Մալյորկա կամ Մայորկա (կատ.՝ Mallorca, իսպ.՝ Mallorca)[4], կղզի Միջերկրական ծովում։ Այն Բալեարյան կղզիներ կղզեխմբի ամենամեծ կղզին է, գտնվում է Իսպանիայում։

Մալյորկա
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորBalearic Islands?
Մասն էGymnesian Islands?
Մակերես3620 կմ²[2]
Ամենաբարձր կետըPuig Major?
Բնակչություն914 564 մարդ (հունվարի 1, 2022)[3]
Քարտեզ
Քարտեզ

Կղզու մայրաքաղաքը Պալմա դե Մալյորկան է, որը նաև Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Բալեարյան կղզիները ստացել են Իսպանիայի ինքնավար տարածքի կարգավիճակ 1983 թվականից[5]։ Կաբրերա կղզեխումբը վարչականորեն մտնում է Մալյորկայի խմբի մեջ (Պալմա մունիցիպալետ)։ Մալյորկայի հիմն է Լա Բալանգուերան։

Բալեարյան մյուս կղզիների նման, Մալյորկան զբոսաշրջության կենտրոն է համարվում հիմնականում Գերմանիայից և Միացյալ թագավորությունից ժամանած զբոսաշրջիկների համար։ Պալմա դե Մալյորկայի օդանավակայանը ամենազբաղվածներից է Իսպանիայում, 2014 թվականին այն սպասարկել է 23,1 միլիոն ուղևորի[6]։

Կղզու անվանումը գալիս է լատիներեն insula maior արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է "ավելի մեծ կղզի": Հետագայում վերափոխվել է Maiorica -ի, "ավելի մեծ մեկը", ի լրացումն Menorca -ի, որը նշանակում է "ավելի փոքր մեկը":

Պատմություն

խմբագրել

Փյունիկիացիներ, հռոմեացիներ և ուշ հնադար

խմբագրել

Առաջինը կղզին գաղութացրել են փյունիկիացիները՝ բնակեցնելով այստեղ Լևանտից եկած մարդկանց, ովքեր այստեղ ժամանեցին մ. թ. ա. 8-րդ դարում և հիմնեցին մեծ թվով գաղութներ։ Հետագայում կղզուն տիրեց Կարթագենը։ Երկրորդ Պունիկյան պատերազմից հետո Կարթագենը կորցրեց բոլոր անդրծովյան տարածքները և հռոմեացիները տիրեցին կղզուն։

Կղզին հռոմեացիները նվաճեցին մ. թ. ա. 123 թվականին։ Հռոմեացիների օրորք հիմնվեցին Պոլետիա (Ալկուդիա) և Պալմերիա (Պալմա դե Մալյորկա) քաղաքները։ Բացի այդ կղզու հյուսիսում գտնվող Բոչորիս քաղաքը, որը կառուցվել էր նախահռոմեական ժամանակներում համարվեց հռոմեական քաղաք[7]։ Կղզու տնտեսությունը հիմնված էր ձիթապտղի և աղի արդյունահանման վրա։ Մալյորկացի զինվորականները ծառայում էին հռոմեական լեգեոններում[8]։

427 թվականին վանդալները տիրեցին կղզուն։ Գունդերիխի որդի Գեյզերիխը կղզու նահանգապետն էր և այն օգտագործեց որպես հիմք Միջերկրական ծովում այլ տարածքներ նվաճելու համար[9], մինչև 465 թվականը։

Միջնադար և ժամանակակից պատմություն

խմբագրել

Ուշ հնադար և վաղ միջնադար

խմբագրել

534 թվականին Մալյորկան վերանվաճեց Արևելյան Հռոմեական կայսրությունը Ապոլինարիուսի գլխավորությամբ։ Հռոմեական իշխանության օրոք տարածվեց քրիստոնեությունը, և կառուցվեցին շատ եկեղեցիներ։

707 թվականից կղզու վրա հաճախակիորեն սկսեցին հարձակվել մուսուլմանական հրոսակախմբերը Հյուսիսային Աֆրիկայից։ Հարձակումներից պաշտպանվելու համար կղզաբնակները դիմացին Կառլոս Մեծին օգնության խնդրանքով[9]։

