Խոսե դե Մադրասո
Խոսե դե Մադրասո (իսպ.՝ José de Madrazo y Agudo, ապրիլի 22, 1781[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - մայիսի 8, 1859[3][5][6], Մադրիդ, Իսպանիա[4]), նեոդասական ժամանակաշրջանի իսպանացի նկարիչ։ Ֆեդերիկո և Լուի դե Մադրասոների հայրը։
Խոսե դե Մադրասո իսպ.՝ José de Madrazo | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1781[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Վախճանվել է | մայիսի 8, 1859[3][5][6] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ փորագրիչ |
Ոճ | նեոդասականություն |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Gregorio Ferro? և Ժակ Լուի Դավիդ |
Աշակերտներ | Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա, José María Avrial y Flores? և Pedro Kuntz y Valentini? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Ամուսին | Իսաբել Կունց ի Վալենտինի |
Զավակներ | Ֆեդերիկո դե Մադրասո Լուի դե Մադրասո Պեդրո դե Մադրասո |
Ազգականներ | Մարիանո Ֆորտունի ի Մադրասո |
José Madrazo Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽոսե դե Մադրասոն ծնվել է Սանտանդերում։ Մադրիդում Կոսմե դե Ակունյայի և Գրեգորիո Ֆեռոյի հետ ուսանել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ովքեր 19-րդ դարի սկզբում եղել են նույն ակադեմիայի ռեկտորներ։ Այնուհետև Մադրասոն մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժակ Լուի Դավիդի ստուդիայում։ Կառլոս IV թագավորի հովանավորությամբ ստեղծել է «Լուկրեցիայի մահը» և հունա-հռոմեական պատմությունից այլ կտավներ։ Նապոլեոնյան ժամանակաշրջանում տեղափոխվել է Հռոմ, կարճ ժամանակատված անցկացրել բանտում, քանի որ հավատարմության երդում չի տվել Ֆրանսիայի Նապոլեոն II-ին որպես Հռոմի թագավոր։ Հռոմում ընդունվել է Սուրբ Լուկայի ակադեմիա։
Կառլոս IV թագավորը Խոսե դե Մադրասոյին նշանակել է Ֆեռնան VII թագավորի կողմից ստեղծված պալատական նկարչի պաշտոնում։ 1818 թվականին վերադարձել է Իսպանիա, ղեկավարել Սան Ֆեռնանդոյի ակադեմիան։ Մարկես դե Սանտա Կրուսի հետ միասին հիմնել են Մադրիդի Պրադոյի թանգարանը, որը Մադրասոն ղեակվարել է 1838-1857 թվականներին[7]։
Մահացել է Մադրիդում։ Նրա կտավները գտնվում են Մադրիդի պատկերասրահներում, մեկ գործ գտնվում է Քուիրինալյան պալատում։
Պատկերասրահ
խմբագրել-
«Քրիստոսը Անա քահանայապետի տանը» (1803)
-
«Վիրիատի մահը» (1806-1807)
-
Մարի Սանդալ դե Ասեբալ ի Առիտիի դիմանկարը (1820)
-
«Սամարացին»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 José de Madrazo y Agudo (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #117518360 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Library and study centre(չաշխատող հղում) Պրադո։ Retrieved 25 May 2013.
Գրականություն
խմբագրելMadrazo, Pedro de (1872). Catálogo Descriptivo e Histórico del Museo del Prado de Madrid (Parte Primera: Escuelas Italianas y Españolas). Calle del Duque de Osuna #3; Original from Oxford University, Digitized May 1, 2007: M. Rivadeneyra. pp. 435–436.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե դե Մադրասո» հոդվածին։ |