Պրիմիտիվիզմ
Պրիմիտիվիզմ (լատին․՝ primitivus - առաջինը, ամենավաղը, նախնականը), սկզբնական իմաստով՝ արվեստի էվոլյուցիայի վաղ շրջանի հուշարձան։ «Պրիմիտիվ» հասկացությունը առաջացել է 18-19-րդ դդ․ գեղագիտությանը և արվեստագիտությանը բնորոշ արվեստի զարգացման «մանկական» և «հասուն» աստիճանների հակադրման հետևանքով։ ժամանակակից արվեստագիտության մեջ պրիմիտիվ կիրառվում է ուշ միջնադարի արվեստագետների ստեղծագործությունները (օրինակ, «իտալական պրեմիտիվ»), նախնադարյան հասարակարգի գծերը պահպանած ժողովուրդների արվեստը (ի դեպ, «պրիմիտիվ արվեստ» հասկացությունը գործածվում է միայն արտասահմանյան գիտության մեջ), սիստեմատիկ կրթություն չստացած վարպետների և պրիմիտիվիզմի ներկայացուցիչների գործերը բնորոշելիս։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիմիտիվիզմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |