Ժան Միշել Բասկիա
Ժան Միշել Բասկիա, (անգլ.՝ Jean-Michel Basquiat, դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 12, 1988[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), ամերիկացի նկարիչ։ Նյու Յորքում նախ հայտնի է դարձել որպես Գրաֆիտի-նկարիչ, ապա, 1980-ական թվականներին հայտնի է դարձել որպես նոր էքսպրեսիոնիզմի շատ հաջող ներկայացուցիչ։
Ժան Միշել Բասկիա անգլ.՝ Jean-Michel Basquiat | |
---|---|
Կեղծանուն | Basquiat, Jean-Michel և Samo |
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…] |
Ծննդավայր | Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 12, 1988[1][2][3][…] (27 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5] |
Ազգություն | Պուերտոռիկացիներ, Haitian Americans? և աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | John Jay Educational Campus?, Սուրբ Էննի դպրոց, City As School? և Edward R. Murrow High School? |
Մասնագիտություն | նկարիչ, artivist, երաժշտագետ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գծանկարիչ, քանդակագործ, graffiti artist, լուսանկարիչ, դերասան, գծագրող, ինստալյացիոն արտիստ և վիզուալ արտիստ |
Ոճ | Նեոէքսպրեսիոնիզմ[7][4] և Պրիմիտիվ[4] |
Ժանր | Գրաֆիտի[4] և ֆիգուրատիվիզմ[4] |
Մեկենասներ | Էնդի Ուորհոլ |
Անդամակցություն | Gray? |
Համատեղ ապրող | Մադոննա |
Կայք | basquiat.com(անգլ.) |
Jean-Michel Basquiat Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺան-Միշելը ծնվել է Նյու Յորքում, Բրուքլինում։ Նրա մայրը՝ Մաթիլդան, Պուերտո Ռիկո, իսկ հայրը՝ Ջերարդը, ունեցել է Հայիթիական արմատներ, որի շնորհիվ Միշելը մանկուց ազատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն` կարդալով գրքեր, այդ թվում պոեզիա, սիմվոլիզմ, առասպելներ ու պատմություն։ Արդեն վաղ տարիքում նա դրսևորել է ունակություններն արվեստի նկատմամբ, և նրա մայրը աջակցել է այս ձգտմանը։
1977 թվականին, 17 տարեկան հասակում, նա ու նրա ընկերը՝ Ալ Դազը, սկսել են նկարել Գրաֆիտի շենքերի պատերին Մանհեթենում` ստորագրելով SAMO կամ SAMO shit: Պատկերները բաղկացած էին բովանդակային արտահայտություններից, որոնց իմաստը դժվար է թարգմանել հայերեն, օրինակ, Plush safe he think.. SAMO կամ` SAMO as an escape clause: 1978 թվականի դեկտեմբերին "Village Voice"-ը հոդված է տպագրել այդ գրությունների մասին։ Նախագիծն ավարտվել է 1978 թվականին, SAMO IS DEAD (SAMO-ն մահացել է) գրությամբ, երբ Բասկիան լքում է տունը և ապրում է ընկերների հետ, գումար վաստակելով փողոցում բացիկներ և շապիկներ վաճառելով։ Յոթանասունականների վերջին Բասկիան ընկերների հետ ստեղծում է Գրեյ խումբը, որը նվագում էր Մանհեթանի տարբեր ակումբներում։
1980 թվականի հունիսին Բասկիան մասնակցում է The Times Square Show-ին՝ նկարիչների խմբակային ցուցահանդեսին։ 1981 թվականին բանաստեղծ և արվեստի քննադատ Ռենե Ռիչարդը (Rene Ricard) հոդված է հրապարակել Արթֆորում ամսագրում, որը նպաստել է Բասկիայի միջազգային կարիերային։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բասկիան շարունակում էր ցուցադրել իր աշխատանքները Նյու Յորքում։ 1982 Բասկիան պարբերաբար ցուցադրվում է Ջուլիան Շնաբելի, Դավիթ Սալլեի, Ֆրանչեսկո Կլեմենտենի, Կուկի Ենդզոյի, ինչպես նաև` մի խումբ այլ արվեստագետների, որոշ արվեստի քննադատների, կուրատորների և կոլեկտորների հետ, որոնք հետագայում պետք է կոչվեին նոր էքսպրեսիոնիստներ։
