Գրասսե
Գրասսե (ֆր.՝ Grasse, օքս.՝ Grassa; նաև հանդիպում է Գրասս տարբերակը), քաղաք և կոմունա Ֆրանսիայի հարավարևելյան մասում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Գրասսե շրջանում[4]։ Գրասսեն հայտնի է իր պարֆյումերիայի արտադրությամբ։ Գրասեյում է տեղի ունենում Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք։ Մի մարդասպանի պատմություն» վեպի իրադարձությունները։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Grasse[1] օքս.՝ Grassa | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 44,44 կմ² | ||
ԲԾՄ | 333 մետր | ||
Բնակչություն | ▲48 870 մարդ (հունվարի 1, 2019)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 06130[3] և 06520[3] | ||
Պաշտոնական կայք | ville-grasse.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Կոմունան գտնվում է Մուժենից մի փոքր հյուսիս։
Կոմունայի տարածքը կազմում է՝ 44,44 կմ², բնակչությունը՝ 48 801 մարդ[5][6] 2006 թվականից նկատվում է բնակչության աճի տենդենց՝ 51 021 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 1148,1 մարդ/կմ²։
ԲնակչությունԽմբագրել
2011 թվականի տվյալներով կոմունայի բնակչությունը կազմում է 51 631 մարդ[8], իսկ 2012 թվականի տվյալներով՝ 51 021 մարդ[7]։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
26258 | 30907 | 34579 | 37673 | 41388 | 43874 | 48801 | 51631 | 51021 |
Բնակչության թվի դինամիկան[5][9]։

ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնվել է XI դարում։ 1125 թվականին դարձել է Անթիբի եպիսկոպոսի նստավայրը։ 1155 թվականին Գրասսեն դարձել է եպիսկոպոսական քաղաք։ Քաղաքը ակտիվ տնտեսական կաապեր է ունեցել Գենուայի և Պիզայի հետ։ 1482 թվականին Պրովանսի հետ միասին միացել է Ֆրանսիային։ XVI դարում Գրասսեյում սկսել է զարգանալ օծանելիքագործությունը։
Գրասսեն հայտնի է իր օծանելիքագործությամբ։ Միջնադարում այստեղ տեղակայվել էին կաշեգործարանները, որտեղից գարշահոտություն էր տարածվում։ Որպեսզի վերացվի այդ հոտը, Գրասսեյում սկսեցին օգտագործել էֆիրային յուղերի, ծաղիկների և համեմունքների խառնուրդներ։ Այսպես հայտնվեցին առաջին օծանելիքագործները, ոչ միայն Գրասսեյում, այլև ամբողջ աշխարհում[10]։
Հայտնի բնակիչներԽմբագրել
Այստեղ ծնվել և իրենց մանկությունն են անցկացրել Ժան Օնորե Ֆրագոնարը և Մաթիաս Մարիա Դյուվալը։
1939 թվականի հոկտեմբերից մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականը «Ժաննեթ» վիլլայում է բնակվել ռուս հայտնի գրող Իվան Բունինը։
1952 թվականին այստեղ մահացել է Մարգերիտա Բուրնա Պրովենսը; 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Գրասսեյում մահացել է Էդիտ Պիաֆը, իսկ 1986 թվականի հունիսի 19-ին՝ ֆրանսիացի հայտնի կոմիկ Կոլյուշը։
Տեսարժան վայրեր (ֆոտոպատկերասրահ)Խմբագրել
- Նոտր Դամ դյու Պյուի — տաճար
- Ֆրագոնարա վիլլա-թանգարան
- Պարֆյումերիայի միջազգային թանգարան
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 26 августа 2015
- ↑ 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015
- ↑ 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Գրասսեյի կոմունայի բնակչությունը» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-09-ին։ Վերցված է 26 августа 2015 года
- ↑ «Грас (Grasse) — Интересные факты и достопримечательности»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-01-ին։ Վերցված է 2016-07-09
ՀղումներԽմբագրել
- «Գրասսեյի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջ» (ֆրանսերեն)։ Վերցված է օգոստոսի 26 2015 թվական
- Գրասսե — Placefact Archived 2016-08-01 at the Wayback Machine.
- Գրասսե՝ օծանելիքի հայրենիքը