Քրիստին Մադլեն Օդետ Լագարդ (ֆր.՝ Christine Madeleine Odette Lagarde, հունվարի 1, 1956(1956-01-01)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ)[13], ֆրանսիացի փաստաբան և Ժողովրդական շարժման միություն կուսակցության քաղաքական գործիչ, ով 2011 թվականի հուլիսի 5-ից ղեկավարում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։

Քրիստին Լագարդ
ֆր.՝ Christine Lagarde
 
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն
Կրթություն՝ Փարիզ-Նանթեր համալսարան, Հոլթոն Արմս դպրոց, Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս, Փարիզի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, փաստաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, synchronized swimmer և բանկիր
Ծննդյան օր հունվարի 1, 1956(1956-01-01)[1][2][3][…] (68 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Christine Madeleine Odette Lallouette
Ամուսին Q113585479?[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Քրիստին Լագարդը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆրանսիական կառավարությունում՝ եղել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար, իսկ դրանից առաջ՝ Դոմինիկ դե Վիլպինի վարչապետ եղած ժամանակ, Գյուղատնտեսության և Առևտրի նախարար։ Լագարդն առաջին կինն էր, ով Մեծ ութնյակի երկրներից դարձավ ֆինանսների նախարար և առաջին կինն է, ով ղեկավարում է ԱՄՀ-ն։

Հայտնի հակամենաշնորհային և աշխատանքի գծով փաստաբան Լագարդը դարձավ միջազգային Baker & McKenzie փաստաբանական ընկերության առաջին կին տնօրենը։ 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ֆայնենշլ Թայմսը նրան ճանաչեց Եվրագոտու լավագույն ֆինանսների նախարարը[14]։ 2011 թվականի հունիսի 28-ին նշանակվեց Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ տնօրենը 5 տարի ժամկետով՝ 2011 թվականի հուլիսի 5-ից սկսած[15][16][17] փոխարինելով Դոմինիկ Շտրաուս-Կանին։ Նա 11-րդ եվրոպացին է, ով նշանակվում է այդ պաշտոնում[18]։ 2014 թվականին Լագարդը Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 5-րդը[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Clark J. H. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. The Daily Telegraph, Daily telegraph // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  5. ՌԻԱ Նովոստի (ռուս.)Россия сегодня, 1941.
  6. ՏԱՍՍ (ռուս.) — 1904.
  7. https://www.umontreal.ca/recteur/anciens-recteurs/allocutions-guy-breton/nouvelle/news/detail/News/ludem-remet-un-doctorat-honoris-causa-a-christine-lagarde/
  8. https://web.archive.org/web/20130521061453/http://ec.europa.eu/economy_finance/bef2011/speakers/christine-lagarde/index.html
  9. https://news.abidjan.net/articles/448345/distinction-christine-lagarde-faite-grand-officier-de-lordre-national-ivoirien
  10. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177775/christine-lagarde/
  11. https://www.uliege.be/cms/c_17641938/fr/uliege-portraits-des-docteurs-honoris-causa-facultaires-2023
  12. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  13. «Le Nouvel Economiste». Nouveleconomiste.fr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  14. From Ralph Atkins, Andrew Whiffin and FT reporters. (2009 թ․ հոկտեմբերի 16). «FT ranking of EU finance ministers». Financial Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  15. «IMF Executive Board Selects Christine Lagarde as Managing Director». Press Release. IMF. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  16. «Lagarde wins IMF top job, presses Greece on crisis». Reuters. 2011 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Christine Lagarde named IMF chief». BBC News. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  18. «IMF Managing Directors». IMF. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Լագարդ» հոդվածին։