Լատվիայի աշխարհագրություն

Լատվիան գտնվում է Մերձբալթիկայում, Արևելաեվրոպական հարթավայրում։ Ափերը ողողվում են Բալթիկ ծովի ջրերով, ունի ընդհանուր 64589 կմ² մակերես։

Լատվիայի աշխարհագրություն
ՄայրցամաքՌիգա
տարածաշրջանԵվրոպա
Տարածք
 • Ընդհանուր64589 կմ²
 • ցամաք3,6%%
 • ջուր96,4%%
Ափային հատված498 կմ
Բարձրագույն կետԳայզինկալնս 311,6 մ
Ցածրագույն կետԲալթիկ ծով 0 մ
Ամենաերկար գետԴաուգավա 357 կմ
Ամենամեծ լիճԼուբանս 25 կմ²
Կլիմածովայինից ցամաքային
Բնական պաշարներտորֆ, կրաքար, դոլոմիտ, նավթ, գիպս, քվարց, երկաթի հանքաքար

Սահմաններ և ափագիծ

խմբագրել

Սահմանի ընդհանուր երկարությունը 1382 կմ է։ Լատվիան հյուսիսում սահմանակից է Էստոնիային (343 կմ), հարավում` Լիտվային (576 կմ), արևելքում` Ռուսաստանին (292 կմ) և հարավ արևելքում`Բելառուսիային (171 կմ)։

Լատվիայի արևմտյան ափերը ողողված են Բալթիկ ծովի ջրերով, որի հետ ափագիծը ձգվում է 498 կմ։ Երկրի հյուսիսային մասում Կուրլյանդի թերակղզին է, որը վերջանում է Կոլկա (Դոմեսնես) հրվանդանով։ Սա և Էստոնիային պատկանող Արևմտաէստոնական կղզեխումբը (Մունզունդյան կղզեխումբ) ծովից անջատում են Ռիգայի ծոցը։ Տարածքային ջրերից 12 ծովային մղոն պատկանում է Լատվիային, ինչպես նաև մայրցամաքային շելֆի մինչև 200 մ խորություն ունեցող մասը[1]։

Երկրաբանություն և օգտակար հանածոներ

խմբագրել

Լատվիայի տարածքն ընկած է Արևելաեվրոպական պլատֆորմի հյուսիս-արևմտյան մասում։ Բյուրեղային հիմքն ընկած է 300-400 մ խորությունից (երկրի հյուսիս-արևելքում) մինչև ավելի քան 2000 մ խորությունը (հարավ-արևմուտքում)։ Այն բաղկացած է գրանիտից, գնեյսից, ամֆիբոլիտից, անորտոզիտից և բյուրեղային թերթաքարից, որը ձևավորվել է արխեյան (ազոյան), ներքին և միջին պրոտերոզոյան դարաշրջաններում (1,2-2,4 միլիարդ տարի առաջ)։ Նստվածքային ապարները, որոնց հզորությունը հասնում է 2000-2200 մետրի, հիմնականում ներկայացված են կարբոնատային և բնածին նստվածքներով[2]։

Լատվիայի տարածքում կան տորֆի, կրաքարի և դոլոմիտի հանքատեղեր։ Ափերի մոտ հազվադեպ սաթ է հանդիպում[1]։ Բյուրեղային հիմքի 700 մ խորության վրա (Լիմբաժի շրջան) գտնվել է երկաթի հանքաքար։ 1965 թվականին հայտնաբերվեց Կուլդիկի նավթի հանքատեղը։ Լատվիայի տարածքում կան նաև գիպսի, քվարցային և ապակե ավազների, տարբեր կավերի և ավազամանրախճային գոյացությունների հաքավայրեր։ Վերջիններս օգտագործվում են որպես շինանյութ։ Կան նաև հանքային աղբյուրներ, որոնց վրա կառուցված են Կեմերի և Բալդոնե քաղաքները[2]։

Ռելիեֆ

խմբագրել

Լատվիայի տարածքի մեծ մասը, Արևելաեվրոպական հարթավայրի, ծովի մակարդակից 100-200 մ բարձրությամբ, մորենյին թեթև բլուրային հարթավայրերն են զբաղեցնում[3]։ Ոչ մեծ բարձունքները կրում են հին սառցապատման հետքերը։ Դրանցից են մորենային բլուրները, լճային գոգահովիտները (գոգափոս) և մեծ գլաքարերը։ Բալթիկ ծովի ափամերձ գոտով ձգվում է 2-3 կմ լայնությամբ ցածրավայրը։ Այն որոշ հատվածներում հասնում է 50 կմ լայնության։ Երկրի արյմտյան մասում է գտնվում Կուրզեմյան բարձունքը (մինչև 184 մ), որը Վենտա գետով բաժանվում է Արևմտա-Կուրզեմյան և Արևելա-Կուրզեմյան բարձունքների։

