Թումո Երևան
Առաջարկվում է այս և Թումո հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը[1] անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։
Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ Ուղղորդվելով հմուտ մանկավարժների ու մեդիա մասնագետների կողմից, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ունենալով վերջին թվային գործիքները՝ ուսանողներն իրականացնում են իրենց անհատական ուսումնական պլանը Թումո աշխարհի միջոցով՝ հատուկ մշակված ուսումնական հարթակ, որը պատրաստում է նրանց գործնական աշխատանքների համար։ Մասնագիտացված դասընթացները, դասախոսություններն ու միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները նաև գործնականում։
Թումոյի չորս հիմնական ոլորտներն են
- անիմացիան
- խաղերի ստեղծումը
- կայքերի մշակումն
- ֆիլմերի ստեղծումը
Կրթական ոլորտների հետ մեկտեղ ուսանողները նաև ծանոթանում են 21-րդ դարի զանազան հմտությունների, ինչպիսիք են
- 3D մոդելավորումը
- երաժշտությունը
- ռոբոտաշինությունը
- լուսանկարչությունը
- գրաֆիկական դիզայնը
- և այլն
Կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
Եթե ես ուզում եմ վարել իմ աշխատարանը Խմբագրել
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մշտապես փնտրում է փորձառու մասնագետների։ Եթե դուք սիրում եք ձեր մասնագիտությունը և կուզենայիք աշխատել Հայաստանի ամենահետաքրքրասեր երիտասարդների հետ, լրացրեք հայտը և սկսեք։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ «Home»։ TUMO (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-05-ին։ Վերցված է 2019-05-05