Թևանիկ
Թևանիկ, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին։
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | Պատերազմական դրամա |
Թվական | 2014 |
Լեզու | հայերեն, լուսագրերը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Պրոդյուսեր | Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կեստուտիս Դրազդաուսկաս |
Սցենարի հեղինակ | Առնոլդ Աղաբաբով, Կարինե Խոդիկյան |
Դերակատարներ | Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանգիրով և Գրետա Մեջլումյան |
Օպերատոր | Նարեկ Մարտիրոսյան |
Երաժշտություն | Յոնաս Յուրկունաս |
Տևողություն | 81 րոպե |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=J830Ne5lwsY |
Ֆիլմի մասինԽմբագրել
Ֆիլմը ցուցադրվել է Երևան քաղաքի կինոթատրոններում, Հայաստանի մարզերում և քաղաքներում, սահմանամերձ գյուղերում և զինվորական մասերում, աշխարհի 20-ից ավելի երկրներում, ներառյալ՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում:
«Թևանիկ» ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն և լեհերեն:
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։
Ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում։ Փոքրիկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը։ Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է՝ պատերազմը։
Երկրորդ մասում Աստղիկի կերպարն է, ում մանկությունն ընդհատվում է Ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը։
Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին։ Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում[1]։
ԴերերումԽմբագրել
- Սոս Ջանիբեկյան
- Կարեն Ջանգիրով
- Արթուր Մանուկյան
- Արա Սարգսյան
- Բաբկեն Չոբանյան
- Սաթենիկ Հախնազարյան
- Գրիգոր Գաբրիելյան
- Հենրիկ Շահբազյան
- Մերի Մովսեսյան
- Հովհաննես Խոդերյան
- Արթուր Մանուկյան
- Մարինե Գաբրիելյան
- Սերգեյ Մագալյան
- Նարեկ Ներսիսյան
- Վահագն Գալստյան
- Գրետա Մեջլումյան
- Ռեհինա Բուդնիկ
Ստեղծագործական կազմԽմբագրել
- Ջիվան Ավետիսյան - ռեժիսոր
- Առնոլդ Աղաբաբով, Կարինե Խոդիկյան - սցենարի հեղինակներ
- Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան - պրոդյուսերներ
- Կեստուտիս Դրազդաուսկաս - համարտադրող
- Արսեն Սարգսյան - մոնտաժող
- Սալբի Աղաջանյան - դիմահարդար
- Օվսաննա Պետրոսյան - հագուստի նկարիչ
- Հայկ Իսրայելյան - հնչ. ռեժիսոր
- Լինաս Դաբրիսկա - գույն և հատուկ էֆեկտներ
- Անտոն Քեշիշյան - բեմադրող նկարիչ
- Նարեկ Մարտիրոսյան - օպերատոր
- Յոնաս Յուրկունաս - կոմպոզիտոր
ՄրցանակներԽմբագրել
Թվական | Ամիս/ամսաթիվ | Պետություն/քաղաք | Փառատոնի անունը | Մրցանակ |
---|---|---|---|---|
2016 | հունիս | ԱՄՆ | «Hollywood International Moving Pictures Film Festival 2016» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ»[2][3] |
2016 | հունվարի 9-13 | Ուֆա, Ռուսաստան | «Серебряный Акбузат 2 Международный фестиваль национального и этнического кино» | «Լավագույն օպերատորական աշխատանք» |
2015 | սեպտեմբերի 8 | Լեհաստան, Վարշավա | «VI-th International Historical And Military Film Festival Awards» | «Ռազմական գիտության ընկերակցության մրցանակ» |
2015 | օգոստոսի 19-30 | Ռումինիա, Բուխարեստ | «Romania International Film Festival» | «Լավագույն ֆիլմ» |
2015 | մայիսի 9 | ԱՄՆ, Լոս Անջելես | «2-nd Annual World Entertainment Awards» | «Տարվա լավագույն հայկական ֆիլմ» |
2015 | մարտի 5 | Հայաստան, Երևան | «Հայկյան» մրցանակաբաշխություն | «Հատուկ մրցանակ»՝ Ջիվան Ավետիսյանին |
2015 | փետրվար 28 | Հունաստան, Աթենք | Նէա Զմիռնիի քաղաքապետարանի կողմից | «Ոսկե հուշամեդալ»՝
Ջիվան Ավետիսյանին |
2015 | փետրվար 18 | Հայաստան, Երևան | «Իրավունք» թերթ | «Տարվա լավագույն ֆիլմ» |
2014 | դեկտեմբերի 12-21 | Իտալիա, Հռոմ | «Overloօk International Film Festival»- | «Լավագույն ինքնատիպ աշխատանք» |
2014 | նոյեմբերի 14-16 | ԱՄՆ, Լոս Անջելես | «Arpa International Film Festival» | «Լավագույն սցենար» |
2014 | հոկտեմբերի 20-25 | Չինաստան, Խիան | «First Silk Road International Film Festival» | «Հանդիսատեսի համակրանք» |
2014 | հուլիսի 13-20 | Հայաստան, Երևան | «Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն» | «Հայկական համայնապատկեր» ծրագրում գլխավոր մրցանակ՝ «խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ»[4] |
Ֆիլմի հատուկ ցուցադրություններԽմբագրել
Թվական | Ամիս/ամսաթիվ | Պետություն/քաղաք | Փառատոնի անունը | Ցուցադրվել է / ներկայացվել է |
---|---|---|---|---|
2016 | նոյեմբերի 1 | Չեխիա, Պրահա | Charles University | Ցուցադրվել է |
2016 | սեպտեմբերի
10-17 |
Մակեդոնիա, Բիտոլա | 37th International Cinematographers' Film Festival MANAKI BROTHERS | Ցուցադրվել է |
2015 | սեպտեմբերի 4 | Հոլանդիա, Հիլվերսում | «Filmtheatre Hilversum» | Ցուցադրվել է |
2015 | հունիսի 25 | Գերմանիա, Քյոլն | «Filmhauskino Köln» | Ցուցադրվել է |
2015 | հունիսի 17-24 | Արգենտինա, Բուենոս Այրես | «The 16th edition of the International Human Rights Film Festival» | Փառատոնի բացման ֆիլմ |
2015 | ապրիլի 26 | Գերմանիա, Բեռլին | «Arsenal - Institute for Film and Videokunst» | Ցուցադրվել է |
2014 | դեկտեմբերի 1-7 | Վրաստան, Թբիլիսի | «Tbilisi International Film Festival» | Փառատոնի փակման ֆիլմ |
2014 | օգոստոսի 20-23 | Բոսնիա և Հերցեգովինա, Սարաևո | «Saraevo Film Festival- Cinelink Market» | Ներկայացվել է |
2014 | մայիսի 19 | Ֆրանսիա, Կանն | «The 67th Cannes International Film Festival and Fair» | Ներկայացվել է |
ԱնվանակարգերԽմբագրել
Միջազգային դիստրիբյուցիաԽմբագրել
- ԱՄՆ - HYASA ENTERTAINMENT կազմակերպությունը Լոս Անջելոսի Pacific կինոթատրոնում իրականացրել է ֆիլմի ցուցադրությունները:
- Ռումինիա - BRIGHT FILM SRL ընկերությունը Ռումինիայում իրականացնում է ֆիլմի ցուցադրությունները:
- Հունաստան - FEEL GOOD ընկերությունը Հունաստանում իրականացնում է ֆիլմի DVD-ների վաճառքը։