Նեոէքսպրեսիոնիզմ, ժամանակակից կերպարվեստի ուղղություն։ Ծագել է 1970-ականնեերին և գերիշխել է մինչև 1980-ականների կեսերը։ Յոթանասունականներին Եվրոպայում ի հայտ եկած այս ուղղությունը կոնցեպտուալ ու մինիմալիստական արվեստի դեմ արձանգանքն էր, այն ընդգրկում էր անհատական էքսպրեսիայի վերածննդին առնչվող կերպարվեստի երևութական լայն շերտեր[1]։

Վասիլի Ռյաբչենկո «Կարմիր սենյակ 1»

Կիրառելով վառ հագեցած գույներ նեոէքսպրեսիոնիստները վերադարձան կերպարային, ֆիգուրատիվ, հուզական ձևերին։ Հաճախ լիցքավորված ագրեսիայով ու նյարդային լարվածությամբ նկարիչները կրկին անդրադառնում էին էքսպրեսիոնիզմի արտահայտիչ ձևերին։ Այս կանխադատությունները գլխավորապես առաջ էին գալիս ալլեգորիաներով ու պոստմոդեոնիստական բովանդակ ֆիգուրատիվ ժեստուալ գործեր ստեղծելու գերակայության, ինչպես էսթետիկական ընդհանրությունների միջոցով։

1960-70-ականներին կերպարվեստը վերջացած ու մեռած համարելով, գործուն զարգանում ու տարածվում են Վիդեոարտի էկրանները, Պերֆորմանսի մարդկային մարմինները, Մինիմալիզմի արտադրական կաղապարներն ու Կոնցեպտուալիզմի բնագիրները։ Բայց 1981 թվականին Լոնդոնի Թագավորական ակադեմիան կազմում է «Նոր կերպարվեստային ոգի» պատկերահանդեսը, որի ընթացքում ներկայացված ստեղծագործությունները առանձնանում են ֆիգուրատիվությրւմբ, էքսպերսիայով ու սիմվոլիզմով։ Գեղագիտական տեսանկյունից այս նոր ուղղությունը զարգացնում էր Տաշիզմի հնարքներ։

Նեոէքսպրեսիոնիզմի ուղղության գերմանացի ներկայացուցիչներից հիշատակման են արժանի նաև ֆոտոռեալիստական աշխատանքների ու հաջորդափոխվող աբստրակցիաների հեղինակ Դերհարդ Ռիխտերը և պատմության հիմնախնդիրների շուրջ մտորող Անսելմ Կիֆերը, ով իր աշխատանքներում խառը տեխնիկա է կիրառել։ Նեոէքս­պրեսիոնիզմի ուղղության առաջընթացում իր ավանդն է ունեցել նաև Իտալիան։ Իտալացի տրանսավանգարդիստների խմբակի կազմում էին Ֆրանչեսկո Կլեմենտեն և Սանդրո Կիան, ով Նեոէքսպրեսիոնիզմի առավել զգացմունքային, էքսցենտրիկ ու գրոտեսկային կերպարների հեղինակն է։

Անհրաժեշտ է հիշատակել նաև «Նոր կերպարայնության» գեղանկարիչներին ու հատկապես Սյուզան Ռոթենբերգին։ 1970-ականների ձիերի պարզեցված սիլուետներով ու ուրվանկարներով նրա աշխատանքները մինիմալիստական աբստրակցիաներին այլընտրանք առաջարկելու առաջին ուրույն նախաքայլերն էին։

Հետևորդներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վերածննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 366–369.