Քեթրին Սարաֆյան (անգլ.՝ Katherine Sarafian,[1] ծնվ․՝ 1970), հայկական ծագմամբ ամերիկացի պրոդյուսեր Պիքսարում։ 2007 թվականին եղել է «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերը։ Ինչպես նաև աշխատել է Պիքսարի այլ նախագծերի վրա։

Քեթրին Սարաֆյան
Katherine Sarafian 4342.JPG
Ի ծնե անուն՝Katherine Sarafian
Ծննդյան թիվ՝1970
Ծննդավայր՝Սան Լեոնառդո, ԱՄՆ
Երկիր՝ԱՄՆ
Ազգություն՝Հայ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝պրյոդուսեր
Կարիերա՝1995 - ներկա
Ուղղություն՝անիմացիա
IMDb։ID 0764780

Առավել հայտնի աշխատանքներից են «Խիզախը» անիմացիոն ֆիլմը[2]։

ԿենսագրությունԽմբագրել

Քեթրին Սարաֆյանը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն է։ Մեծացել է Սան ԼԵոնարդոյում՝ Կալիֆոռնիա նահանգում։ Նրա ծնողները հայեր էին։ Մայրը՝ Ալիսան զբաղվել է քաղաքացիական հարցերի հետ կապված ակտիվ գործունեությամբ։ Նրա հայրը եղել է քահանա Սուրբ Վարդան հայկական եկեղեցում, ով մահացել է 2009 թվականին։ Հայկական ավանդույթները և եկեղեցական ու հոգևոր գործոնը մեծ ազդեցություն են թողել Քեթրինի վրա։

ԿարիերաԽմբագրել

Սարաֆյանը աշխատել է Պիքսար ընկերության «Առևանգում» կարճամետրաժ ֆիլմի վրա (2006), ինչպես նաև «Խիզախը» ֆիլմի վրա, որի պրեմիերան եղել է 2012 թվականին[3]։ Հենց այդ ֆիլմի համար նա նոմինացվել է Producer's Guild Award-ի ակնառու պրոդյուսեր անիմացիոն ֆիլմի համար անվանակարգում[4]։

2013 թվականի հունվվարի 13-ին Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխույան ժամանակ Քեթրին Սարաֆյանը և Խիզախը մուլտֆիմլի ռեժիսոր Մարկ Էնդրյուսը ստացել և ընդունել են մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար։

Անձնական կյանքըԽմբագրել

Քեթրինը բնկավում է Օկլենդում իր ամուսնու հետ՝ Մհեր Գուրջյանի, ով վիզուալ էֆեկտների մասնագետ է։ Նրա հետ ամուսնացել է «Խիզախ» մուլտֆիլմի աշխատանքների ժամանակ։ Քեթրինը և Մհերը ունեն երկու որդի։

Պրոդյուսերական ֆիլմագրությունԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԿինեմատոգրաֆիաԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1995 «Խաղալիքների պատմություն» Toy Story
1998 «Ֆլիկի արկածները» A Bug's Life
1999 «Խաղալիքների պատմություն 2» Toy Story 2
2001 «Հրեշների ընկերություն» Monsters, Inc.
2004 «Սուպեր ընտանիքը» The Incredibles
2006 «Առևանգում» Lifted
2012 «Խիզախը» Brave

ԾանոթագրություններԽմբագրել

  1. San Leandro Has Bragging Rights To Pixar's 'Brave'. SanLeandroPatch. June 22, 2012. Retrieved January 16, 2013
  2. Powers Lindsay (հոկտեմբերի 14, 2010)։ «Pixar анонсировал первую женщину-директор»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2012 թ․ մարտի 29 
  3. Powers Lindsay (October 14, 2010)։ «Pixar announces first female director»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 4, 2011 
  4. Child Ben (January 3, 2013)։ «Skyfall's nod from Producers Guild of America creates Oscar buzz»։ The Guardian։ Վերցված է January 6, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել