«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան (Garage Museum of Contemporary Art), Ռուսաստանի առաջատար ժամանակակից արվեստի թանգարանը և առաջին բարեգործական կազմակերպությունը, որ ուղղված է ժամանակակից արվեստի ու մշակույթի զարգացմանը[5][6]։ Թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին Դարիա Ժուկովայի և Ռոման Աբրամովիչի կողմից և գտնվում է Գորկու այգում։ Թանգարանի հիմնական նպատակներից են ծանոթացնել Ռուսաստանին ժամանակակից արվեստի ձեռքբերումներին, բարձրացնել ռուսական ժամանակակից արվեստի մակարդակը և աջակցել ռուս երիտասարդ նկարիչների սերնդին։ Թանգարանի կողմից անցկացվող լայնածավալ ցուցադրական, կրթական, գիտական ու հրատարակչական գործունեությունը ցույց է տալիս այն կարևոր գործընթացները, որոնք տեղի են ունենում ռուսական և միջազգային մշակույթում և հնարավորություն են բացում հանրային երկխոսության, նոր ստեղծագործությունների ստեղծման ու դրանց հանդեպ քննադատական վերաբերմունքի ձևավորման համար։ Այս գործունեության կենտրոն է հանդիսանում թանգարանի հավաքածուն, երկրի միակ արխիվը, որտեղ ընդգրկված են ռուս նկարիչների աշխատանքները սկսած 1950-ական թվականներից մինչև մեր օրերը։ Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ և տարբեր կրթական միջոցառումներ` սեմինարներ, դասախոսություններ, քննարկումներ, կինոդիտումներ, մաստեր-կլասեր և դասընթացներ երեխաների ու մեծահասակների համար։ Միևնույն ժամանակ թանգարանը կատարում է գիտական գործունեություն։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է հրատարակչական գործունեություն, աջակցություն երիտասարդ նկարիչներին, գրախանութ և սրճարան։

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակկառույց, պատկերասրահ և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՄոսկվայի Գորկու անվան զբոսայգի[1]
Հասցե9/32 Krymsky Val, 119049, Moscow[2]
Հիմնադրվել է2008
ՀիմնադիրԴարյա Ժուկովա[1] և Ռոման Աբրամովիչ[1]
Այցելուներ882 000 մարդ (2018)[3] և 408 057 մարդ (2021)[4]
Կայքgaragemca.org/en(անգլ.) և garagemca.org/ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ժամանակակից արվեստի կենտրոն «Գարաժ» (2008-2014) խմբագրել

Բախմեևյան ավտոբուսի ավտոտնակ, (2008-2011) խմբագրել

Նախապես հաստատությունը գտնվում էր Բախմետևյան հայտնի ավտոբուսի ավտոտնակում, Մոսկվայում (ինչի շնորհիվ էլ ստացել է «գարաժ» անվանումը)։ Կառույցը նախագծվել էր ճարտարապետ-կոնստրուկտոր Կոնստանտին Մելնիկովի կողմից։ Բախմետևյան ավտոբուսի տնակը հուշարձան է` նվիրված խորհրդային ավանգարդին` կառուցված Կոնստանտին Մելնիկովի և Վլադիմիր Շուխովի նախագծով։ Այս լայնածավալ կառույցը թույլատրեց մեծ ցուցադրության պլանավորումը, ինչպես նաև, հնարավոր դարձրեց իրականացնել շարունակական լուսավորչական ծրագրեր ցուցադրություններին զուգահեռ` Ռուսաստանում մեկընդմիշտ փոխելով կրթության մասին պատկերացումները արվեստի ոլորտում[7]։

Ամառային պավիլիոն. 2012 խմբագրել

Ճարտարապետներ. Արտյոմ Կիտաև, Լեոնիդ Սլոնիմսկի, Նիկոլայ Մարտինով, Արտյոմ Ստաբորովսկի և նկարիչ Մաքսիմ Սվիվակով։ Ամառային պավիլիոնը եղել է ժամանակավոր ցուցադրության տարածք ու միևնույն ժամանակ գեղարվեստական օբյեկտ է[8]։ «Գարաժ»-ը նախաձեռնողականություն է ցուցաբերել երիտասարդ ռուս ճարտարապետների հետ աշխատելու համար։

«Գարաժ»-ի ժամանակավոր պավիլիոն (2012-2015) խմբագրել

2012 թվականին «Գարաժ»-ը տեղափոխվեց Գորկու այգի, Ժամանակավոր պավիլիոն, որը ստեղծվել էր ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանի կողմից[9]։ Այս ոճային և ֆունկցիոնալ տարածությունը ստեղծվել էր վեցմետրանոց թղթե խողովակներով և հարմարեցված էր բարդ փորձառական նախագծերի իրականացման համար։ Կառույցն իր մեջ համատեղում էր երկու ստանդարտ ցուցասրահ` 800 քմ ընդհանուր տարածքով, սրճարան և գրախանութ[10]։

Ամառային պավիլիոն (2013-2014) խմբագրել

Ճարտարապետներ. Վասիլի Բանցեկին, Սերգեյ Նեբոտով, Իլյա Տերնովենկո, Մաքսիմ Խազանով, Անաստասիա Բալակիրևայի և Օլգա Լեբեդեվայի մասնակցությամբ։ «Գարաժ»-ը ճարտարապետական փակ մրցույթ անցկացրեց ամառային պավիլիոնի մշակման համար։ Մասնակցության համար հրավիրվեցին մինչև 35 տարեկան ճարտարապետներ։ Հաղթեց այն ծրագիրը, որը տարածություն ստեղծեց` առավելագույնս հաշվի առնելով այցելուների հետաքրքրությունները։ Պավիլիոնում կարելի էր ոչ միայն մասնակից դառնալ միջոցառմանը, այլ նաև` այնտեղ հանգիստ ժամանակ անցկացնել[11]։

«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանը 2014 թվականից մինչև մեր օրերը խմբագրել

2014 թվականի մայիսի 1-ին «Գարաժ» ժամանակակից արվեստի կենտրոնը փոխեց իր անվանումը` դառնալով «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան։ Այս իրադարձությունն ամրապնդեց նրա կարգավիճակը որպես միջազգային նշանակության հաստատություն, որը ոչ միայն ներկայացնում, այլև` ստեղծում է մշակույթ[12]։ Թանգարանի կարգախոսն է. «Ժամանակակից արվեստի թանգարան «Գարաժ»-ը մի վայր է, որտեղ հանդիպում են մարդիկ, մտքերն ու արվեստը, որ կերտեն պատմություն»[13]==== «Տարվա եղանակներ» (2015 թ.-ից մինչև մեր օրերը) ==== Ճարտարապետներ. Իգոր Վինոգրադսկի (1986)/ Ռեմ Կոլխաս և ՕՄԱ (2015)[14]։

2015 թվականի հունիսի 12-ին «Գարաժ»-ն այցելուների առջև բացեց իր առաջին մշտական հասցեի դռները Գորկու այգում[15]։ Դրանից առաջ այստեղ տեղակայված էր 1960-ականներին Իգոր Վինոգրադսկու նախագծով կառուցված «Տարվա եղանակներ» ռեստորանը[16]։ Խորհրդային մոդեռնիզմի ոճով կառուցված շինությունը լքված էր 20 տարի[17]։ Վերակառուցման աշխատանքը կատարում էր Ռեմ Կոլխասի ՕՄԱ բյուրոն, քաղաքաշինության և մշակութային վերլուծության միջազգային առաջատար ընկերություն։ Ռեմ Կոլխասն ու «Գարաժ» թանգարանի թիմը փորձել են առավելագույնս պահպանել շինության առանձնահատկությունները` խուսափելով մասշտաբների հիպերբոլիզացիայից ու կառուցվածքի փոփոխությունից։ Վերանորոգվեցին աստիճաններն ու աղյուսե պատերը, ներառյալ` շիկահեր աղջկա պատկերով խճանկարը, որը թանգարանի խորհրդանիշերից մեկն է։

Մասշտաբային վերանորոգման արդյունքում նախկին ռեստորանի շենքը վերաձևափոխվեց ժամանակակից թանգարանի չափանիշներին համապատասխան տարածության։

Գերժամանակակից ճակատամասը ժամանակների միջև կապող օղակ դարձավ։ Երկու մետրանոց ճակատամասը տեսողականորեն միմյանց է կապում թանգարանի շենքն ու Գորկու այգին։

