Արտույտներ
Արտույտներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Alaudidae | ||||||||||
|
Արտույտներ (լատին․՝ Alaudidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 78, Հայաստանում՝ 8 տեսակ՝ տափաստանային արտույտ, երկբծավոր արտույտ, փոքր արտույտ, մոխրագույն արտույտ, փուփուլավոր արտույտ, անտառային արտույտ, դաշտային արտույտ, եղջերավոր արտույտ։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են[1]։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։
Բազմացում և զարգացում խմբագրել
Երգում են թռիչքի ընթացքում՝ թևերի ու պոչի բացվածքով ցուցադրում հարսանեկան խաղերի դրվագներ։ Բնադրում են գետնին, դնում՝ 4-6 ձու, թխսակալում՝ 12-16 օր։
Սննդառություն խմբագրել
Սնվում են միջատներով, մոլախոտերի, մշակաբույսերի, հացազգիների գետնին թափված սերմերով (ցողունի երկարության պատճառով հասկերը չեն կարողանում կտցել)։
Տարածվածություն խմբագրել
Հայտնի է արտույտների 78 տեսակ՝ տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայաստանում հանդիպում է 8 տեսակ՝ տափաստանային, եղջյուրավոր, փուփուլավոր, երկբծավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային։ Դաշտային, եղջյուրավոր և փուփուլավոր արտույտները նստակյաց են, մնացած տեսակները՝ բնադրող-չվող։ Բնակվում են բաց տարածություններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում, լեռներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Семейство Жаворонковые (Alaudidae) представители семейства список птиц»։ onbird.ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին։ Վերցված է 2021-07-29
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 149)։ |