Մավրական Մալյորկա

խմբագրել
 
Արաբական բաղնիքները Պալմա դե Մալյորկայում:

902 թվականին Իսսամ ալ-Ղավլանին նվաճեց In 902, Issam al-Khawlani (արաբ․՝ عصام الخولاني‎‎) Բալեարյան կղզիները, սկիզբ դնելով նոր ժամանակաշրջանի Կորդովայի էմիրության տիրապետության տակ։ Պալմա դե Մալյորկա քաղաքը ձևափոխվեց և ընդարձակվեց` դառնալով հայտնի Մեդինա Մայուրկա անվան տակ։ Ավելի ուշ Կորդովայի խալիֆայությունը զարգանալու հետ մեկտեղ զարգացրեց գյուղատնտեսությունը։

Խալիֆայությունը կործանվեց 1015 թվականին։ Մալյորկան ընկավ Դենիայի տայֆայի տիրապետության տակ և 1087-ից 1114 թվականներին եղել է ինքնուրույն Տայֆա։ 1114-15 թվականներին կղզու վրա հարձակվեցին կատալոնացիները Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգուերի գլխավորությամբ, պաշարելով Պալմա դե Մալյորկան ութ ամիս։ Երբ քաղաքը ընկավ, նվաճողները նահանջեցին սեփական տարածքներում խնդիրների պատճառով։ Նրանց փոխարինեցին Ալմորավիդները Հյուսիսային Աֆրիկայից, որոնց տիրապետության տակ մնաց կղզին մինչև 1176 թվականը։ Ալմորավիդներին փոխարինեց Ալ-Մոհադների պետությունը մինչև 1229 թվականը։ Աբու Յահյան եղել է վերջին մավր առաջնորդը Մալյորկայում[10]։

Միջնադարյան Մալյորկա

խմբագրել

1229 թվականին Արագոնի թագավոր Խայմե I-ը, ով նաև հայտնի էր որպես Խայմե նվաճող, սկսեց կղզիների նվաճման գործընթացը, երբ իջևանեց Մալյորկայում 1229 թվականի սեպտեմբերի 9-ին 15.000 զորքով և 1500 ձիերով։ Նրա զորքերը ներխուժեցին Մեդինա Մայուրկա 1229 թվականի դեկտեմբերի 31-ին։ 1230 թվականին նա միացրեց կղզին Արագոնի թագավորությանը Regnum Maioricae անվանմամբ։

Նորագույն շրջան

խմբագրել
 
Մալյորկայի 1683 թվականի քարտեզը Վիսենտե Մուտի կողմից:

1479 թվականից Արագոնի թագավորությունը միացավ Կաստիլիային։ Բերբեր ծովահենները Հյուսիսային Աֆրիկայից հաճախ հարձակվում էին Բալեարյան կղզիների վրա և կղզաբնակները կառուցեցին դիտաշտարակ և պատնեշներ ափերին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.worldatlas.com/articles/the-largest-islands-of-spain-by-size.html
  3. https://ibestat.caib.es/ibestat/estadistiques/933ae75d-c922-494f-bc1a-04341d1f13a9/fe3be181-2d59-4205-a774-f703a3a671b9/ca/pad_res01_22.px
  4. Keenan, Steve (2009 թ․ հուլիսի 6). «Mallorca v Majorca which is correct». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2010-06-06-ին. Վերցված է 2013-07-11-ին.
  5. Tisdall, Nigel (2003). Mallorca. Thomas Cook Publishing. էջ 15. ISBN 9781841573274. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. http://www.aena.es/csee/Satellite/Aeropuerto-Palma-Mallorca/es/Page/1046276292901//Presentacion.html AENA Aeropuerto de Palma de Mallorca
  7. Oppidum Bocchoritanum. The Princeton Encyclopedia of Classical Sites .
  8. History of Mallorca Արխիվացված 2017-03-18 Wayback Machine. North South Guides.
  9. 9,0 9,1 The Dark Ages in Mallorca mallorcaincognita.com, not dated
  10. Moorish Mallorca mallorcaincognita.com, not dated.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալյորկա» հոդվածին։