Անն Իդալգո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Անն Իդալգո (ֆր.՝ Anne Hidalgo, հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3], Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանական ծագմամբ ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Փարիզի քաղաքապետ (2014 թվականից)։ Առաջին կինն է, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։

Անն Իդալգո
իսպ.՝ Ana María Hidalgo Aleu և ֆր.՝ Anne Hidalgo
(Anne Hidalgo) 2020. Jacques Paquier. Pécresse - Ollier - Hidalgo (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Jean Moulin University - Lyon 3? և Փարիզ-Նանթեր համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, Personnel of direct services to individuals և international forum participant
Ազգություն իսպանացիների ներգաղթը Ֆրանսիա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3] (63 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[4], Flag of Spain (1945–1977).svg Իսպանիա[4] և Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ana María Hidalgo Aleu
Ամուսին Jean-Marc Germain?[5] և Philippe Jantet?
Զավակներ Matthieu Jantet-Hidalgo?, Elsa Jantet-Hidalgo? և AGH?
 
Կայք՝ paris.fr/pages/anne-hidalgo-2252
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ, Պատվո ազգային շքանշանի ասպետ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, The Order of the Rising Sun, Gold Rays with Neck Ribbon, Knight of the National Order of the Lion, Անդալուսիայի մեդալ և

Q116984705? (2017)

1994 թվականից անդամակցում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը, զբաղեցրել է Մշակույթի և լրատվական միջոցների ազգային քարտուղարի պաշտոնը։ Բերտրան Դելանոեի (մարտ, 2001-մարտ, 2014) ղեկավարման օրոք եղել է Փարիզի առաջին փոխքաղաքապետ[6]։ 2001 թվականին ընտրվել է Փարիզի 15-րդ շրջանի խորհրդի անդամ։

ԿենսագրությունԽմբագրել

 
Անն Իդալգո, 2006

Անն Իդալգոն ծնվել է Իսպանիայի Անդալուզիա համայնքի Կադիս քաղաքի Սան Ֆերնանդո մունիցիպալիտետում[7]։ Նրա հայրական պապը իսպանացի սոցիալիստ էր, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո կնոջ և չորս երեխաների հետ դարձել էր փախստական, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էին Իսպանիա։ Տատը մահացել է վերադարձի ճանապարհին, պապը դատապարտվել է մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման։

Իդալգոյի հայրը մեծացել է մոր ծնողների մոտ[8]։ Եղել է էլեկտրիկ[7]։ 1950-ական թվականների վերջում ամուսնացել է դերձակուհու հետ[7], ունեցել են երկու դուստր՝ Աննը և Մարիան։ Պայմանավորված Իսպանիայի տնտեսական դժվարություններով՝ Իդալգոյի ծնողները գաղթել են Ֆրանսիա[9], 1961 թվականին հաստատվել Լիոնում։

Անն Իդալգոն մեծացել է Լիոնի 9-րդ շրջանում՝ Վեզում, ծնողների հետ խոսել է իսպաներեն, քրոջ հետ՝ ֆրանսերեն։ Ծնողները վերադարձել են Իսպանիա[9], քույրը՝ Մարին, Լոս Անջելեսում ընկերության տնօրեն է։

14 տարեկան հասակում Իդալգոն դարձել է Ֆրանսիայի քաղաքացի[7], միաժամանակ Իսպանիայի քաղաքացի է[7]։

Իդալգոն մասնագիտացել է սոցիալական աշխատողի և իրավագիտության բնագավառում։ Երեք երեխաների մայր էր, երբ ամուսնալուծվել և կրկին ամուսնացել է։ 1982 թվականին Աշխատանքի գործակալության ազգային մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 1984 թվականին պաշտոն է զբաղեցրել Փարիզի 15-րդ շրջանը ներկայացնող Աշխատանքի գործակալությունում։ Քաղաքացիական ծառայության պաշտոնից թոշակի է անցել 2011 թվականի հուլիսին՝ 52 տարեկան հասակում[10]։

