Մանիսա (թուրքերեն՝ Manisa), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում։ Քաղաքը Մանիսայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2009 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 278967։ Հունարեն «մագնիտիս լիտոս» [μαγνητης λιθος], այսինքն Մագնեսիայի քար [Μαγνησια], կապված է քաղաքի անվան հետ։ Քաղաքը չպետք է խառնել հայտնի Մագնեսիա անվան հետ։ Մագնեսիայի քարը ավելի շատ կապված է թեսալիական Մագնեսիայի հետ։

Բնակավայր
թուրքերեն՝ Manisa
Ulu Cami önünden Manisa'nın görünüşü 2010.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես13 339 կմ²
ԲԾՄ71 մետր
Բնակչություն356 702 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2
Փոստային ինդեքսներ45x xx
Ավտոմոբիլային կոդ45
##Մանիսա (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի պատմական անվանումը Մագնեսիա է։ Անտիկ քաղաքը, որը գոյություն է ունեցել մինչև մ.թ. 5-րդ դարը վերացել է երկրի երեսից երկրաշարժի հետևանքով։ Հնագույն աղբյուրներում քաղաքը հիշատակվում է Տիտող Լիվիոսի անվան հետ, ով անմիջականորեն կապված է եղել Մագնեսիայի ճակատամարտի հետ։ Ճակատամարտում Անտիոքոս III Մեծի զորքերը պարտություն կրեցին։ 1313 թվականին Սարուխան Բեյը գրավեց Մանիսան բյուզանդացիներից և դարձրեց այն իր մայրաքաղաքը։ 1390 թվականին Մանիսան դարձավ Օսմանյան կայսրության մի մասը, սակայն Սարուխանի հաջորդները ապստամբեցին Օսմանցիների դեմ և դարձան Լենկ Թեմուրի դաշնակիցները, ով օգնեց նրանց վերականգնելու իրենց տարածքները։ Վերջնականորեն Մանիսան մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ 1410 թվականին։ 1912 թվականին քաղաքում բնակվում էին հույներ՝38926 մարդ, թուրքեր՝ 37900 մարդ, հայեր՝ 2000 մարդ, հրեաներ՝ 1000 մարդ[1]։

Հայտնի բնակիչներԽմբագրել

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներԽմբագրել