Ջիվան Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջիվան Իգնատի Ավետիսյանը (նոյեմբերի 19, 1981, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, ում ստեղծած ֆիլմերը արժանացել են բազում միջազգային մրցանակների և ներկայացվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
IMDb | ID ID 6056651 |
2020 թ․ Ավետիսյանը դառնում է Berlinale Talents 2020-ի անդամ, 2024 թ․՝ Եվրոպական Կինոակադեմիայի անդամ։
Ավետիսյանը իր կյանքի առաքելությունն է համարում ֆիլմերի միջոցով աշխարհին հայության և Արցախի մասին պատմելը և Արցախը աշխարհի քարտեզի վրա դնելը։
Մինչ օրս ստեղծել է չորս գեղարվեստական ֆիլմ Թևանիկը (2014), Վերջին Բնակիչը (2016), Դրախտի Դարպասը (2019) և Վերածնվածը (2025) (հետարտադրական փուլ)։ Բոլոր ֆիլմերը ստեղծվել և ստեղծվում են միջազգային համագործակցության արդյունքում։
Կենսագրություն
խմբագրելՋիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, ապրել Ստեփանակերտում, այժմ բնակվում է Երևանում։
1998-1999 թվականներին ռեժիսորական կուրսեր է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ 1999-2001 թվականներին ԼՂՀ ՊԲ-ում անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ 2002-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1996-1997 թվականներին Ավետիսյանը աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-1999 թթ․` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր։ 2003-2009 թ․թ․ Ջիվան Ավետիսյանը աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր, իսկ 2009-2014 թթ․՝ որպես հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր[2]։
2014 թ․ Ավետիսյանը համահիմնադրում է «Fish eye Art» մշակութային հիմնադրամը [3][4], 2021 թ․՝ Life Tree Pictures LLC ֆիլմարտադրող ընկերությունը։
2020 թ․ Ջիվան Ավետիսյանը դառնում է Berlinale Talents 2020- ի անդամ՝ ընտրվելով ներկայացված 3400 մասնակիցներից։ Ընտրված մասնակիցներից 17- ի մասին գերմանական «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանել, որոնց թվում է Ջիվան Ավետիսյանը։
ԹևԱՆԻԿ (2014)
2014 թ․ ռեժիսորը նկարահանում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ Թևանիկը, որը պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին։ Թևանիկ ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով և ցուցադրվել է աշխարհի 20-ից ավելի երկրներում։ 3 պատանիների մասին պատմող ֆիլմը ամբողջության վեր է հանում այն արհավիրքները, որոնք առաջանում են պատերազմի հետևանքով՝ ընդհատված մանկություններ, խեղված ճակատագրեր, կիսված ընտանիքներ։ Այն նաև պատմում է հայրենիքի հանդեպ տածվող սիրո մասին, երբ ապրելու ցանկություն ունեցող մարդը նախընտրում է մեռնել՝ հանուն հայրենի հողի։
ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ (2016)
Իր հայրենի գյուղ Խաչմաչում (Արցախ) ֆիլմ ստեղծելու երազանքը Ավետիսյանը կյանքի է կոչում 2015 թ․՝ նկարահանելով բազում մրցանակների արժանացած Վերջին Բնակիչը ֆիլմը, որը այժմ հեռարձակվում է HBO Eastern Europe-ով և Prime-ով։
2017 թ․ «Վերջին բնակիչը» Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Ցուցադրվել է Շանհայի 20-րդ Միջազգային կինոփառատոնի պաշտոնական՝ «Պանորամա» ծրագրում (Չինաստան, հունիս), Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի Venice Production Bridge -ում (Իտալիա, սեպտմբեր)։
Ֆիլմում նկարահանվել է Հոմայուն Էրշադին, ով հայտնի է դարձել «Բալի համը» ֆիլմով, որը 1997 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակին։ Էրշադին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում հոլիվուդյան հայտնի The Kite Runner, Zero Dark Thirty ֆիլմերում։
ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ (2019)
Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որը կինոռեժիսորը նկարահանել է 2018 թ.։
«Դրախտի դարպասը» ֆիլմի համատեղ միջազգային արտադրությանը մասնակցել են՝ Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան և ԱՄՆ-ն։
«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի խոշորագույն AMC կինոթատրոնների ցանցում՝ 8 քաղաքներում՝ թե հայ և թե օտարերկրյա հանդիսատեսին պատմելով Արցախի և Արցախյան քառօրյա պատերազմի մասին։
2020 թ. Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի միջազգային 42-րդ կինոփառատոնը մեկնարկեց սկանդալով: Բացումից երկու օր առաջ, Արցախում ադրբեջանական ագրեսիայի օրերին, ծրագրից հանվեց Դրախտի Դարպասը ֆիլմը՝ Ադրբեջանի ճնշման արդյունքում։
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է։ Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Ռիչարդ Սամելը հայտնի է հոլիվուդյան ֆիլմերից՝ Casino Royale, Inglorious Basterds.
Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սոֆիայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան։
Դերասանուհին աշխատել է մրցանակակիր կինոռեժիսոր Վիլյամ Օլդրոյիդի (In mid Wickedness), ինչպես նաև երիտասարդ ֆրանսիացի կինոռեժիսորներ Մաքսիմ Ռոյի և Ջերեմի Տրեկեսերի հետ իրենց առաջին խաղարկային «Même Pas Mal» ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել որոշ ֆրանսիական հեռուստաշոուներում, ինչպիսին է «CAÏN»-ը France 2-ում։
ՎԵՐԱԾՆՎԱԾԸ
Ջիվան Ավետիսյան չորրորդ գեղարվեստական ֆիլմը՝ Վերածնվածը այժմ գտնվում է հետարտադրական փուլում (post-production): Ֆիլմը ստեղծվում է Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի հետ համատեղ արտադրության արդյունքում։ Այն ինքնության փնտրտուքի մասին է։ Ֆիլմի նկարահանումները իրականացվեցին Հայաստանում 2023 թ․ և Եվրոպական հատվածը՝ 2024 թ․։
Ֆիլմի դերասանական կազմում են ընգրկված աշխարհահռչակ դերասաններ Արմանդ Ասանտեն , Maia Morgenstern-ը, ով Մել Գիբսոնի Քրիստոսի Չարչարանքները ֆիլմում մարմնավորում է Մարիամ Աստվածածնի կերպարը, գերմանացի հայտնի դերասան Heino Ferch-ը։
2020-Ի ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը՝ 2020-ի Հրեշտակները այժմ գտնվում է զարգացման փուլում։ Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2025 թ․։ Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմին մասնակից բժիշկների մասին։
Զարգացման տարբեր փուլերում են գտնվում Բաբելոնի աշտարակաշինության և հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի մասին պատմող անիմացիոն կինոնախագիծ Baa'bel-ը, մինի-սերիա The Stateless Diplomat-ը, որը պատմում է Դիանա Աբգարի մասին։
ԱՅԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
2024 թ․ Ջիվան Ավետիսյանը ընտրվում է մասնակցելու Sarajevo Film Festival-ի CineLink Producers’ Lab-ին, որին ընտրվում են մասնակցելու 15 պրոդյուսերներ աշխարհի տարբեր երկրներից։
2024 թ․ Ավետիսյանը դառնում է MIDPOINT ինստիտուտի շրջանավարտ, նույն թվականին՝ European Film Academy—ի անդամ։
Ֆիլմեր
խմբագրելԽաղարկային ֆիլմեր
խմբագրելՖիլմի անուն | Տարի |
---|---|
Առաջին իմ սեր | 1999 |
Պատրանք | 2001 |
Աննկատ կյանք | 2006 |
Արևածագն Արցախում խաղաղ է | 2007 |
Գտնված հեքիաթ | 2010 |
Ընդհատված մանկություն | 2013 |
Թևանիկ | 2014 |
Վերջին բնակիչը | 2016 |
Դրախտի Դարպասը[5] | 2019 |
Վերածնվածը | 2025 |
Վավերագրական ֆիլմեր
խմբագրելՖիլմի անուն | Տարի |
---|---|
Քամուն ընդառաջ | 2004 |
Սեփական պատմության արահետներով | 2005 |
Թաքուն հայեր | 2009 |
Փրոմոշն ֆիլմեր | 2009 |
Մխացող պատրույգ | 2009 |
Պրոտոկոլային ծուղակ | 2010 |
Կենսական շարժումներ | 2010 |
Քառատված խաչ | 2010 |
Բաժանված զույգը | 2010 |
Փրկված բեկոր | 2010 |
Թշնամի մուրճը | 2010 |
Հայերը` Մռավից Արաքս | 2011 |
Ղարաբաղ թաքնված գանձ | 2011 |
Ճանապարհ դեպի… | 2012 |
Կինոփառատոններ/Մրցանակներ
խմբագրել- «Նուռ»մրցանակաբաշխություն, Լավագույն Գեղարվեստական ֆիլմ, 2022 թ․, ԱՄՆ, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- BELIFF BeEpic! Film Festival, Best Cinematography, 2022 թ․, Լոնդոն, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Beverly Hills 22nd Film Festival, Official Selection, 2022, ԱՄՆ, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- 55th Annual WorldFest -Houston International Film Festival, Remi Winner, ԱՄՆ, 2022 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Armenian Film Festival