Դեպի արևելք բլուրները փոխարինվուրմ են Միջին-Լատվիական ցածրավայրով, հետո նորից ռելիեֆը բարձրանում է, ձևավորելով Վիդզեմյան բարձունքը։ Այստեղ է գտնվում Լատվիայի ամենաբարձր կետը՝ Գայզինկալնս լեռը, որն ունի 311,6 մետր բարձրություն։ Հյուսիս-արևելքում տարածվում է Հյուսիս-Լատվիական ցածրավայրը (40-60 մ), որը հարավում փոխարինվում է Արևելա-Լատվիական ցածրավայրով։ Արևելա-Լատվիական ցածրավայրը, որի կենտրոնական մասը ճահճացած է (Լուբանսկի իջվածք), բաժանում է Վիդզեմյան և Լատգալյան բարձունքները։ Վերջինս ձևավորվել է Լիլայս Լիեպուկալնս (289,3 մ), Ձիերկալյու կալնս (286,3 м) և այլ բարձունքներով[2]։

 Ծովամերձ ցածրավայրԾովամերձ ցածրավայրՌիգայի հարթավայրՀյուսիս-Լատվիական ցածրավայրՎիդզեմյան բարձունքԱրևելա-Լատվիական ցածրավայրԼատգալյան բարձունքԱուգշզեմյան բարձունքԶեմգալյան ցածրավայրՀարավ-Կուրզեմյան բարձունքԱրևելա-Կուրզեմյան բարձունքԱրևմտա-Կուրզեմյան բարձունքՄիջին-Լատվիական ցածրավայրԱլուկսլենսկի ցածրավայրՌիգայի ծոցԻրբենյան նեղուցԲալթիկ ծովԼիտվիաԲելառուսՌուսաստանԷստոնիաԷստոնիա
Լատվիայի տոպոգրաֆիական քարտեզ
 
2003 թվականին արբանյակից կատարված լուսանկար։ Ռիգայի ծոցը ծածկված է սառույցով

Լատվիայի կլիման անցումային բնույթ ունի՝ ծովայինից ցամաքայինի, որը մեղմանում է Բալթիկ ծովի մոտակայքում։ Գերակշռում են հարավարևմտյան քամիները, որոնք Ատլանտյան օվկիանոսի կողմից բերում են զգալի քանակությամբ տեղումներ՝ տարեկան 500-800 մմ։ Երկինքը հիմնականում ամպամած է, արևափայլի օրերի քանակը տարվա մեջ ընդամենը 30-40 օր է։ Ամենա արևոտ ու չորային ամիսը մայիսն է։

Ամառն այստեղ հիմնականում հով և անձրևոտ է։ Տարվա ընթացքում 0 °C-ից բարձր ջերմաստիճաններ գրանցվում են 125-155 օր։ Հուլիսի միջին ամսական ջերմաստիճանը 15-17 °C է։ Երբեմն անոմալիա է լինում և հասնում է ջերմաստիճանը 32 °C (1990-ականներ կեսեր)։ Ձմեռը ձգվում է դեկտեմբերի կեսերից մինչև մարտի կեսեր։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է −3-ից −7 °C, հազվադեպ մինչև −40 °C[4][5]։

Ջրային ռեսուրսներ

խմբագրել
 
Լատվիայի Սաուկա լիճը

2005 թվականի գնահատմամբ Լատվիան ունի 49,9 կմ³ վերկանգնվող ջրային ռեսուրսներ, որոնցից տարվա ընթացքում օգտագործվում է 0,25 կմ³-ը (55%-ը կոմունալ, 33%-ը արդյունաբերություն և 12%-ը գյուղատնտեսական կարիքներ)[1]։

 
Դրեյց լիճը

Լատվիայի տարածքով հոսում են ավելի քան 700 մեծ և փոքր գետեր, որոնք պատկանում են Բալթիկ ծովի ավազանին։ Ամենախոշոր գետը Դաուգավան է, որը Լատվիայի տարածքով ձգվում է 357 կմ, իսկ ընդհանուր ունի 1020 կմ երկարություն։ Խոշոր գետերից են նաև Գաույան, Լիելուպեն և Վենտան[3]։ Գարնանը շատ են վարարումները, ջրի մակարդակի բարձրացումները, որոնց պատճառները ձյան հալոցքն ու անձրևներն են։ Երկրի արևմտյան մասում սառույցի շերտը պահպանվում է 2-2,5 ամիս, իսկ արևելյան մասում՝ 3-3,5 ամիս։ Հիդրոէներգետիկ հնարավորություններն (Սովետական մեծ հանրագիտարանում գնահատվում է 3,9 մլրդ կՎտ⋅ժ) օգտագործելու նպատակով կառուցվել են մի քանի ջրամբարներ։ Սրանիցից են Պլյավինի և Կեգումի հիդրոէլեկտրակայանները[2]։

