերը հունիսից հոկտեմբեր ամիսներին ապրում է Սկագենում` Յուտլանդիայի հյուսիսում գտնվող ձկնորսական մեկուսի գյուղում։ Իր անկրկնելի գեղեցիկ բնության շնորհիվ` Սկագենը դարձել էր դանիական մտավորական վերնախավի հանգստի սիրելի վայրերից մեկը։ Կրոյերը գրեթե ամեն ամառ այցելում է այստեղ` ձմեռները անցկացնելով մայրաքաղաքում կամ արտասահմանում։

1888 թվականին Փարիզում Կրոյերը հանդիպում է նկարիչ, քանդակագործուհի Մարիա Տրիպկեին, որի հետ ծանոթ էր դեռևս Կոպենհագենում։ Բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնանում են։ Հարսանեկան արարողությունը կայանում է 1889 թվականի հուլիսի 23-ին Մաիայի հայրական տանը` Գերմանիայում։ Ամուսնությունից հետո Մարիան քիչ է ստեղծագործել։ Հայտնի է ամուսինների համատեղ դիմանկարը, որտեղ Մարիան պատկերել է Պեդերին, իսկ Պեդերը` կնոջը։ Նրանց հարաբերությունները գնալով բարդանում են, քանի որ Կրոյերը ժառանգական հոգեկան հիվանդությամբ էր տառապում և հաճախ էր պառկում հիվանդանոցում։ Նա հիվանդ էր նաև սիֆիլիսով։ 1895 թվականին Բիբեկում ծնվում է նրանց աղջիկը։ 1902 թվականին Մարիան ծանոթանալում է շվեդ կոմպոզիտոր Հուգո Ալֆվենի հետ, ով այդ ժամանակից նրա հետ բնակություն է հաստատում Կրոյերի տանը։ Միայն 1905 թվականին, երբ Մարին հղիանում է Հուգոյից, Կրոյերը համաձայնում է ամուսնալուծվել կնոջից։

Կյանքի վերջին տասը տարիները Կրոյերի տեսողությունը գնալով վատանում էր, իսկ վերջում կուրանում է։ Չնայած դրան` նա շարունակում էր նկարել. իր վերջին կտավները նա ստեղծել է` գրեթե ոչինչ չտեսնելով։

Կրոյերը մահացել է 1909 թվականին 58 տարեկան հասակում սիֆիլիսից։ Թաղված է Սկագենի գերեզմանոցում։

Ստեղծագործությունը խմբագրել

Իր աշխատանքներում Կրոյերը փորձել է փոխանցել միջավայրի լույսի և ստվերի խաղը և նրա ներգործությունը առարկաների վրա։ Նրա հայտնի նկարներից մեկը «Ամառային երեկո Աննա Անկերի և Մարիա Կրոյերի հետ Սկագենի հարավային ափին» (դան․՝ Sommeraften ved Skagen Sønderstrand med Anna Ancher og Marie Krøyer) կտավն է, որ ստեղծվել է 1893 թվականին։ Կրոյերը շատ է պատկերել ափամերձ տեսարաններ, որոնք ներկայացնում են ինչպես հանգստացողների, այնպես էլ ձկնորսների։ Մեկ այլ հայտնի նկար է «Սուրբ Հովհանի խարույկը Սկագենի ափին» (դան․՝ Sankthansbål på Skagen strand) աշխատանքը։ Այս մասշտաբային կտավը պատկերում է արվեստի և քաղաքականության նշանավոր շատ դեմքերի, ովքեր Իվան Կուպալայի գիշերը հավաքվել են հսկայական խարույկի շուրջ։ Այս երկու աշխատանքներն էլ ներկայացված են Սկագենի թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Elisabeth Fabritius. P. S. Krøyers Hip, hip, hurra! — Kbh.: Vandkunsten, 2005. — ISBN 87-91393-84-1
  • Peter Michael Hornung. Peder Severin Krøyer. — Kbh.: Palle Fogtdal, 2005. — ISBN 87-7248-551-5
  • Claus Jacobsen. P.S. Krøyer. — Kbh.: Aschehoug, 2006. — ISBN 87-11-12901-8
  • P.S. Krøyer's photographs = P.S. Krøyers fotografier. — Kbh.: Den Hirschsprungske Samling, 1990. — ISBN 87-981369-4-1

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդեր Սևերին Կրոյեր» հոդվածին։