1982 թվականին Բասկիան ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ, և նրանք միասին ստեղծել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ։ Նրանք աշխատում էին միասին, ազդեցություն են ունեցել միմյանց ստեղծագործական կյանքի վրա։ Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև Ուորհոլի մահը, 1987 թվականը։
Վերջին տարիներ և մահ
խմբագրելԺան Միշել Բասկիային հիվանդանոց են տեղափոխել թմրանյութերի ազդեցության տակ, նա խառնել է կոկաինը և հերոինը) իր ստուդիայում 1988 թվականին։ Թաղվել է Նյու Յորքի Գրին Վուդի գերեզմանոցում։
Ստեղծագործական շրջաններ
խմբագրելԲասկիայի ստեղծագործությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան, 1980-1982 թվականներ. այս ընթացքում նա հաճախ պատկերում է կմախքներ և դիմականման դեմքեր, ինչով և արտահայտվում է նրա արտասովոր հետաքրքրությունը մահվան հանդեպ։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ են ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը, երեխաների խաղերի տեսարաններ մայթերին։ Միջին ժամանակահատվածում, 1982-1985 թվականները նշանավորվել են Հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում, 1986-1988 թվականներին (մինչև նրա մահը), նշվում է նոր վարքագծով և նոր կերպարներով։
Ֆիլմեր
խմբագրել- "Բասկիա", ռեժիսոր Ջուլիան Շնաբելի ֆիլմը, 1996 թվական
- "Downtown 81"
- "Ժան Միշել Բասկիա։ Ռադիոակտիվ մանկիկ"
Աշխատանքների արժեք
խմբագրելՄինչև 2002 թվականի ամենաբարձր գնով վճարված աշխատանքի արժեքը կազմել է 3.5 մլն դոլար։
2002 թվականի մայիսի 14-ին Բասկիայի «Profit I»-ը աճուրդի է հանվել ու վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ 2007 թվականի մայիսին Բասկիայի «անվերնագիր» աշխատանքը 1981 թվականին վաճառվել է աճուրդում 14,6 մլն դոլար։
2013 թվականի մայիսի 16-ին «Մշուշված գլուխը» վաճառվել է 48,8 մլն դոլարով Նյու Յորքում։
2017 թվականի մայիսի 18-ին Բասկիայի 1982 թվականին նկարած «անանուն աշխատանքը» վաճառվել է 110,5 մլն դոլարով Նյու Յորքում։
Մեջբերում
խմբագրելԺան-Միշելը հայտնի է իր մեջբերումով.
Ես չեմ մտածում արվեստի մասին, երբ ես աշխատում եմ։ Ես փորձում եմ մտածել կյանքի մասին։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Michel Basquiat (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean-Michel Basquiat — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Wainwright L. S. Encyclopædia Britannica
- ↑ Jean-Michel Basquiat Biography
Արտաքին հղումներ
խմբագրել- Basquiatclub: Ժան-Միշելի կյանքին նվիրված ռուսալեզու կայք
- Basquiat.net: Jean-Michel Basquiat
- Brooklyn Museum retrospective of Basquiat, including photographs of the artist and his work.
- Basquiat at Artfacts Արխիվացված 2008-05-01 Wayback Machine
- Basquiat at Artchive
- Powers, Nicholas. The Radiant Death, a review of the Brooklyn Museum’s Basquiat exhibit(չաշխատող հղում)
- Նկարչի կյանքին նվիրված երկու պատմվածք։ «UNTITLED, 1984», «CASH CROP, 1984»
- «Շուկայական գեղեցկություն»
- Իրինա Կուլիկի դասախոսությունը «Գարաժ» թանգարանում։ Պաուլ Քլե Ժան Միշել Բասկիա։ Գեղանկարչությունը շարժման մեջ
- Նոր էքսպրեսիոնիստի կտավը Բրուքլինից վաճառել են 110.5 միլիոն դոլարով:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Միշել Բասկիա» հոդվածին։ |