Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինդիանա (այլ կիրառումներ)

Ինդիանա, նովել սիրո և ամուսնության մասին։ Նովելի հեղինակը Ժորժ Սանդն է։ Այն հրատարակվել է 1832 թվականի ապրիլին։ Նովելը ռոմանտիզմի, ռեալիզմի և իդեալիզմի խառնուրդ է։ Նովելի իրադարձությունները ծավալվում են մասամբ Ֆրանսիայում, մասամբ ֆրանսիական Ռեյունիոն գաղութում։ Քանի որ Սանդը երբեք չէր եղել Ռեյունիոնում, նա այն նկարագրելիս հիմնվում է իր ընկեր Ժյուլ Ներուդայի ճանապարհորդական պատմությունների վրա։

Ինդիանա
ֆր.՝ Indiana
ՀեղինակԺորժ Սանդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1832
Նկարագրում էՖրանսիա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվապրիլ 1832
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/sand/indiana/indiana.html
ՎիքիքաղվածքԻնդիանա
 Indiana (novel) Վիքիպահեստում

Բովանդակություն խմբագրել

Ինդիանան գրքի գլխավոր հերոսուհին է, որը երիտասարդ ազնվականուհի է, ով սերում է Ռեյունիոն կղզու գաղութային բնակիչներից և ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։ Նա ամուսնացած է ծեր, նախկին սպա գնդապետ Դելմարի հետ։ Նա տառապում է մի շարք անհայտ հիվանդություններից՝ հավանաբար իր կյանքում առկա կրքի պակասից։ Ինդիանան չի սիրում իր ամուսնուն և փնտրում է այնպիսի մեկին, ով իրեն կրքոտ կսիրի։ Նա հաշվի չի առնում իր զարմիկ Ռալֆին. վերջինս ապրում է Ինդիանայի և նրա ամուսնու հետ։ Ինչպես հայտնի է դառնում, Ռալֆը սիրում է Ինդիանային։

Երբ նրանց երիտասարդ, գեղեցկադեմ հարևան Ռեյմոն դե Ռամիերը իր հետաքրքրության մասին հայտնում է Ինդիանային, վերջինս սիրահարվում է նրան։ Ռեյմոնը արդեն գայթակղել էր Ինդիանայի աղախնին՝ Նունին, իսկ վերջինս էլ հղիացել էր նրանից։ Երբ Նունը իմանում է, որ Ռեյմոնը սիրահետում է Ինդիանային, ինքնասպան է լինում՝ խեղդվելով։ Ինդիանայի ամուսինը որոշում է կայացնում տեղափոխվել Իլ Բուրբոն։ Գիշերով Ինդիանան փախչում է Ռեյմոնի մոտ՝ հուսալով, որ վերջինս կընդունի իրեն որպես սիրուհի՝ հաշվի չառնելով հասարակության անխուսափելի դատապարտումը։ Սկզբում Ռեյմոնը փորձում է սիրահետել նրան, սակայն ձախողվելով՝ մերժում է նրան ընդմիշտ։ Չհանդուրժելով այն միտքը, որ Ինդիանան ավելի մեծ կամքի ուժ ունի՝ Ռեյմոնը նրան նամակ է ուղարկում, նպատակ ունենալով տիրանալ Ինդիանային, չնայած որ պատասխան սեր չի տածում նրա նկատմամբ։

Նամակը ստանալու պահին Ինդիանան արդեն կղզում է գտնվում։ Նա փորձում է տեղի չտալ, սակայն ի վերջո վերադառնում է Ֆրանսիա՝ վտանգավոր ծովային ճանապարհորդություն կատարելով։ Երբ նա ժամանում է Ֆրանսիա, այստեղ տեղի է ունենում 1830 թվականի «Երրորդ փառապանծ» հեղափոխությունը։ Այս ընթացքում Ռեյմոնը շահեկան ամուսնություն է կնքում և գնելով Ինդիանայի տունը՝ կնոջ հետ բնակվում է այնտեղ։

Ստոիկ և հեռվում գտնվող Սըր Ռալֆը, որին Ինդիանան միշտ համարել է "էգոիստ", հանկարծ գալիս է նրան օգնության և պատմում է, որ գնդապետ Դելմարը մահացել է տենդի պատճառով։ Ինդիանան և Ռալֆը որոշում են ինքնասպան լինել՝ միասին ցատկելով ջրվեժից Իլ դե Ռեյունիոնում։ Սակայն հետադարձ ճանապարհին նրանք սիրահարվում են մեկ մեկու։ Նախքան ինքնասպան լինելը, նրանք միմյանց են հայտնում իրենց սիրո մասին և խոստանում են ամուսնանալ երկնքում։ Նովելի վերջում մի արկածախնդիր երիտասարդ հայտնաբերում է, որ մի տղամարդ և կին՝ Ռալֆը և Ինդիանան ապրում են կղզում գտնվող մի առանձին ֆերմայում։