Մասնագիտական կարիերաԽմբագրել

  • 1984-1993 Աշխատանքի գործակալություն, Ֆրանսիա
  • 1993-1995 Մասնագիտական վերապատրաստման պատվիրակություն, Աշխատանքի վարչություն, Ֆրանսիա
  • 1995-1996 Առաքելություն միջազգային աշխատանքային գրասենյակ, Ժնև
  • 1996-1997 Անձնակազմի կառավարման գրասենյակի պաշտոնյա, Compagnie Générale des Eaux (այն ժամանակ՝ Վիվենդի և Վիվենդի Ունիվերսալ)

Անձնական կյանքԽմբագրել

Փարիզի 15-րդ թաղամասում բնակվում է Խորհրդարանի սոցիալիստ անդամ Ժան Մարկ Ժերմանի և իրենց որդու հետ[7]։ Չնայած ստացել է կաթոլիկ դաստիարակություն՝ Իդալգոն աթեիստ է[11][12][13]։

ՊարգևներԽմբագրել

 
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
  •   Կաթոլիկ Իզաբելայի շքանշան (2010)[14]
  •   Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2012)[15]
  •   Բևեռային աստղի շքանշան (2014)[16]
  •   Քաղաքացիական ծառայության շքանշան (2015)
  • «Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ», 2016[17]
  • ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ[18]

ԳրականությունԽմբագրել

  • Une femme dans l'arène, published in June 2006, Le Rocher editions, co-written with Jean-Bernard Senon, preface by Bertrand Delanoë ISBN 2268059618
  • Travail au bord de la crise de nerfs, published in October, 2010, co-written with Jean-Bernard Senon ISBN 2081245221
Նախորդող
Բելտրան Դելանոե
Փարիզի քաղաքապետ
Անն Իդալգո

2014-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 https://www.parismatch.com/People/Politique/Le-jour-ou-je-suis-devenue-francaise-524624
  5. https://paris.maville.com/actu/actudet_-Jean-Marc-Germain-homme-de-l-ombre-de-Martine-Aubry-et-epoux-d-Anne-Hidalgo_44484-2173128_actu.Htm
  6. «La nouvelle vie d’Anne Hidalgo» (ֆրանսերեն)։ Le Parisien։ Վերցված է 2009-07-23 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Jérôme Bonnet, 'To be Mayor is to work 24 hours a day', FT Weekend Magazine (Financial Times supplement), February 28/March 1, 2015, pp. 18-21
  8. «- Person Page 55333»։ Վերցված է հունվարի 8, 2015 
  9. 9,0 9,1 «Una gaditana en la alcaldía de París» (Spanish)։ El País։ ապրիլի 1, 2001։ Վերցված է 2010-05-19 
  10. Anne Hidalgo, 53 ans, retraitée depuis juillet 2011 Archived 2018-08-07 at the Wayback Machine., Atlantico, 9 avril 2013.
  11. Le Mone: "Anne Hidalgo, première dame" Par Béatrice Gurrey 04.04.2014| "Pour cette athée farouche, fille de républicains espagnols, élevée dans la religion catholique, la Terre sainte est devenue familière"
  12. Atlantico: "Quand Anne Hidalgo s'essaie à l'anglais pour critiquer Donald Trump, c'est...très gênant" Archived 2018-11-05 at the Wayback Machine. 13 Mai 2016
  13. « À Cadix, Hidalgo soigne son image en pensant à 2014 », Le Figaro, mis en ligne le 28 septembre 2012
  14. «Anne Hidalgo décorée par le roi d'Espagne» (French)։ Le Parisien։ Վերցված է օգոստոսի 4, 2010 
  15. «Légion d'honneur : Simone Veil, Juliette Gréco, Michel Blanc au menu de la promotion 2012»։ Le Monde.fr։ Վերցված է հունվարի 8, 2015 
  16. «Ambassadeur de Suède on Twitter»։ Twitter։ Վերցված է հունվարի 8, 2015 
  17. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016-10-11 
  18. «Էդ. Նալբանդյանն Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը (տեսանյութ)»։ Վերցված է 2016-10-11 

Արտաքին հղումներԽմբագրել