Քրքոլդի (/kərˈkɔːdi/ ( ), գաել.՝ Cathair Chaladainn, անգլա-շոտլ.՝ Kirkcaldy, listen , անգլ.՝ Kirkcaldy), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայի արևելյան մասում, Ֆայֆ մարզում, Ֆըրտ օֆ Ֆորտ ծովածոցի ափին, մարզկենտրոն Գլենրոտեսից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 18,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի հունվարի տվյալներով եղել է 49.460[1], 2016-ի հունվարին՝ 50.010[2]: Նշանավոր տնտեսագետ, ժամանակակից տնտեսագիտության հիմնադիր, ազատականության (լիբերալիզմի) հայր Ադամ Սմիթի և 2007-2010 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ծննդավայրն է [3]:

Բնակավայր
Քրքոլդի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես18±1 կմ²
Բնակչություն50 010 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01592
Փոստային դասիչKY1 և KY2
Քրքոլդի (Միացյալ Թագավորություն)##
Քրքոլդի (Միացյալ Թագավորություն)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Քրքոլդին առաջին անգամ հիշատակվել է 596 թվականին, Ռեյտի ճակատամարտի մասին պատմող մի ժամանակագրության մեջ։ 1364 թվականին քաղաքն ընծայվել է Դանֆերմլայն աբբայության վանականներին։ 19-րդ դարի վերջերին այս բնակավայրը համբավվել է որպես լինոլեումի արտադրության կենտրոն։ Ներկայումս արդիական արդյունաբերության ու առևտրի կենտրոն է։ Քաղաքին որոշակի համբավ են բերել նաև ամենշաբաթյա փողոցային տոնավաճառները՝ "Links Market"-ը, որ համարվում է ամենաերկար փողոցային տոնավաճառը Եվրոպայում և ամենահներից մեկը. 2004 թվականին հանդիսավորությամբ նշվել է "Links Market"-ի 700-ամյակը։ Հիշարժան է նաև այն փաստը, որ Քրքոլդիում է հիմնադրվել Մեծ Բրիտանիայի հոկեյի ամենահին թիմը՝ «Ֆայֆ Ֆլայերս»-ը («Fife Flyers», 1938 թ.)[4][5][6]: 2011 թվականից ի վեր թիմը հանդես է գալիս Միացյալ Թագավորության հոկեյի բարձրագույն խմբի առաջնությունում՝ Elite Ice Hockey League-ում[4][5]։ Քրքոլդիի պարծանքներից մեկն էլ տասնամյակներ շարունակ այստեղ հաջողությամբ գործող Fife Opera-ն է։

Անվանի անձինք խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 
Քաղաքի համայնապատկերը

Կլիմա խմբագրել

Քրքոլդի (6 m asl, averages 1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.7
(44.1)
7.2
(45)
9.3
(48.7)
11.5
(52.7)
14.3
(57.7)
16.8
(62.2)
18.8
(65.8)
18.9
(66)
16.4
(61.5)
13.0
(55.4)
9.3
(48.7)
6.8
(44.2)
12.42
(54.33)
Միջին ցածր °C (°F) 0.9
(33.6)
1.3
(34.3)
2.6
(36.7)
3.7
(38.7)
6.2
(43.2)
9.1
(48.4)
11.2
(52.2)
11.2
(52.2)
9.1
(48.4)
6.3
(43.3)
3.2
(37.8)
0.7
(33.3)
5.46
(41.84)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 67.7
(2.665)
51.3
(2.02)
62.7
(2.469)
46.1
(1.815)
54.5
(2.146)
57.9
(2.28)
61.9
(2.437)
60.9
(2.398)
70.2
(2.764)
87.8
(3.457)
77.9
(3.067)
74.0
(2.913)
772.9
(30.431)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 12.6 10.2 10.7 10.0 11.6 9.6 10.4 10.5 10.9 13.5 12.1 12.6 134.7
Միջին ամսական արևային ժամ 46.2 76.2 110.4 147.8 192.9 166.3 176.7 163.3 124.4 99.9 66.9 38.2 1409,2
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ խմբագրել

  1. General Register Office for Scotland; Population Densities of Localities, mid-2012 (excelfil) Արխիվացված 2014-09-03 Wayback Machine http://gro-scotland.gov.uk/files2/stats/population-estimates/special-area/mid-2012-settlement/2012-pop-est-sett-local-addtional-tabf2.xls Արխիվացված 2014-09-03 Wayback Machine |date=20140903062920 }} Läst 12 november 2014.
  2. Kirkcaldy, www.citypopulation.de
  3. «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 29 квітня 2014-ին. Վերցված է 29 квітня 2014-ին.
  4. 4,0 4,1 http://www.bbc.com/sport/ice-hockey/13903353 |titel=Fife Flyers will join the Elite League for next season |hämtdatum= |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum=2011-06-24 |år= |månad= |format= |verk= |utgivare=BBC |sid= |språk= |doi= |arkivurl= |arkivdatum= |citat= |ref= }}
  5. 5,0 5,1 |författare= |rubrik=Flyers place in the Elite League confirmed |url=http://www.fifetoday.co.uk/sport/flyers-place-in-the-elite-league-confirmed-1-1697024 |tidning=Fife Today |id= |datum=2011-06-24 |sid= |hämtdatum= |språk= |arkivurl= |arkivdatum= }}
  6. http://www.fifeflyers.co.uk/index.php/about-fife-flyers/about-fife-flyers |titel=ABOUT FIFE FLYERS |hämtdatum=2017-07-24 |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum= |år= |månad= |format= |verk= |utgivare=Fife Flyers Ice Hockey Club |sid= |språk= |doi= |arkivurl=https://web.archive.org/web/20170709100400/http://www.fifeflyers.co.uk/index.php/about-fife-flyers/about-fife-flyers |arkivdatum=2017-07-09 |citat= |ref= }}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքոլդի» հոդվածին։