Գորշ նապաստակ

կաթնասունների տեսակ
Գորշ նապաստակ
Գորշ նապաստակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Ցեղ Lepus
Տեսակ europaeus
Լատիներեն անվանում
Lepus europaeus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Գորշ նապաստակ (Lepus europaeus), հայտնի է նաև որպես եվրոպական նապաստակ կամ նապաստակ-ռուսակ. այս տեսակը տարածված է Եվրոպայում և Ասիայիում։ Այն նապաստակների խոշորագույն տեսակներից մեկն է և տարածված է չափավոր կլիմայական գոտիներում։ Նապաստակները խոտակերներ են և հիմնականում սնվում են խոտաբույսերով, ինչպես նաև սնվում են ճյուղերով, կեղևով և դաշտային մշակաբույսերով, մասնավորապես ձմռանը։ Նրանց բնական գիշատիչներն են խոշոր գիշատիչ թռչունները, շնազգիները, և կատվազգիները։ Նրանք խուսափում են գիշատիչներից գերարագ և տոկուն վազքի շնորհիվ։ Դա նրանց հաջողվում է քանի որ ունեն երկար, ուժեղ վերջավորություններ և մեծ քթանցքեր։

Հիմնականում լինելով գիշերային և զգուշավոր կենդանիներ, փոխում են իրենց պահվածքը գարնանը, երբ նրանց կարելի է տեսնել օրը ցերեկով միմյանց հետապնդելուց։ Այս գարնանային գարնանային աշխուժության ժամանակ նրանք երբեմն հարվածում են միմյանց իրենց թաթերով («բռնցքամարտ»)։ Դա սովորաբար արուների միջև մրցակցություն չէ, այլ էգն է հարվածում է արուին, կամ ցույց տալու, որ նա դեռ պատրաստ չէ զույգվելու կամ արուի վճռականության փորձելու համար։ Էգը բույնը դնում հողի մակերեսին՝ մի փոքր գոգավորության մեջ, և որջ չի թորում։ Իսկ ձագերը ծնվելուն պես ակտիվ են։ Յուրաքանչուր ծին կարող են բաղկացած լինել երեք կամ չորս ձագերից, իսկ էգը կարող է տարեկան երեք ծին ունենալ։ Նապաստակները ապրում են մինչև տասներկու տարի։ Զուգավորման սեզոնը տևում է հունվարից մինչև օգոստոս։

Գորշ նապաստակը նապաստակների ընտանիքին պատկանող Հայաստանում հանդիպող միակ տեսակն է[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Մարմնի երկարությունը 50-60 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5, երբեմն՝ մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Հետին վերջավորությունները երկար են առջևիներից։ Մորթին՝ դեղնամոխրավունից մինչև դարչնագույն։ Ձմռանը գույնը չի փոխում[3]։

ՏարածումԽմբագրել

Գորշ նապաստակը տարածված է Եվրոպայում և Ասիայում․ Շվեդիայից և Ֆինլանդիայից մինչև Բրիտանիա, և հյուսիսային Պիրենեյան թերակղզուց մինչև արևմտյան Սիբիր, հարավայինից մինչև հյուսիսային Իսրայել, հյուսիսային Սիրիայում, Միջագետքում, արևմտյան Իրանում, Իրանի հարավարևելյան սահմանին, հարավային Կասպից ծովից մինչև հարավային Պարսից Ծոց։ Նաև ներկրվել է մի շարք վայրեր, ինչպիսին են Հարավային Ամերիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, և մի քանի կղզիներ, որոնցից են Բարբադոսը, Ռեյունյոնը, և Ֆոլկլենդյան կղզիները[4]։

Հայաստանում տարածված է բոլոր գոտիների դաշտերում, տափաստաններում, անտառեզրերում, թփուտներում և այլուր[3]։

ՎարքագիծԽմբագրել

Ակտիվ է մթնշաղին, մասամբ՝ գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր ծինում՝ 3-6 և ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի[3]։

ՆշանակությունԽմբագրել

Գորշ նապաստակի լայն տարածվածության դրական կողմերից կարելի է համարել այն որ այն սնունդ կարող է հանդիսանալ վտանգված կամ անհետացման եզրին կանգնած գիշատիչ թռչունների և գազաների համար։ Հայաստանում այդպիսի վտանգված կենդանի է համարվում ընձառյուծի ենթատեսակ՝ Առաջավորասիական ընձառյուծ[5]։

ՀղումներԽմբագրել

  1. Integrated Taxonomic Information System — 1998.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Այվազյան Հ․ Մ․ (1999)։ հայկական համառոտ հանրագիտարան 3-րդ հատոր։ Երևան: Գլխավոր Խմբագրություն։ էջ 853 
  4. Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008)։ Lagomorph Biology։ Evolution, Ecology, and Conservation։ Springer։ էջեր 400 
  5. «Lepus europaeus (European hare)»։ www.cabi.org (անգլերեն)։ Վերցված է 2020-04-26