Լիելուպե, Լելուպե (լատիշ․՝ Lielupe, թարգմանաբար՝ «Մեծ գետ», գերմանական ու հին ռուսական անվանումը՝ Կուրլյանդյան Աա, ռուս.՝ Курляндская Аа, գերմ.՝ Kurländische Aa), գետ Լատվիայում։ Երկարությունը կազմում է 119 կմ, ավազանի մակերեսը՝ 17,6 հազ. կմ²[1]։ Թափվում է Ռիգայի ծոց (գետից առանթնացող վտակներից մեկը թափվում է Արևմտյան Դվինա։ Թերակղզին, որ Լիելուպեն առաջացնում է իր ակունքի մոտ, կոչվում է Ռիգայի ծովափ։ Գետը նավարկելի է մինչև Ելգավա[2]։

Լիելուպե
Բնութագիր
Երկարություն119
Ավազանի մակերես17 600 կմ²
Ջրի ծախս106
Ջրահոսք
ԱկունքԲաուսկա, Լատվիա
Ակունքի տեղակայումԲաուսկա
ԳետաբերանՌիգայի ծոց
Գետաբերանի տեղակայումՌիգայի ծոց
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերNemunėlis?, Mūša?, Iecava River?, Virčiuvis?, Īslīce?, Q15219112?, Platone?, Sesava?, Սվետե, Svitene?, Spuņņupe?, Varkaļu Canal? և Q16356955?
ԵրկիրԼատվիա, Լիտվա
ԵրկրամասՌիգա, Յուրմալա, Mārupe Municipality?, Ելգավայի շրջան, Ելգավա և Բաուսկայի շրջան
ՋրահավաքLielupe basin?
Գետը Վիքիպահեստում

Լիելուպեի ափին են տեղակայված Ելգավա քաղաքն ու Կալնցիեմս գյուղը (նախկինում՝ քաղաք)։ Լիելուպեի ներքին հոսանքում՝ գետի ձախ ափի ու Ռիգայի ծոցի միջև, տեղակայված է Յուրմալա քաղաքը, իսկ աջ ափին՝ Պրիեդայնե բնակավայրը, որ ընդգրկված է Յուրմալայի կազմում։

Լիելուպեն իր նշանակությամբ երկրորդ գետն է Լատվիայում։ Այն ձևավորվում է Մեմելե, Մուսա գետերի՝ Բաուսկա գետը թափվելու արդյունքում։ Լիելուպեն ավելի կարճ է, քան Մեմելեն (191 կմ) ու Մուսան (164 կմ)։ Մինչ Իսլիցե վտակի միանալու տեղը Լիելուպեն հոսում է լայն հարթավայրի դոլոմիտային հունով, որ շրջապատված է ժայռերով։ Այնուհետև ափերը ցածրանում են ու հավասարվում շրջակա հարթավայրին։ Գետի հունի թեքությունը մեծ չէ, հատկապես Էմբուրգից մինչև գետաբերան, այդ պատճառով էլ այն դանդաղ հոսում է Զեմգալեի հարթավայրով ու Ծովափնյա իջվածքով։ Նախկինում Լիելուպեն թափվել է Արևմտյան Դվինա, սակայն 1697 թվականի գարնանային վարարման ժամանակ առաջացել են սառցե հսկայական պատնեշներ, գետն իր համար նոր հուն է բացել դեպի Ռիգայի ծոց։ 1755 թվականին ձևովորվել է Լիելուպեի ներկայիս գետաբերանը։ Լիելուպեի նախկին հունով այժմ հոսում է նրանից առանձնացող Բուլուպե գետը, որ թափվում է Արևմտյան Դվինա։

Լիելուպեն ունի ավելի քան 250 վտակներ (Բուլուպե, Գարոզե, Իեցավա, Իսլիցե, Սվիտենե, Սեսավա, Վիրցավա, Պլատոնե, Սվետե և այլն)։ Այն ջուր է հավաքում բավական մեծ տարածությունից, այդ պատճառով էլ գարնանային վարարումների ժամանակ հեղեղում է շրջակա դաշտերն ու բնակավայրերը։

Ակունքի մոտ գետի խորությունը շուրջ 1 մ է, Ելգավայից ներքև՝ 8-12 մ, իսկ գետաբերանի մոտ՝ 15-20 մ։ Լիելուպեն ավելի հարմար է նավարկության համար, քան Լատվիայի մյուս գետերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aquastat information for Latvia
  2. Խորհրդային տարիներին Ռիգա-Յուրմալա ուղղությամբ ուղևորափոխադրումներ էր կատարում «Ракета»-ի տիպի նավ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիելուպե» հոդվածին։