Յակոբ Յորդանս (հոլ.՝ Jacob Jordaens, մայիսի 19, 1593(1593-05-19)[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] - հոկտեմբերի 18, 1678(1678-10-18)[1][2][6][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5]), ֆլամանդացի նկարիչ։

Յակոբ Յորդանս
հոլ.՝ Jacob Jordaens
Ի ծնեհոլ.՝ Jacob Jordaens
Ծնվել էմայիսի 19, 1593(1593-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1678(1678-10-18)[1][2][6][…] (85 տարեկան)
Մահվան վայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5]
ԱզգությունՖլամանդացիներ
Քաղաքացիություն Իսպանական Նիդերլանդներ
Դավանանքբողոքականություն
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ
ՈճՖլամանդական բարոկկո նկարչություն[7] և բարոկկո[7]
Ժանրդիմապատկեր[5], պատմական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[5], դիցաբանական գեղանկարչություն[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5] և կենցաղային ժանր[5]
Ուշագրավ աշխատանքներThe Abduction of Europa?, Prometheus Bound?, Mercury and Argus? և The Bagpipe Player?
ՈւսուցիչԱդամ վան Նոորտ
ԱշակերտներՅոհան Ուլրիխ Մայր
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ԱմուսինCatharina van Noort?
ԶավակներJacob Jordaens (II)?[8], Elisabeth Jordaens? և Anna Catharina Jordaens?
 Jacob Jordaens Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1607 թվականից սովորել է Ա․ վան Նորտի մոտ, համագործակցել Պիտեր Պաուլ Ռուբենսին։ Յակոբ Յորդանսի արվեստում ցայտուն դրսևորվել են ֆլամանդական դպրոցի ժողովրդի հիմունքներն ու ռեալիստական ձգտումները, միաժամանակ նշանակալի դեր կատարել նիդերլանդական հին ավանդույթների և Կարավաջոյի ժառանգության հետ ունեցած կապերը («Ընտանեկան դիմանկար», մոտ 1615, Էրմիտաժ, Լենինգրադ, «Հովիվների երկրպագությունը», 1618, Ազգային թանգարան, Ստոկհոլմ)։ 1620-1630-ական թթ․ լավագույն նկարներում («Ցուպիտերի դաստիարակումը», 1620, Կասսելի պատկերասրահ, «Ընտանեկան դիմանկար», մոտ Յակոբ Յորդանս ծերունու դիմանկար (մոտ 1641, Էրմիտաժ, Լենինգրադ) 1622-1624, Պրադո, Մադրիդ, «Պտղաբերության այլաբանություն», մոտ 1625-1628, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել) որոշակի են ռեալիզմի նրա սկզբունքները՝ հակումը դեպի գյուղացիների և բյուրգերների լիարյուն տիպերը, ամուր, ծանրամարմին ֆիգուրներն ու հյութեղ մանրամասները, կենցաղային ժանրին տված նախապատվությունը, կրոնական ու դիցաբանական թեմաների կենցաղային մեկնաբանությունը, հնչեղ տաք տոներով գունանկարը։ 1640-ական թթ․ ստեղծել է ֆիգուրներով ծանրաբեռնված հանդիսավոր կոմպոզիցիաներ, որոնցում երբեմն զգացվում է կեղծ պաթոս։ Նկարչի «Պանը և Սիրինքսը» գունանկարը և «Տղամարդու դիմանկար» գրաֆիկական աշխատանքը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Յորդանս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 129