Դիեգո Վելասկես

(Վերահղված է Վելասկեսից)

Դիեգո Ռոդրիգես Վելասկես (իսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez, հունիսի 6, 1599(1599-06-06)[2][3][4][…], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[5] - օգոստոսի 6, 1660(1660-08-06)[3][4][6][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի նկարիչ է, Իսպանական Ոսկե Դարի մեծագույն ներկայացուցիչը։

Դիեգո Վելասկես
Diego Velázquez
Ի ծնեիսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez[1]
Ծնվել էհունիսի 6, 1599(1599-06-06)[2][3][4][…]
ԾննդավայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն[5]
Վախճանվել էօգոստոսի 6, 1660(1660-08-06)[3][4][6][…] (61 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[5]
Քաղաքացիություն
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և վիզուալ արտիստ
Ոճբարոկկո[7]
Ժանրդիմանկար, դիցաբանական գեղանկարչություն[5], պատմական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[5], դիմապատկեր[5], Ճարտարապետական նկարչություն[5], կենցաղային ժանր[5], բնանկար[5], նյու[5], Ֆիգուր[5], Անիմալիստիկա[5], հոգևոր արվեստ[5] և նատյուրմորտ[5]
Ուշագրավ աշխատանքներԲակխուսի Տրիումֆ, Լաս Մենինաս, Ապոլլոնը Վուլկանի դարբնոցում (նկար, Վելասկես), Christ in the House of Martha and Mary?, The Surrender of Breda? և The Waterseller of Seville?
ՄեկենասներՖիլիպ IV
ՈւսուցիչՖրանսիսկո Պաչեկո
ԱշակերտներTomás de Aguiar?
Պարգևներ
Սանտյագոյի շքանշան
Պաշտոնպալատական նկարիչ և Great Lodging Master of the Palace?
ՀայրJuan Rodríguez de Silva?[8]
ՄայրJerónima Velázquez?[8]
ԱմուսինJuana Pacheco?[8]
ԶավակներFrancisca de Silva Velázquez y Pacheco?[8]
 Diego Velázquez Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դիեգո Վելասկեսը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես) ծնվել է մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։

Գործունեություն

խմբագրել

Մինչև 1623 թվականն աշխատել է Սևիլյայում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ 1617 թվական), «Ծեր խոհարարուհին» (մոտ 1620 թվական), «Ջրկիր» (մոտ 1621 թվական) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ 1619 թվական, «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1620 թվական), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը։ 1623 թվականին Վելասկեսը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը։ Տեսնելով Վելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»։ Վելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ։ Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում (1629-1631 թվական, եղել է Ջենովայում, Միլանում, Վենետիկում և Հռոմում1630-ական թվականներին Վելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս»-ում (1628-1629 թվական) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը։ «Վուլկանի դարբնոցը» (1630 թվական) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ։

Պատմանկարչության սկզբնադրումը

խմբագրել
 

«Բրեդայի հանձնումը» (1634 թվական) ստեղծագործությամբ Վելասկեսը հիմք է դրել պատմանկարչությանը Եվրոպայում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ 1632 թվական, «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ 1634-1635 թվականներ, և այլն)։ Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ 1631-1648 թվականների)։ Նկարիչը 1642-1644 թվականներին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ։

Ճանապարհորդություններ

խմբագրել

1648-1651 թվականներին երկրորդ անգամ ճամփորդել է Իտալիայում։ Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով։ Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655-1656 թվականներ), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թվական) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները։ Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թվական)։ Վելասկեսը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650-1651 թվականներ), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ։ Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թվական) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թվական, աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ)։ Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն։ Վելասկեսը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները։

Վելասկեսը թանգարաններում

խմբագրել

Վելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ Վելասկեսի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • C. Justi, «Diego Velazquez und sein Jahrhundert» (Բոնն, 1888, 2 հատոր);
  • W. Stirling Maxwell, «Velazquez und seine Werke» (թարգմանություն անգլերենից, Բեռլին, 1856)
  • Paul Lefort, «Velazquez» (համահասանելի աշխատանք, որը մտել է «Les Artistes célébres» հրատարակություն).
  • Camon Aznar J. Velazquez. T. 1-2. Madrid, 1964.
  • Հատոր П. «Прядильщицы» как итог развития бытового жанра в творчестве Веласкеса (ко 300-летию со дня смерти) // Научные доклады высшей школы. Серия исторических наук. № 2, 1961
  • Каптерева հատոր П. Веласкес и испанский портрет XVII века. М., 1956.
  • Кеменов В. С. Картины Веласкеса. М., 1969.
  • Кеменов В. С. Веласкес в музеях СССР. Л., 1977.
  • Королёва С. Диего Веласкес / В серии «Великие художники» — Т 10 — К.,2010 — 48 с.
  • Левина И. М. Диего Веласкес. «Завтрак». Л., 1948.
  • Левина И. М. Новое о Веласкесе // Искусство, 1975.№ 2. С.61-64.
  • Малицкая К. М. Отражение жизни Испании XVII века в исторических и жанровых композициях Веласкеса. // Труды Государственного музея изобразительных искусств им. А. С. Пушкина, М., 1960.

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Վելասկես» հոդվածին։