Պիտեր Բրեյգել Կրտսեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեյգել (այլ կիրառումներ)
Պիտեր Բրեյգել Կրտսեր (1564[1][2], Բրյուսել, Բելգիա[1][2] - հոկտեմբերի 10, 1638, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2]), նիդերլանդացի (ֆլամանդացի) նկարիչ։ Պիտեր Բրեյգել Ավագի որդին։ Բրեյգելների նկարչական ընտանիքից։
Պիտեր Բրեյգել Կրտսեր հոլ.՝ Pieter Brueghel de Jonge | |
---|---|
Ծնվել է | 1564[1][2] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1638 |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2] |
Ազգություն | Ֆլամանդացիներ |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ և գծագրող |
Ժանր | կրոնական նկարչություն[3] և ժանրային նկարչություն[3] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մոգերի երկրպագություն, Բարի Հովիվը, Ճախիրի վերադարձը և Census at Bethlehem? |
Ներշնչվել է | Պիտեր Բրեյգել Ավագ |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Հայր | Պիտեր Բրեյգել Ավագ |
Մայր | Մայկեն Քոյկե |
Զավակներ | Pieter III. Brueghel?[4] |
Ազգականներ | Յան Բրեյգել Կրտսեր |
Pieter Brueghel (II) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊիտերը հայտնի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 3 որդիներից ավագն էր։ 1578 թվականին մոր մահից հետո նկարչի երեխաներին՝ Պիտերին, Յանին և Մարիին դաստիարակում էր տատիկը։
Պիտերը իր ստեղծագործական ուղին սկսել է հոր նկարները պատճենելով, սակայն արդյունքում մշակեց սեփական ձեռագիրը։ Երբ մահացավ հայրը, կրտսեր Պիտերը 4 տարեկան էր։ Մի քանի տարի անց երիտասարդն սկսեց ինքնուրույն աշխատել հոր էսքիզների վրա։ Սկզբնական շրջանում պատճենում էր նրա կտավները, այնուհետև սկսեց իր սեփական աշխատանքները ստեղծել, մշակեց իր ոճը․ նրա գույներն ավելի վառ էին, իսկ պատկերները՝ հստակ։ Ստեղծագործական կարիերայի սկզբում Պիտեր Բրեյգել կրտսերը տարվել էր Ահեղ դատաստանի սյուժեներով և դժողքի սարսափների, սատանաների և վհուկների պատկերմամբ։ Իր ստեղծագործությունների համար ստացավ «Դժոխային» մականունը։ Հետագայում նա որոշ չափով «փափկացրեց» իր ոճը՝ հրաժարվելով Բոսխին հատուկ մոտիվներից (չնայած այն փաստին, որ իսպանական արքա Ֆիլիպ II-ն իր ննջարանում կախել էր հենց Բոսխի կտավները)։ Պիտեր Բրեյգել կրտսերն սկսեց ստեղծել կտավներ, որոնք գրեթե հոր աշխատանքների պատճեններն էին։ Այս ամենը չխոչընդոտեց նրա հայտնի դառնալուն։ Իսկ դետալների նկատմամբ նրա ուշադիր լինելը և հետաքրքրությունը մարդկային կյանքի ամենասովորական դրսևորումների նկատմամբ, օրինակելի են դարձել։ Նրա ստեղծագործությունները դարձել են ժողովրդական կյանքի իսկական հանրագիտարան։
Պիտեր Բրեյգելի աշակերտներից է եղել Գոնսալես Կոկսը։
Բրեյգելը պատկերել է գյուղական և քաղաքային վարպետների կյանքը և իր երկրի բնությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Union List of Artist Names
- ↑ Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.) — La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Պիտեր Բրեյգել Կրտսերի կենսագրականը և գործերը (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Կրտսերի գործերը abcgallery.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Բրեյգել Կրտսեր» հոդվածին։ |