Australia, Official Selection, 2022 թ․, Australia, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- «Անահիտ» մրցանակաբաշխություն, "Best sound mixing", "Best Production Design", 2022 թ․, Հայաստան, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Ontario International Film Festival, "Best sound", "Best Music", "Best Script" and "Best international Film", 2021 թ․, Կանադա։ «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Europe on Screen Film Festival, Official Programme, 2021 թ․, Ջակարտա, Ինդոնեզիա, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Սալենտո Կինոփառատոն, Official selection, and Spotlight (բացման ֆիլմ), 2021 թ․, Իտալիա, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Las Cruces International Film Festival, Official selection, ԱՄՆ, 2021 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- American Track Music Award, ֆինալիստ "Best Score of the Month", ԱՄՆ, 2021 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Global Music Award, Արծաթե մեդալ, ակնառու նվաճում, Outstanding achievement regarding the controversial and critical acclaimed film», ԱՄՆ, 2020 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
- Cinema for Peace,«Դրախտի Դարպասը» ֆիլմի ցուցադրություն, Խաղաղության կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի թեմայով։
- Մոսկվայի Միջազգային Կինոփառատոն, Ընդգրկում կինոփառատոնի ոչ մրցակցային անվանակարգում, «Դրախտի Դարպասը» ֆիլմ, 2020 թ․։
- European Work in Progress, Քյոլն, Գերմանիա, 2019 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ նախագծի ներկայացում։
- Չիչեստեր կինոփառատոն, Անգլիա, «Հանդիսատեսի մրցանակ՝ լավագույն անկախ ֆիլմի համար», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
- «Դեսարան կինոփառատոն», Իտալիա, Պադուա - «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություն (2017 թ.)
- Կանադա, Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոն – «Honorable Mention» «լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, «Վերջին բնակիչը» (2017 թ.)
- Ֆինլանդիա, Հելսինկիի «Scandinavian International Film Festival» - «լավագույն գեղարվեստական ֆիլմ», «լավագույն դերասան», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
- Իտալիա, Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
- Չինաստաան, Շանհայի 20-րդ միջազգային կինաոփառատոն, «Panorama» ծրագիր, «Վերջին բնակիչը» (2017 թ.)
- ԱՄՆ, «Hollywood & Beyond's awards» - «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» , «Թևանիկ» (2016 թ.)
- Ֆրանսիա, «Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի կինոշուկա», «Վերջին բնակիչը» ֆիլմի դիստրիբյոիցիայի համար (2016 թ.)
- Ռուսաստան, «Серебряный Акбузат 2 Международный фестиваль национального и этнического кино» - «Լավագույն օպերատորական աշխատանք», «Թևանիկ» (2015 թ.)
- Լեհաստան, «VI-th International Historical And Military Film Festival Awards» - «Ռազմական գիտության ընկերակցության մրցանակ», «Թևանիկ» (2015 թ.)
- Ռումինիա, «Romania International Film Festival» – «լավագույն ֆիլմ», «Թևանիկ» (2015 թ.)
- ԱՄՆ, «2-nd Annual Word Entertainment Awards»- «տարվա լավագույն հայկական ֆիլմ», «Թևանիկ» (2015 թ.)
- Հայաստան, «Հայկյան» մրցանակաբաշխություն - «Հատուկ մրցանակ» (2015 թ.)
- Հունաստան, Նէա Զմիռնիի քաղաքապետարանի կողմից «Ոսկե հուշամեդալ» (2015 թ.)
