Իռլանդիայի ազգային պատկերասրահ

Իռլանդիայի ազգային պատկերասրահ (իռլանդերեն՝ Ghailearaí Náisiúnta na hÉireann), գեղարվեստական թանգարան Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։ Հիմնադրվել է 1845 թվականին, այցելությունների համար բացվել է 10 տարի անց։ Թանգարանում պահվում է իռլանդական գեղանկարչության ամենահարուստ հավաքածուն աշխարհում։ Ներկայացված են նաև իտալացի, հոլանդացի և այլ վարպետների աշխատանքներ։

Իռլանդիայի ազգային պատկերասրահ
Տեսակազգային թանգարան, պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Իռլանդիա[1]
ՏեղագրությունԴուբլին[1]
ՀասցեMerrion Square? (89)
Հիմնադրվել է1854
ՏնօրենCaroline Campbell?
Կայքnationalgallery.ie(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1853 թվականին դուբլինյան Լենսթեր-հաուզում անցկացվել է արդյունաբերական խոշոր ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նաև արվեստի գործեր։ Դուբլինցիներին այնքան է դուր եկել միջոցառումը, որ որոշվել է պետական մակարդակով կազմակերպել գեղարվեստական գործերի մշտական ցուցադրություն։ 11 տարի անց բացվում է ցուցահանդեսը հատուկ դրա համար ձևավորված շենքում։ Սկզբնական շրջանում այն ներկայացնում էր ընդամենը 125 կտավ, սակայն 1866 թվականից պատկերասրահը, ամենամյա հատուկ դրամաշնորհից օգտվելով, նոր գործեր ձեռք բերելու հնարավորություն է ստանում։

1897 թվականին այրի կոմսուհի Միլթաունը թանգարանին նվիրեց մոտ 200 նկար, որոնց ցուցադրության համար 1903 թվականին շենքին առանձին մաս է ավելացվում։ Հենց այդ ժամանակ էլ թանգարանին նվիրում են բրիտանացի գեղանկարիչ, ռոմանտիկ բնապատկերի վարպետ Ուիլյամ Թըրների 31 աշխատանք` կատարված ջրաներկով։ Ընդ որում, նվիրատուները պայման էին դրել աշխատանքները ցուցադրել միայն հունվարին` արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար։ Ներկայումս, չնայած ժամանակակից սարքավորումների ընձեռած հնարավորությանը, պահպանվում է ջրաներկով աշխատանքների ցուցադրության այդ սահմանափակումը։

1915 թվականին «Լուզիտանիա» նավի խորտակման արդյունքում մահանում է Դուբլինի` ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանի հիմնադիր Հյու Լեյնը։ Իր կտակում նա հիշատակել էր ազգային պատկերասրահը, որին գեղանկարչական մեծ հավաքածու և իր հարստության զգալի մասն էր թողել։ Դրա շնորհիվ թանգարանը ներկայումս էլ տարեկան մեծ շահույթ է ստանում, ինչն ուղղվում է արվեստի նոր գործեր ձեռք բերելուն։ Կտակի համաձայն` պատկերասրահին է անցել նաև բրիտանացի գրող, դրամատուրգ Բեռնարդ Շոուի ունեցվածքի մի մասը, քանի որ գրողը, իր իսկ խոսքերով, երիտասարդ ժամանակ շատ ժամանակ է անցկացրել թանգարանում։

1962 թվականին պատկերասրահին ևս մի մաս է վերակառուցվում։ 1987 թվականին պատկերասրահին են փոխանցվում բարձրարժեք 14 գործեր, այդ թվում` Պաբլո Պիկասոյի, Ջեկ Բատլեր Իեսթի կտավները։ Այդ նույն թվականին պատկերասրահը նվեր է ստանում համաշխարհային գեղանկարչության անկրկնելի 17 գործեր, որոնց թվում էին նաև Վելասկեսի, Մուրիլյոյի, Յան Վերմերի կտավները։

Հավաքածուներ

խմբագրել

Պատկերասրահում պահվում է մոտ 14.000 նկար, ինչպես նաև լուսանկարներ, քանդակներ, արվեստի այլ գործեր։

Հոլանդական հավաքածու

խմբագրել
 
Յան Վերմեեր «Նամակ գրող կինը սպասուհու հետ»

Իսպանական հավաքածու

խմբագրել

Ֆրանսիական հավաքածու

խմբագրել

Իտալական հավաքածու

խմբագրել
 
Կարավաջո «Քրիստոսին բռնելը»

Գերմանական հավաքածու

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։