«Գարաժ» թանգարանի կրթական կենտրոն (2013 թվականից մինչև մեր օրերը) խմբագրել

Ճարտարապետներ. FORM բյուրո 2013 թվականի մարտի 1-ին այցելուների համար իր դռները բացեց «Գարաժ» կրթական կենտրոնը, որտեղ անց են կացվում կրթական կուրսեր ու թրեյնինգներ, դասախոսություններ ու ներկայացումներ[18]։ Մեկ տարի անց, 2014 թվականին, այնտեղ տեղակայվեց ռուսական առաջին հանրային թանգարանը` նվիրված ժամանակակից արվեստին։ Այնտեղ հաշվվում է մոտ 20.000 գիրք ու այլ նյութեր[19]։ դրնաց թվում են ալբոմներ, ցուցադրությունների կատալոգներ, ճարտարապետական ամսագրեր, ինչպես նաև` հազվագյուտ հրատարակություններ ռուսերենով[20]։

«Գարաժ»-ի գործունեությունը խմբագրել

Ցուցադրություններ «Գարաժ»-ում խմբագրել

Թանգարանը ծանոթացնում է լսարանին ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքներին ամբողջ աշխարհից և ներկայացնում է ռուսական արվեստը միջազգային համատեքստում[21]։ Յուրացնելով հանրության հետ աշխատելու նոր մեթոդները` «Գարաժ»ը շեշտը դնում է այնպիսի ցուցահանդեսների վրա, որոնք ներգրավում են հանդիսատեսին մշակութային փոխհամագործակցության գործընթացում, ինչպես նաև այնպիսի նախագծերի վրա, որոնք հետազոտում են ռուսական մշակույթի քիչ հայտնի կողմերը[21]։ Աշխատանքի ընթացքում թանգարանում անց են կացվել ավելի քան 100 ցուցահանդեսներ, որոնց մեջ են համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ Ջոն Բալդեսսարիի, Մարինա Աբրամովիչի, Ջեյմս Տարրելլայի, Մարկո Ռոտկոյի, Լուիզ Բուրժուի, Վիկտոր Պիվովարովի ցուցահանդեսները։ «Գարաժ»-ը դարձել է Երրորդ մոսկովյան բիեննալեի հիմնական տարածքը։ 2017 թվականին թանգարանն անցկացնում է ռուսական առաջին Ժամանակակից արվեստի տրիեննալեն[22]։

Արթ-փորձառություն խմբագրել

«Գարաժ»-ի ամենամյա ինտերակտիվ նախագիծը, որի գլխավոր գործող անձի հետ հանդիսատեսն է։ Սա փորձառական ստեղծագործական լաբորատորիա է բոլոր տարիքի այցելուների համար, որը թույլ է տալիս ստեղծել համատեղ աշխատանք նկարիչի հետ և կիսել ստեղծագործելու հաճույքը այլ մարդկանց հետ[23]։ Յուրաքանչյուր «Արթ-փորձառություն» նվիրված է նոր թեմայի, և կոնցեպցիան ամեն տարի փոխվում է[24]։

«Գարաժ»-ի գրադարան խմբագրել

«Գարաժ» թանգարանի գրադարանն ունի արվեստի վերաբերյալ գրքերի Ռուսաստանի ամենամեծ հավաքածուն` հրատարակված 20-21-րդ դարերում։ Ընթերցողներին են սպասում ավելի քան 20.000 գիրք ու ամսագիր, որոնք նվիրված են ժամանակակից արվեստի ու ճարտարապետության, դիզայնի ու լուսանկարչության բոլոր ուղղություններին։ Գրանցման համար անհրաժեշտ է միայն անձնագիր։ Այս պահին «Գարաժ» թանգարանը հանդիասում է միակ թանգարանը Մոսկվայում, որն իրականացնում է մշտական անվճար էքսկուրսիաներ տեսողական ու լսողական խնդիրներ, զարգացման առանձնահատկություններ ունեցող այցելուների համար։