- Իտալիա, «Overloօk International Film Festival»- «Լավագույն ինքնատիպ աշխատանք», «Թևանիկ» (2014 թ.)
- Չինաստան, «Silk Road International Film Festival»- «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ,«Թևանիկ» (2014 թ.)
- ԱՄՆ , «Arpa International Film Festival»- «Լավագույն սցենարի համար մրցանակ», «Թևանիկ» (2014 թ.)
- Հայաստան, «Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն»- Հայկական համայնապատկեր ծրագրում՝ 1-ին մրցանակ -խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ, «Թևանիկ» (2014 թ.)
- Ֆրանսիա, «Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շուկա», «Թևանիկ» ֆիլմով և «Վերջին Բնակիչը» ֆիլմի նախագծով (2014 թ.)
- Էստոնիա, «Baltik Event» կինոշուկա, «Ընդհատված Մանկություն», «Թևանիկ» ֆիլմերով և «Վերջին Բնակիչը» ֆիլմի նախագծով (2013 թ.)
- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներն առանց սահմանների» ֆիլմերի նախագծերի շնորհանդես-սեմինար (2006, 2007, 2013 թթ.)
- Թբիլիսիի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Պատերազմ և մամուլ» գործնական վերապատրաստում և մրցույթ (2009 թ.)
- 2005 թ. «Քամուն ընդառաջ» ֆիլմով մասնակցել է Երևանի «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին և արժանացել դիպլոմի
- «Ծայրահեղություններ» հաղորդաշարով` «Միր» հեռուստաընկերության կազմակերպած «Համագործակցության լավագույն ծրագրեր» միջազգային փառատոնի (Ալմա-Աթա) դափնեկիր
- «Աննկատ կյանք» ֆիլմով մասնակցել է Գերմանիայի Հաննովեր քաղաքի «Up-and coming» միջազգային կինոփառատոնին (2006 թ.)
- «Արևածագն Արցախում խաղաղ է» ֆիլմով Իտալիայի «Ischia» միջազգային կինոփառատոն (2007 թ.)
- Չեխիայի Ջիհլավա քաղաքի «Արևելքի արծաթ» վավերագրական ֆիլմերի փառատոն-շուկա (2008 թ.)
- 2007-2008 թթ և 2013 թ. «Աննկատ կյանք», «Արևածագն Արցախում խաղաղ է» և «Ընդհատված մանկություն» ֆիլմերով մասնակցել է «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոներին. «Ընդհատված մանկություն» ֆիլմի համար արժանացել Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի
- «Ընդհատված Մանկություն» ֆիլմով և «Թևանիկ» ֆիլմի նախագծով մասնակցել է Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոն-շուկային, 2013 թ.
- Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության` «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ «Մեր սահմանը» վավերաֆիլմի սցենարի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն սցենար, 2013 թ.
Ծրագրեր
խմբագրել- Ջիվան Ավետիսյանը մասնակցել է European Work in Progress Cologne ծրագրին (Գերմանիա, հոկտեմբերի 14-16, 2019 թվական) ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարահային դիստրիբյուցիայի համար։ 59 երկրներից՝ 150 ներկայացված հայտերից ընտրվել էին միայն 28-ը, որոնց թվում էր նաև «Դրախտի դարպասը»։
- Ջիվան Ավետիսյանը մասնակցել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Բեռլինի տաղանդներ»/ Berlinale Talents ծրագրին (Գերմանիա, փետրվարի 21-28, 2020 թվական) ընտրվելով 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդներից։ Ծրագրում ընդգրկվելու նախադրյալը եղել է Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը»/Revival կինոնախագիծը։ Ծրագրի շրջանակներում Ջիվան Ավետիսյանը ներգրավվել է 250 մասնակիցներից ընտրված 17-ի մեջ, որոնց համար գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական «դիմանկար» ֆիլմ է պատրաստել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Fish eye Art Cultural Foundation». Fish eye Art Cultural Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-22-ին.
- ↑ «Zarkfoundation - Ջիվան Ավետիսյան». zarkfoundation.com.
- ↑ «ПОСЛЕДНИЙ ЖИТЕЛЬ». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Ջիվան Ավետիսյանը բացահայտում է, թե ինչու Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել». Արմենպրես. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ ««Դրախտի դարպասը» ֆիլմի կայքէջ».