Լիտվիայում կա ավելի քան 3 հազար լիճ, որոնց 1 հեկտարից ավելի մեծ մակերես ունեն։ Սրանք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի 1,5 %-ը և օգտագործվում են ձկնաբուծության նպատակով։ Կան նաև բազմաթիվ ճահիճներ, որոնք կազմում են ընդհանուր տարածքի 10 %-ը։ Ջրաճահճային տարածքների մեծ մասը գտնվում է երկրի արևելյան մասում՝ Լատգալիայում (լատիշ․՝ Latgale), որը զբաղեցնում է երկրի տարածքի մոտավորապես ¼ մասը։ Առավել խոշոր լճերն են Լուբանսը, Ռազնան, Բուրտնիեկսը, Ուսմասը և Լիեպալասը։ Սրանցից ամենամեծը Լուբանսն է[6]։ Երկրի ամենախորը լիճը Դրեյցն է (66,2 մ)[2][5]։

Լատվիայի հողերը հիմնականում (52%) պոդզոլային են (առավելապես ճիմա-պոդզոլային)։ Երկրի կենտրոնական մասում՝ Զեմգալեում (լատիշ․՝ Zemgale) կան արգավանդ ճիմա-կրաքարային հողեր (4%)։ Գյուղատնտեսության համար պիտանի հողերը ընդհատվում են ճահճացած տարածքներով՝ ողողվող 2%, ճահճային հողեր 23% և տորֆաճահիճներ 19%[2]։

Ընդհանուր առմամբ մշակվում է 19 հազար կմ² տարածք, ընդորում գյուղատնտեսական հողերի 70%-ը գերխոնավ են[3]։ Դրա համար այստեղ ոչ թե ոռոգման աշխատանքներ են տարվում այլ հողերի մելիորացիայի։ 2003 թվականին գյուղատնտեսական ցամաքեցվող (չորացվող) հողերի բաժինը կազմել է 85%[1]։ Ինտենսիվորեն մշակվող բլրոտ տեղամասերը կանգնում են հողի էրոզիայի խնդրի առաջ[7]։

Կենդանական և բուսական աշխարհ, բնապահպանություն

խմբագրել
 
Այվիեկստե գետը 2007 թվականի ամռանը

Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 40%-ը։ Դրանց ամենամեծ զանգվածը գտնվում է Կուրլանդի թերակղզու հյուսիսային մասում և երկրի հյուսիսի արևելյան հատվածում։ Ափամերձ գոտում գերակշռում են (բոլոր անտառների տարածքի 67%-ը) փշատերև անտառները (սոսի, եղևնի), մյուս շրջաններում (անտառների 33%-ը)՝ լայնատերև (կեչի, կաղամախի, սև և սպիտակ լաստենի)։ Գետահովիտներում և բլուրներին հանդիպում են մագագետիններ (երկրի տարածքի 7,5%-ը), որոնց մեծ մասը անջրդի են։ Ճահիճները զբաղեցնում են տարածքի 4,8%-ը։ Խիստ ճահճային են Լուբանաս լճի և Այվիեկստե գետի ներքին հոսանքի շրջանները[2]։

 
Դաուգավաս պարկ

Լատվիայում ապրում են սկյուռներ, աղվեսներ, նապաստակներ (գորշ և սպիտակ), լուսաններ, գորշուկներ, կզաքիսներ և ջրարջանման շներ։ Երբեմն հանդիպում են նաև սպիտակ կզաքիս և աքիս։ Բնապահպանական միջոցառումների շնորհիվ ավելացել են եղջերուի և որմզդեղնի գլխաքանակները, ինչպես նաև ադապտացվել (կլիմայավարժեցվնել) են վարազներ և կուղբեր։ Թռչուններից հանդիպում են սոխակ, պիրոլ, սև կեռնեխ, փայտփորիկ, բու, կաքավ, ամուրիկ, երաշտահավ, լոր, արտույտ, արագիլ և տառեղ[7]։ Ձկան արդյունաբերական տեսակներն են՝ տառեխուկը, կիլկան, սաղմոնը, ծածանաձուկը, օձաձուկը և այլն։ Գետաբերաններում և Ռիգայի ծոցում ապրում են նաև քարադիացներ[2]։

Լատվիայում կան ազգային պարկեր (Գաույա, Սլիտերեի, Ռազնաս), 5 արգելոցներ (Գրինի, Մորիցսալա և այլն), որսարգելավայրեր և ավելի քան 90 պարկեր, որոնց թվում են Դաուգավաս պարկը, ինչպես նաև Կազդանի և Սկրիվերի պարկերը[2][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Latvia Արխիվացված 2011-08-16 Wayback Machine — CIA — The World Factbook
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Латвийская Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 3,2 «Поиск». www.krugosvet.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "Энциклопедия Кругосвет" ignored (օգնություն)
  4. «Latvia». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Text "History - Geography" ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Латвия // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  6. «Центральное статистическое управление Латвии. Внутренние воды Латвии» (PDF). www.csb.gov.lv. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.(լատիշերեն)
  7. 7,0 7,1 Latvia — Encyclopædia Britannica