Թեմաներ խմբագրել

Նովելում նկարագրվում են 19-րդ դարի նովելիստներին բնորոշ թեմաներ՝ դավաճանություն, հասարակական խոչընդոտներ, ռոմանտիկ սիրո անիրականանալի ձգտում։ Այն 19-րդ դարի կնոջ ցանկությունների ուսումնասիրություն է, ցանկություններ, որոնց իրականացումը բարդացնում են դասակարգի խոչընդոտները և դավաճանության վերաբերյալ հասարակական "օրենքները"։ Այլ կերպ ասած, նովելում քննադատվում է Ֆրանսիայում կնոջ իրավահավասարության մասին օրենքները։ Նապոլիոնական կոդեքսի համաձայն՝ կանայք իրավունք չունեին ձեռք բերել սեփականություն, պահանջել իրավունքներ իրենց երեխաների նկատմամբ կամ ամուսնալուծվել։ Ի վերջո նովելը շոշափում է այնպիսի թեմա, ինչպիսին է ֆրանսիական կայսրության տիրապետության տակ գտնվող գաղութները։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Ինդիանա Դելմար - երիտասարդ, գայթակղիչ ազնվականուհի, ով խճճվել է հարմարավետ անսեր ամուսնության մեջ
  • Սըր Ռալֆ - Ինդիանայի զարմիկը և պոտենցիալ սիրահար
  • Ռեյմոն դե Ռամիեր - գեղեցկադեմ, անսիրտ երիտասարդ, ով սիրահետում է Նունին և Ինդիանային, հարստության իրական որոնող
  • Գնդապետ Դելմար - Ինդիանայի ամուսինը
  • Նուն - Ինդիանայի աղախինը
  • Մադամ դե Ռամիեր - Ռեյմոնի մայրը
  • Տիկին դը Քարվաղալ-Ինդիանայի հորաքույրը

Քաղվածքներ խմբագրել

  • Բարձրագույն սիրո զառանցանքին ենթարկված ամենահասարակ կինը ավելի զգայացունց է դառնում,ավելի համոզիչ,քան նա,որին կրթությունը սովորեցրել է ինքնատիրապետում և զսպվածություն։
  • Հասարակությունը դատապարտում է միայն իրեն վնասող արարքները,անձնական կյանքը նրա իրավասությունից դուրս է։
  • Կարևոր չէ,թե ինչու են մեզ սիրում,այլ՝ ինչպես են սիրում։Երջանիկ է այն մարդը, որին սիրում են, ինչ պատճառով էլ լինի։
  • Ի ծնե որ հասարակությանը կամ որ կուսակցությանը պատկանի անհատը, վաղ թե ուշ նրա բնավորությունը վեր է բարձրանում նախապաշարմունքներից կամ հայեցակետերից՝ միակցվելով կրթությանը։
  • Ատելության պատճառով էր հնազանդ դարձել և դժբախտության պատճառով՝ պատվարժան։
  • Կնոջ դաժանությունը գալիս է բարությունից,ինչպես ամուսնու բարությունը՝ թուլությունից։
  • Ձեզ ընդունել են տվել ձեր հայրենի հավատը, բայց Աստծո գոյության հասկացությունը չի թափանցել ձեր հոգու խորքը,հավանաբար, երբևիցե չեք էլ աղոթել Աստծուն։ Ես միայն մեկ հավատք ունեմ,գուցե միակը,որ դուք չունեք.հավատում եմ նրան,բայց ձեր հնարած կրոնը չեմ ընդունում։ Ձեր ողջ բարոյականությունը,ուսմունքը ձեր հասարակության շահերից են բխում,դրանք դուք եք օրենքի վերածել, իբր թե աստված է ստեղծել,ինչպես ձեր քահանաները,որ պաշտամունքի ծեսեր են ստեղծել՝ ազգերի վրա իրենց իշխանությունը տարածելու և հարստանալու համար։ Սակայն այս ամենը խաբկանք է ու անպատվություն։ Ես,որ վերակոչում,հասկանում եմ նրան, մի բան շատ լավ գիտեմ. ոչ մի ընդհանրություն չկա նրա և ձեր միջև։ Ամբողջ հոգով, մարմնով նրան ենթարկվելու պատճառով չեմ կարող լինել նրանց հետ, ովքեր ոտնահարում են նրա արարչագործությունները և ոչնչացնում նրա պարգևները։
  • Ոչ մի բան այնքան չի ամրապնդում եսասիրությունը, որքան՝ տրամաբանությունը։
  • Ուժեղ բնավորության տեր, միաժամանակ զգացմունքային մարդիկ վճռական պահերին իրենց առողջ են զգում և հրաշքներ գործում, իսկ թուլակամ և անտարբեր անձնավորությունները անկարող են գերբնական ուժ ստանալ։
  • Այն մարդիկ, ովքեր զգայունակությունից զուրկ են, երբեմն ընդունակ են որոշ առիթների դեպքում ավելի խոր և ավելի անկեղծորեն զգալ։
  • Անցյալի մեջ չունենալ երջանիկ մի հիշողություն,որ թունավորված կամ արատավերված չլինի, գալիք կյանքի համար գոյատևության հույսի հնարավորություն չլինի,որ ներկայի ճնշումից ազատի, սա նշանակում է թշվառության և լքվածության վերջին աստիճանի հասնել։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա (վեպ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա (վեպ)» հոդվածին։