«Գարաժ» թանգարանի արխիվը խմբագրել

Կարևոր դեր է խաղում թանգարանի գործունեության մեջ։ Սա պլատֆորմ է միջազգային գիտա-հետազոտական նախագծերի համար. կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և հրապարակումներ, ռուսական ժամանակակից արվեստի մասին տեղեկություններ տարածող կենտրոն է։ Հավաքածուն ներառում է մեծ թվով փաստաթղթեր Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և ռուսական այլ քաղաքների ժամանակակից արվեստի վերաբերյալ։ Թանգարանի արխիվն ամենամեծ հավաքածուն է աշխարհում, որը նվիրված է ռուսական արվեստում 1950-ականներից մինչև մեր օրերը ռուսական արվեստում կատարված գործընթացների վերլուծությանը։ Արխիվային նյութն ներառում է 1970-ականների վերջերից ռուսական ու արտասահմանյան պարբերականներում հրապարակված հոդվածներ, նկարիչների կենսագրություններ, մամուլի հաղորդագրություններ, փաստական լուսանկարներ և տարբեր տեղեկություններ ցուցահանդեսների մասին։

Աջակցություն երիտասարդ նկարիչներին խմբագրել

Դրամաշնորհների ծրագիրը հաստատվել է 2012 թվականին՝ երիտասարդ ռուս նկարիչներին աջակցելու նպատակով և այս պահին միակ նմանատիպ նախաձեռնությունն է[25]։ Դրամաշնորհների հայտերն ընդունվում են 18-35 տարեկան նկարիչներից[26]։ Ժամանակակից արվեստի փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է հաղթողներին, ովքեր մեկ տարի ստանում են ամենամսյա թոշակ 30.000 ռուբլու չափով։ Կրթաթոշակառուները նաև ներգրավվում են «Գարաժ» թանգարանի կրթական ու ցուցահանդեսային ծրագրերում։

Գրախանութ խմբագրել

 
«Գարաժ» թանգարանի գրախանութը

«Գարաժ» թանգարանի գրախանութը մասնագիտացված է դասական ու ժամանակակից արվեստի մասին գրականության ուղղությամբ։ Գրախանութի տեսականու մեջ կան նաև միջազգային արթ-ինստիտուտների կատալոգներ, ժամանակակից արվեստի մասին հազվագյուտ հրատարակություններ, գեղարվեստական ուղղության ամսագրեր և «Գարաժ» թանգարանի և Ad Marginem հրատարկչատների հրատարակած գրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://garagemca.org/en/about
  2. https://garagemca.org/en/visit
  3. Art's Most Popular: here are 2018's most visited shows and museumsThe Art Newspaper.
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  5. Ֆոտոռեպորտաժ. տարվա բացահայտումը
  6. «Գարաժ». գլխավոր ռուսական թանգարանը, իսկապես տարվա հայտնությունը
  7. Գարաժ. արխիվ
  8. «Հպվիր երաժշտությանը» ցուցադրություն «Գարաժում»:
  9. «Գարաժ»-ի պավիլիոնը Գորկու այգում պատրաստված է թղթից
  10. «Գարաժ»-ի ժամանակավոր պավիլիոնը Գորկու այգում բացեց վերջին ցուցադրությունը
  11. Ինչպե՞ս էր ստեղծվում «Գարաժ»-ի ամառային պավիլիոնը
  12. ««Գարաժ» ժամանակակից արվեստի կենտրոնը դառնում է թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  13. Թանգարանի մասին
  14. Garage Museum of Contemporary Art
  15. «The Director's Guide: Garage Museum of Contemporary Art, Moscow-Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  16. «Գարաժ». ռուսական լավագույն թանգարանը իսկապես տարվա հայտնությունն է
  17. «Գարաժ» թանգարանի մասին կպատմեն մամուլի ասուլիսում
  18. «Գարաժ»-ը բացում է կրթական կենտրոն
  19. «Գարաժ»-ում բացվում է ժամանակակից արվեստի գրադարան
  20. Գիտելիքի նոր աղբյուր
  21. 21,0 21,1 Նոր ժամանակներ «Գարաժ» թանգարանում
  22. «Գարաժ»-ում կանցկացվի Տակասի Մուրակամայի ցուցահանդեսը և Ժամանակակից արվեստի տրիեննալե
  23. ««Գարաժ» թանգարանում սկսվել է «Արթ-փորձառությունը»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  24. Փորձի մեթոդը. ինչպե՞ս է անցնում «Արթ-փորձառությունը» «Գարաժում»
  25. Վորոնեժի նկարիչները դրամաշնորհ են ստացել «Գարաժ» մոսկովյան թանգարանից
  26. «Գարաժ»-ը դրամաշնորհներ կտրամադրի երիտասարդ նկարիչներին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։